10/05/2017
Արման Ավետիսյանին ՀՀ ԱՆ ՔԿԱԳ բաժնի պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի N 336-Ա հրամանs
ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ
ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասով և 15-րդ հոդվածի 3-րդ մասի §գ¦ կետով և հիմք ընդունելով Ա. Ավետիսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արման Ավետիքի Ավետիսյանին 2017 թվականի մայիսի 5-ից արտամրցութային կարգով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և մեթոդոլոգիայի բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-97) պաշտոնում, նրան ազատելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և մեթոդոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 14-2.3-295) պաշտոնից:
Աշխատավարձը՝ ըստ հաստիքային ցուցակի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: