14/06/2017
Էլեն Մանուկյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 293-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 293-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«08» ՀՈՒՆԻՍԻ 2017 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԷԼԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 1-ին կետով և 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «զ» ենթակետը և Է. Մանուկյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Էլեն Վռամի Մանուկյանին 2017 թվականի հունիսի 8-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական՝ ոչ լրիվ 0,5 (կես) դրույք աշխատաժամանակով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր:
2. Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքային ցուցակի: