04/05/2017

Անի Մխիթարյանին ՀՀ ԱՆ աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 225-Ա հրաման

ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի գ¦ կետով և հիմք ընդունելով  Ա. Մխիթարյանի դիմումը.

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

 

  1. Անի Աշոտի Մխիթարյանին 2017 թվականի մայիսի 2-ից արտամրցութային կարգով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի (ծածկագիր՝ 14-1.2-3) պաշտոնում:

Աշխատավարձը՝ համաձայն հաստիքային ցուցակի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։