12/05/2017
Արմենուհի Չիֆլիկյանին 2017 թվականի մայիսի 10-ից ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի N 345-Ա հրաման
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՉԻՖԼԻԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-86) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 6-ի N 5 որոշումը և եզրակացությունը, ինչպես նաև Ա. Չիֆլիկյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արմենուհի Երվանդի Չիֆլիկյանին 2017 թվականի մայիսի 10-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-86) պաշտոնում։
Աշխատավարձը՝ համաձայն հաստիքային ցուցակի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։