29/03/2017

Տիգրան Փանոսյանին ՀՀ ԱՆ աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 131-Ա հրաման

ՏԻԳՐԱՆ ՓԱՆՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2 կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի  (ծածկագիր՝ 14-2.2-52) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2017 թվականի մարտի 22-ի N 5 որոշումը և եզրակացությունը, ինչպես նաև  Տ. Փանոսյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Տիգրան Գառնիկի Փանոսյանին 2017 թվականի մարտի 24-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի  (ծածկագիր՝ 14-2.2-52) պաշտոնում:

2.  Աշխատավարձը՝ համաձայն հաստիքային ցուցակի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։