02/10/2017

Հաշվետվություն Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրից բխող (2017թ. 3-րդ եռամսյակի համար նախատեսված) միջոցառումների կատարման վիճակի վերաբերյալ

 

Նպատակ-խնդիր

Գործողություն

Գործողության կատարման վերջնաժամկետ

Պատասխանատու մարմին

Օբյեկտիվ վերստուգելի

չափանիշը

Չափանիշի իրացումը հաստատող տվյալներ

  1. ԱՐԴԱՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

1.1 Ամբողջովին ապահովել դատավորների գործունեության գնահատման և առաջխախացման օբյեկտիվ չափանիշների և ընթացակարգերի ներդրումը

1.1.2. Առանձին դատարաններում փորձարկել դատավորների գործունեության գնահատման համակարգն ու վերացնել ծրագրային թերությունները

2017թ. սեպտեմբեր

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատավորների գործունեության գնահատման համակարգը փորձարկված է, ծրագրային թերությունները վերացված են

 

 

Կատարված չէ:

 

Միջոցառումը հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.1.1 կետով նախատեսված՝ Դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովումը:

Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ դատավորների գնահատման համակարգի կիրառման վերջնական ձևաչափի կապակցությամբ դեռևս ընթանում են քննարկումներ ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի շրջանակներում:

 

1.1.3. Նախատեսել դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփման, դրանք դատավորների ինքնակառավարման մարմիններում քննարկելու և դրանցից բխող ինչպես կոնկրետ դատավորների, այնպես էլ դատարանների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցառումների մշակման  կառուցակարգեր

2017թ. հուլիս

ՀՀ դատական դեպարտամենտ,

 

Դատավորների ինքնակարգավորման մարմիններ (համաձայնությամբ)

Համապատասխանյ կառուցակարգերը մշակված են

Կատարված չէ:

 

Միջոցառումն ամբողջությամբ և բովանդակային առումով հնարավոր կլինի իրականացնել ՀՀ դատական նոր օրենսգրքում դատավորների գնահատման համակարգին վերաբերող դրույթները  հստակեցնելուց հետո, մասնավորապես, ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի շրջանակներում դեռևս քննարկվում է ինչպես այդ գործառույթն իրականացնող մարմնի հարցը, այնպես էլ դրա իրականացման ձևաչափն ու մեխանիզմները:

 

 

1.1.5. Դատական դեպարտամենտն ապահովել տեխնիկական միջոցներով և զարգացնել սպասարկող անձնակազմի կարողությունները

2017թ. մարտ (շարունակական)

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատական

դեպարտամենտն

ապահովված է

անհրաժեշտ տեխնիկական

միջոցներով և սպասարկող անձնակազմը վերապատ-րաստված է

Կատարված չէ: 

Միջոցառումը հնարավոր կլինի իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.1.1 կետն ամբողջությամբ կատարվելուց հետո:

 

1.3 Ապահովել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը

1.3.1. Խթանել դատավորների կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին հարցումներ ներկայացնելը

2016-2017թթ. (շարունակական)

ՀՀ դատական

դեպարտամենտ,

 

Դատավորների

ինքնակառավարման

մարմիններ

(համաձայնությամբ)

Էթիկայի և կարգա-պահական հարցերի

հանձնաժողովի կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ տրված է առնվազն տասը պարզաբանում

Կատարված է մասնակի:

 

2017թ. առաջին եռամսյակի ընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովին դիմում է ներկայացրել մեկ դատավոր, որի վերաբերյալ տրվել է համապատասխան պարզաբանում:

Երկրորդ եռամսյակի ընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովին համապատասխան դիմում չի ներկայացվել:

Տեղեկացվում է նաև, որ 16.06.2017թ.  ՀՀ դատական դեպարտամենտի և դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից Դատական համակարգ ծրագրում (CAST)՝ բոլոր դատավորների համար տեսանելի հատվածում, տեղադրվել է ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ հիշյալ միջոցառման իրականացման հնարավորության մասին:

 

Բացի ադ տեղեկացվում է նաև, որ 15.09.2017թ. ՀՀ դատական դեպարտամենտի և դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից Դատական համակարգ ծրագրում (CAST)՝ բոլոր դատավորների համար տեսանելի հատվածում, տեղադրվել է ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ հիշյալ միջոցառման իրականացման հնարավորության մասին (կցվում է):

