29/12/2017

Հաշվետվություն ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրից բխող (2017թ. 4-րդ եռամսյակի համար նախատեսված) միջոցառումների կատարման վիճակի վերաբերյալ

 

ՆՊԱՏԱԿ-ԽՆԴԻՐ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ 

ՕԲՅԵԿՏԻՎ ՎԵՐՍՏՈՒԳԵԼԻ

ՉԱՓԱՆԻՇԸ

ՉԱՓԱՆԻՇԻ ԻՐԱՑՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ

  1. 1.                ԱՐԴԱՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ և ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՋև ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 

1.1.       Ամբողջովին ապահովել դատավորների
գործունեության գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ չափանիշների և ընթացակարգերի ներդրում

 

1.1.4.Դատավորների գործունեության գնահատման համակարգը կիրառել բոլոր դատարաններում

 

2017թ. դեկտեմբեր

 ՀՀ դատական դեպարտամենտ

Դատավորների գործունեության գնահատման համակարգը կիրառվում է բոլոր դատարաններում

 

Կատարված չէ:

Միջոցառումը հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.1.1 կետով նախատեսված՝ Դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովումը:

Այդուհանդերձ, տեղեկացվում է, որ չնայած տեղական և միջազգային  կազմակերպությունների (կազմակերպվել է 2 հանդիպում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ, համագործակցության քայլեր են կատարվել ,,ՆՅՈՒ ԹԵՔՆՈԼՈՋԻ ԷԴՈՒՔԵՅՇՆ ՖՈՆԴ,, բարեգործական հիմնադրամի հետ և այլն) հետ տարված աշխատանքների և համագործակցության արդյունքում ներդրված ջանքերի՝ հաշվետու ժամանակահատվածում հնարավոր չի եղել գտնել համապատասխան ֆինանսավորման աղբյուրներ՝ դատավորների գործունեության գնահատման համակարգը ստեղծելու համար: 

 

1.1.5. Դատական դեպարտամենտն ապահովել տեխնիկական միջոցներով և զարգացնել սպասարկող անձնակազմի կարողություններ

2017թ. մարտ (շարունակական)

 

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատական

դեպարտամենտն

ապահովված է

անհրաժեշտ տեխնիկական

միջոցներով և

 սպասարկող

անձնակազմը

վերապատ-

րաստված է

Կատարված չէ:

Միջոցառումը հնարավոր կլինի իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.1.1 կետն ամբողջությամբ կատարվելուց հետո:

1.3. Ապահովել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ու թափանցիկություն

 

1.3.1. Խթանել դատավորների կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին հարցումներ ներկայացնելը

 

2016-2017թթ. (շարունակական)

 

 

ՀՀ դատական

դեպարտամենտ,

 

Դատավորների

ինքնակառավարման

մարմիններ

(համաձայնությամբ)

 

 

Էթիկայի և կարգա-պահական հարցերի

հանձնաժողովի կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ տրված է առնվազն տասը պարզաբանում

 

 

Կատարված է մասնակի:

2017թ. առաջին եռամսյակի ընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովին դիմում է ներկայացրել մեկ դատավոր, որի վերաբերյալ տրվել է համապատասխան պարզաբանում:

Երկրորդ եռամսյակի ընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովին համապատասխան դիմում չի ներկայացվել:

Տեղեկացվում է, որ 16.06.2017թ.,  15.09.2017թ. ՀՀ դատական դեպարտամենտի և դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից Դատական համակարգ ծրագրում (CAST)՝ բոլոր դատավորների համար տեսանելի հատվածում, տեղադրվել է ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ հիշյալ միջոցառման իրականացման հնարավորության մասին:

Տեղեկացվում է նաև, որ 10.10.2017թ. ՀՀ դատական դեպարտամենտի և դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից Դատական համակարգ ծրագրում (CAST), ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական կայքում՝ բոլոր դատավորների համար տեսանելի հատվածում, տեղադրվել է ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ հիշյալ միջոցառման իրականացման հնարավորության մասին:

Այդուհանդերձ, 2017թ. երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին համապատասխան դիմում չի ներկայացվել:

 

1.3.2. Զարգացնել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների կարողությունները

 

2017թ. դեկտեմբեր

ՀՀ դատական դեպարտամենտ, դատավորների ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

 

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բոլոր անդամներն առնվազն մեկ անգամ վերապատրաստվել են

Կատարված չէ:

 Այդուհանդերձ, տեղեկացվում է, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն ընդունել է միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների, որոնց հետ հանդիպումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև հանձնաժողովի անդամների կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

1.5. Բարելավել դատարաններում տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը՝ ապահովելով գործերի արագ շրջանառությունը մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան

1.5.4. Փաստաթղթերի թվայնացման համակարգն ամբողջությամբ կիրառել բոլոր դատարաններու

 

2017թ. դեկտեմբեր

ՀՀ դատական դեպարտամենտ

Թվայնացված փաստաթղթերի շրջանառություն ապահովող համակարգն ամբողջությամբ կիրառվում է բոլոր դատարաններում 

Կատարված չէ:

Միջոցառումը հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ այն հնարավոր կլինի իրականացնել միայն սույն միջոցառումների ցանկի 1.5.1 և 1.5.2 կետերն ամբողջությամբ կատարվելուց հետո:

 

 

 

 

 

 

 

1.5.5. Ապահովել դատավորների և դատական ծառայողների` փաստաթղթերի թվայնացման համակարգի կիրառման թեմայով վերապատրաստման իրականացումը

2017թ. մարտ (շարունակական)

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատավորները և

դատական ծառայողները վերապատ-րաստված են

 

Կատարված  չէ:

Միջոցառումը հնարավոր կլինի իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.5.1 և 1.5.2 կետերն ամբողջությամբ կատարվելուց հետո:

 

5. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

5.3. Սահմանել արտագնա դատական նիստերի անցկացման սահմանափակ եւ հստակ հիմքեր ու դրանց անցկացման դեպքում՝ արդար դատաքննության իրավունքի երաշխավորման մեխանիզմներ

5.3.1. Սահմանափակել փակ և կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը` նախատեսելով արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիքներ

2017թ. դեկտեմբեր

 

             ՀՀ արդարադատության նախարարություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է մասնակի: 

Փակ և կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը սահմանափակելու նպատակով վերլուծության են ենթարկվել ներպետական օրենսդրության կարգավորումները, ինչպես նաև իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համահունչ մշակվել և շրջանառության մեջ է դրվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը, որով սահմանվել են փակ և կիսափակ քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստ անցկացնելու հստակ հիմքեր և արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված երաշխիքներ: Նախագիծը հրապարակվել է նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում[1]: 

7. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 

7.4. Բարելավել տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազության կարողություններ

 

7.4.1. Ներդնել դատախազական գործունեության արդյունքների մատչելի հաշվառումն ու վերլուծությունն ապահովող «դատախազի աշխատանքի մասին» վիճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ

 

 

2017թ. դեկտեմբեր

ՀՀ  գլխավոր դատախազություն

 

վիճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգը փորձարկված և ներդրված 

 

Կատարված է մասնակի:

7.4.1 և 7.4.2 կետերում ամրագրված պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ կատարվել է  մեծածավալ աշխատանք, մասնավորապես՝ դեռևս 2013 թվականին ՀՀ դատախազության կողմից պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր է կնքվել Յունիթի Էվոլուշն Սիսթեմա ՍՊԸ-ի հետ՝ դատախազության համակարգում «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ և արխիվացված նյութերի արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ ներդնելու նպատակով: Դրան համապատասխան՝ մշակվել են համապատասխան ծրագրերը և փորձնական ներդրվել դատախազության համակարգի բազային և ներքին ցանցերում:

 Ծրագրերը հնարավոր չի եղել վերջնականապես ավարտին հասցնել  համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: ՀՀ դատախազության կողմից աշխատանքներ են տարվել ֆինանսավորման աղբյուրներ գտնելու նպատակով: Այսպես՝ ՀՀ համապատասխան գրություններով ՀՀ դատախազությունը դիմել է հնարավոր դոնոր-կազմակերպություններին՝ ծրագրային ապահովմանն ուղղված աջակցություն տրամադրելու խնդրանքով, սակայն դրանք արդյունք չեն տվել:

Այժմն քննարկվում է քրեական գործերի էլեկտրոնային վարման համակարգի ներդրման հետ միաժամանակ ՀՀ դատախազության համակարգում վիճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ և արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ ներդնելու հարցը:

Այսպես՝ ՀՀ վարչապետի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 665-Ա որոշմամբ ՀՀ-ում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու համար ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Հանձնաժողովի աշխատանքների իրականացումը, պայմանավորված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ, երկարաձգվել է մինչև 2018 թվականի մարտի 15-ը: 

 

7.4.2. Ներդնել դատախազությունում արխիվից օգտվելու մատչելիությունն ապահովող՝ արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ

 

2017թ. դեկտեմբեր

ՀՀ  գլխավոր դատախազություն

 

Դատախազության արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգը փորձարկված և ներդրված 

 

Տե՛ս նախորդ ենթակետի պատասխանը 

 

7.4.3. Ապահովել տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազների կարողությունների բարելավմանն ուղղված շարունակական վերապատրաստումների իրականացում

2017թ. դեկտեմբեր

ՀՀ  գլխավոր դատախազություն

 

Դատախազները տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում վերապատրաստված են

 

Կատարված է մասնակի:

ՀՀ դատախազության կողմից համապատասխան առաջարկություն է ներկայացվել ՀՀ արդարադատության ակադեմիային դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսումնական ծրագրում համակարգչային հմտությունների վերաբերյալ առարկայական կուրս ներառելու համար:

 Քրեական գործերի էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո նախատեսվում է առաջարկություն ներկայացնել դատախազների վերապատրաստման ծրագրում տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազների կարողությունների բարելավմանն ուղղված համապատասխան առարկայական կուրս ներառելու վերաբերյալ:

8. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

8.1. Կատարելագործել և խթանել արբիտրաժի միջոցով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ

 

8.1.1. Իրականացնել արբիտրների ուսուցմանը, նրանց մասնագիտական որակների զարգացմանն ուղղված միջոցառումներ

2017թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Արբիտրների ուսուցմանը, նրանց մասնագիտական որակների զարգացմանն ուղղված առնվազն մեկ միջոցառում իրականացված է

 

Կատարված է ամբողջությամբ:

2017 թվականի դեկտեմբերի 18-19-ին «Հայաստանում դատական բարեփոխումների իրականացման աջակցության» ԵԽ ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել արբիտրների համար վերապատրաստումներ` արբիտրաժի պրակտիկ ոլորտների վերաբերյալ: 

8.3. Զարգացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը

 

8.3.1. Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային բազայի թվայնացումը

2017թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամբողջ բազան թվայնացված է

 

Կատարվել է  մասնակի:

2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո գրանցված բոլոր քաղաքացիական կացության ակտային գրանցումները պահպանվում են ԿԱՆԳ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի գրանցամատյանում և հասանելի են բոլոր ԿԱՆԳ տարածքային մարմինների համար:

«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» և «Էլեկտրոնային համակարգերի մշակում արդարադատության ոլորտում»  ծրագրերի ֆինանսավորմամբ թվայանացվել է շուրջ 907 հազարից ավել քաղաքացիական կացության ակտային գրանցումներ: Համաձայն` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերի ԿԱՆԳ տարածքային մարմինները յուրաքանչյուր գործարք իրականացնելու ընթացքում պարտադիր թվայնացնում են իրենց պահոցներում առկա փաստաթղթային ակտային գրանցումները:

2000թ-ից մինչ այսօր բոլոր ամուսնությունների ակտային գրանցումները թվայնացվել են, միաժամանակ` տարածքային մարմինների կողմից նաև իրականացվում են ընթացիկ թվայանացում տարբեր տեսակի ակտային գրանցումների վերաբերյալ: Հայտնում եմ նաև, որ 1926 թվականից գրանցված քաղաքացիական կացության ակտերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 10 միլիոն փաստաթուղթ, որի թվայնացումը ենթադում է ֆինանսավորում:

8.4. Ապահովել ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտներին մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնացված որակյալ ծառայությունների մատուցումը՝ հիմնելով հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոններ

8.4.2. Իրականացնել համապատասխան ծրագրային ապահովում, որը հնարավորություն կտա միասնական միջերեսի միջոցով հասանելի դարձնել գործող տվյալների բազաները

 

2017թ. դեկտեմբեր

ՀՀ

արդարադատության նախարարություն

 

Ծրագրային ապահովումն իրականացված և փորձարկված է

 

Կատարված է ամբողջությամբ:

Մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցման գրասենյակների և նրանց կողմից մատուցվող ծառայությունների թիվն ընդլայնվել է: Մասնավորապես՝ 2017 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը համալրվել է՝

1) «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերությամբ.

2) «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերությամբ.

3) «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությամբ:

Օպերատորներին պատվիրակվող՝ պետական մարմինների գործառույթների ցանկն ընդլայնվել է հետևյալ գործառույթներով՝

1)             Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող ծառայություններով, մասնավորապես՝ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ.

2)             Փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրման գործառույթով.

3)             Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրման գործառույթով:

 

8.4.3. Մարզերում ապահովել հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների գործարկումը

2017թ. դեկտեմբեր

ՀՀ

արդարադատության նախարարություն

Առնվազն երեք մարզում գործում է միասնական սպասարկման կենտրոն

Կատարված է ամբողջությամբ:

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակները գործում են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում: Ներկայումս ծառայություններն արդեն իսկ մատուցվում են 89 գրասենյակների կողմից` ՀՀ բոլոր մարզերում, իսկ օպերատորներին վերապահվել է 67 ծառայությունների տրամադրման իրավունք:

9. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 

9.1. Բարձրացնել միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակը 
իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջները

9.1.1. Նախատեսել արդարադատության ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկ եւ դրան համապատասխան մշակել կրթական ծրագրեր եւ չափորոշիչն

2017թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ արդարադատության
ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը և դրան համապատասխան կրթական ծրագրերը եւ չափորոշիչները սահմանված են

 Կատարված է մասնակի

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի հունվարի 16-ի «Միջին մասնագիտական կրթության 0201 «Իրավագիտություն» մասնագիտության «իրավագետ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի N 1055-Ն հրամանը ուժը կորցրաժ ճանաչելու մասին» հրամանով հաստատվել է իրավագիտության միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկ եւ դրան համապատասխան մշակվել է կրթական ծրագրեր եւ չափորոշիչներ: Հետագայում միջին մասնագիտական կրթական չափորոշիչը չի փոխել: Սույն թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել նշված հրամանում լրացում կատարելու առաջարկությամբ, առ այն, որ  միջին մասնագիտական կրթության 0201 «Իրավագիտություն» մասնագիտությամբ մասնագետը կարող է իրականացնել քրեակատարողական ծառայողի աշխատանք: Բացի այդ` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշակվել է «իրավագիտություն» մասնագիտության միջին մասնագիտական կրթության ուսումնական գործընթացի պլանի նախագիծ:

10. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

10.1. Ապահովել ծրագրի իրականացման թափանցիկությունը

 

10.1.1. Հանրության շրջանում տարածել տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ

 

2016-2017թթ.
(շարունակական)

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը տարածված է զանգվածային լրատվության տարբեր միջոցներով

 

Կատարված է ամբողջությամբ:

ԶԼՄ-ներով պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում ծրագրից բխող միջոցառումների վերաբերյալ: Օրինակ՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների  նիստերում քննարկվում են սույն ծրագրից բխող օրենքների նախագծեր, որոնց մասնակցում են նաև ԶԼՄ-ները, իսկ ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը հեռարձակվում են ուղիղ միացմամբ: Բացի այդ `պարբերաբար ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները ԶԼՄ-ներով հանդես են գալիս օրենքների կամ նախագծերի վերաբերյալ ելույթներով[2]

 

10.1.4. Գործողությունների
լիարժեք, արդյունավետ և  ժամանակին իրականացումն ապահովելու համար ըստ անհրաժեշտության կազմակերպել քննարկումներ և պատասխանատու մարմիններին ներկայացնել առաջարկությունն

2016-2017թթ. (շարունակական)

աշխատանքային խումբ

Քննարկումներն ըստ անհրաժեշտության անցկացված են, առաջարկությունները՝ ներկայացված

Հանդիպումներ չեն նախաձեռնվել:

                           

 

 

 


[1] https://www.e-draft.am/projects/627/about :

[2] http://parliament.am/transcript.php?AgendaID=3357&day=16&month=11&year=2017&lang=arm#16.11.2017 (ՀՀ Աժ նիստի սղագրությունը )«Դատախազության մասին» ՀՀ օրենքը զեկուցելիս հիմնական զեկուցողի նշումը առ այն, որ նախագիծը մշակվել է նաև ի կատարում 2012-2017 դատաիրավական բարեփոխումների ծրագրի:

https://www.e-gov.am/sessions/ -ՀՀ կառավարության 28.12.2017 թ. նիստի օրակարգ, որի 50-րդ կետով նախատեսված նախագծերի հիմնավորման մեջ հստակ երևում է, որ դրանք մշակվել են ի կատարումն 2012-2017 դատաիրավական բարեփոխումների ծրագրի, ինչը նշվել է նաև հարցը Կառավարության նիստում զեկուցելիս:

http://www.court.am/?l=lo&id=11&item_id=4442