Այդուհանդերձ, 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին համապատասխան դիմում չի ներկայացվել: 

1.5.  Բարելավել դատարաններում տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը՝ ապահովելով գործերի արագ շրջանառությունը մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան

1.5.3. Առանձին դատարաններում փորձարկել փաստաթոթերի թվայնացման համակարգը և վերացնել ծրագրային թերությունները

2017թ. սեպտեմբեր

ՀՀ դատական դեպարտամենտ

Փաստաթղթերի թվայնացման համակարգը փորձարկված է, և ծրագրային թերությունները վերացված են

Կատարված չէ:

 

Միջոցառումը հնարավոր չի եղել իրականացնել՝

համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Այդուհանդերձ, տեղեկացվում է, որ ՀՀ դատական դեպարտամենտի կողմից շարունակվել են իրականացվել միջոցառումներ՝ ուղղված ֆինանսական միջոցների ներգրավմանը, մասնավորապես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի մասնակցությամբ 25.07.2017թ. հանդիպում է կազմակերպվել Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի և համապատասխան աշխատակիցների հետ, որի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են նաև սույն միջոցառման ֆինանսավորմանն առնչվող մի շարք հարցեր:

 

1.5.5. Ապահովել դատավորների և դատական ծառա-յողների` փաստաթղթերի թվայնացման համակարգի կիրառման թեմայով վերապատրաստման իրականացումը

2017թ. մարտ (շարունակական)

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատավորները և

դատական ծառայողները վերապատ-րաստված են

Կատարված  չէ:

 

Միջոցառումը հնարավոր կլինի իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.5.1 և 1.5.2 կետերն ամբողջությամբ կատարվելուց հետո:

 

 

 

 

 

9. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

9.1. Բարձրացնել միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակը և իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջները

9.1.3. Մշակել իրավական համաուսուցման և կրթության հարցերին վերաբերող համապատասխան իրավական ակտեր

2017թ. սեպտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Իրավական ակտերի նախագծերը ներկայացված են ընդունող մարմիններին

Կատարված է մասնակի:

1. Մշակվել և 26.09.2017թ. 01/19.3/16912-17  թվակիր գրությամբ շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (փաթեթը կցվում է):

 

2. Իրավաբանական կրթություն իրականացնող բուհերի, ոլորտի գործատուների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների մասնակցությամբ մշակվել և ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանն է ներկայացվել ««Իրավագիտություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրեր հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագիծ ( կցվում է):   Նախատեսվում է 2018-2019 ուսումնական տարվանից ուսումնական գործընթացը կազմակերպել լրամշակված կրթական ծրագրերով:

 

10. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

10.1. Ապահովել ծրագրի իրականացման թափանցիկությունը

10.1.1. Հանրության շրջանում տարածել տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ

2016-2017թթ. (շարունակական)

ՀՀ արդարադատության

նախարարություն

Ծրագրի վերաբերյալ տեցեկստվությունը տարածված է զանգվածային լրատվության տարբեր միջոցներով

Կատարված է:

ԶԼՄ-ներով պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում ծրագրից բխող միջոցառումների վերաբերյալ: Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի 05.09.2017թ. նիստում, այնուհետև ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Կ-011-31.05.2017-ՊԻՄԻ-011/0 ՀՀ օրենքի նախագիծը (հարևանային իրավունք), որը մշակվել էր ի կատարումն դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից բխող միջոցառումների ցանկի 4.1-կետի:   

ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի 27.09.2017թ. նիստում քննարկվել է, «Դատախազության մասին» Կ-111-10.08.2017-ՊԻՄԻ-011/0 ՀՀ նոր օրենքի նախագիծը, որը մշակվել էր ի կատարումն դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից բխող միջոցառումների ցանկի 7.1-7.6-րդ կետերի:

 

10.1.4. Գործաղությունների լիարժեք, արդյունավետ և ժամանակին իրականացումն ապահովելու համար ըստ անհրաժեշտության կազմակերպել քննարկումներ և պատասխանատու մարմիններին ներկայացնել առաջարկություններ

2016-2017թթ. (շարունակական)

Աշխատանքային խումբ

Քննարկումներն ըստ անհրաժեշտության անցկացված են, առաջարկությունները՝ ներկայացված

Հանդիպումներ չեն նախաձեռնվել: