30/05/2018

Հաշվետվություն՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2017-2018 թվականների ընթացքում կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի վերաբերյալ

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  1. 1.      Սահմանադրության 2015թ. փոփոխությունների համատեքստում մշակվել և ընդունվել են հետևյալ նախագծերը.
  • «Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք,
  • «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք,
  • «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և հարակից օրենքներ,
  • «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և հարակից օրենքներ,
  • «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և հարակից օրենքներ,
  • «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ,
  • «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք,
  • «Կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ,
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք,
  • Լրամշակման փուլում են գտնվում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը և «Իրավահավասարության ապահովման մասին» և «Ազգային փոքրամասնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և հարակից օրենքների նախագծերը:

2. Այլ նախագծեր

  • Լրամշակվել և ընդունվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը, որով, մասնավորապես, սահմանվել են գործերի նոր քննության, պարզեցված վարույթի, խմբային հայցերի, հեռակա դատաքննության, էլեկտրոնային ծանուցումների, հայցադիմումի և այլ փաստաթղթերի էլեկտրոնային կարգով դատարան ներկայացնելու, տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու հնարավորության, դատական ակտերի հրապարակման վերաբերյալ նոր արդյունավետ կարգավորումներ: Նախագծով սահմանված կարգավորումները դրական ազդեցություն կարող են ունենալ նաև «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավման վրա:
  • Մշակվել է «Հաշտարարության մասին» օրենքի նախագիծը, որով ամրագրվել են հաշտարարության իրականացման սկզբունքները, սահմանվել են հաշտարարի վարքագծի կանոնները, իրավունքները և պարտականությունները, նախատեսվել են արտոնագրված հաշտարարին համապատասխան որակավորում շնորհելու, որակավորում շնորհելը մերժելու, որակավորումից զրկելու, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու հիմքերը, նախատեսվել են հաշտարարության իրականացումը կանոնակարգող դրույթներ և այլն:
  • Մշակվել է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվել են Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, դատական ծառայողների և դատական կարգադրիչների կարգավիճակը, ամրագրվել են Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայության այլ տեսակները:
  • Մշակվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ապահովվում է օրենքի տերմինաբանական միասնականությունը, վերացվում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից հանելու հետ կապված Դատական օրենսգրքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջև աններդաշնակությունը, Դատարանների նախագահների խորհրդին վերապահված լիազորությունները, պայմանավորված այդ մարմնի վերացման հետ, համապատասխանաբար բաշխվում են Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի, իսկ առանձին դեպքերում՝ Դատական դեպարտամենտի միջև:
  • 2018 թ. մայիսի 4-ին ընդունվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնցով մի շարք սուբյեկտների արգելվում է վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչություն իրականացնելիս: Ընդ որում, վարչական ռեսուրսի օգտագործում է համարվում նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսներն օգտագործելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է վարչական պատասխանատվություն կիրառել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով նախատեսվող վերոնշյալ սահմանափակումների համար: Միաժամանակ, Քրեական օրենսգիրքը լրացվել է նոր հանցակազմով՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը:
  • Մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով հստակեցվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան՝ անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից՝ քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Նախագծով հստակեցվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3271-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան՝ քրեորեն պատժելի համարելով առանց հարգելի պատճառի այընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության առհասարակ չներկայանալը: Ելնելով այն հանգամանքից, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը փոխարինում է զինվորական ծառայությանը, և ծառայողները, ըստ էության, ունեն նույն իրավական կարգավիճակը, ուստի այլընտրանքային աշխատանքային ծառայողների համար նույնպես քրեական պատասխանատվություն է նախատեսվել երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու համար՝ իրավական որոշակիություն ապահովելու նպատակով: Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն:
  • Մշակվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով ներդրվել է նոտարի կողմից կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը և նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով գործարքներ վավերացնելու հնարավորությունը: Նախագիծն ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին:
  •  Մշակվել և 2017թ. հոկտեմբերի 25-ին «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնց համաձայն հստակեցվել է էլեկտրոնային ծանուցումների համակարգը և ներդրվել է ծանուցման առավել պարզեցված ընթացակարգ:
  • Մշակվել և 2018թ. հունվարի 18-ին «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Նախատեսվել է ՀՀ քաղաքացի հանդիսացող և քաղաքացիությունը դադարեցված կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող և այդ կարգավիճակը դադարեցված անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու պարտավորությունը և սահմանված ժամկետում ու կարգով օրենքով նախատեսված պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները:
  • Մշակվել և 2017թ. դեկտեմբերի 13-ին ընդունվել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Օրենքների բոլոր դրույթների ուժի մեջ մտնելուց հետո կաապահովվեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, կստեղծվեն աջակցության կենտրոններ և ապաստարաններ, որոնք նրանց կտրամադրեն անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն, կնվազեցվի ընտանիքում բռնության լատենտայնության մակարդակը, կկանոնակարգվի պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում համագործակցությունը և կհստակեցվեն դրանց գործառույթները:
  • Մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով և հարակից նախագծերի փաթեթով նախատեսվում է ապաքրեականացնել որոշ տնտեսական հանցագործություններ՝ թեթևացնելու համար հատկապես փոքր և միջին ձեռնարկատերերի բեռը և բեռնաթափելու համար քրեական օրենսգիրքը:
  • Մշակվել և 2017թ. դեկտեմբերի 21-ին ընդունվել են ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրենքներով ապահովվում է հայցադիմումի, դիմումի, բողոքի, հայցադիմումի պատասխանի, միջնորդության և այլ փաստաթղթերի ներկայացման գործընթացը դյուրինացնելու նպատակով գործող ընթացակարգերին զուգահեռ հիշյալ փաստաթղթերը նաև էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորությունը: Բացի այդ, նոր ընթացակարգ է ներդրված նաև կատարողական թերթի ներկայացման դեպքում՝ նախատեսելով կատարողական թերթ տալուց հետո անհապաղ, կատարողական թերթ տված դատարանի կողմից այն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու հնարավորությունը, ինչպես նաև սահմանափակվել է անժամկետ, ժամկետային կամ ցմահ կատարում պահանջող պարտավորությունների համար կատարողական թերթի տրման ժամկետը:

3. Վարչապետի հանձնարարականների հիման վրա մշակված իրավական ակտերի նախագծեր

  • Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, որպես հայցի ապահովման միջոց, արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դրվելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու վերաբերյալ վարչապետի 2017 թվականի մարտի 2-ի հանձնարարականի հիման վրա մշակվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով սահմանվել են հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ընդունման հստակ և միասնական ժամկետներ, հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները, սահմանվել են գույքի գնահատման և հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշում ընդունելու, հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու հստակ ժամկետներ, հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագրի անվավերության հատուկ հետևանքներ, բացառվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդում լոտի մեկնարկային գնի անվերջ նվազման հնարավորությունը, կատարելագործվել են հարկադիր աճուրդի ժամանակ եկամտային հարկի գանձման մեխանիզմները՝ նպաստելով այդ մասով պետական բյուջեի մուտքերի պատշաճ ապահովմանը:
  • Գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների ներդրման վերաբերյալ վարչապետի 2017 թվականի մարտի 17-ի հանձնարարականի հիման վրա մշակվել է «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվել են գրավի առարկայի իրացմանն առնչվող կարգավորումները, ինչպես նաև սահմանվել են տուժանքի համաչափության ապահովմանն ուղղված նոր կարգավորումներ: Մասնավորապես, սահմանվել է, որ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իսկ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Սահմանվել է նաև, որ գրավի առարկայի բռնագանձման ծանուցումը հանձնելու օրվանից երկու ամիսը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն չանցնելու կամ ուղղակի վաճառքով չիրացվելու, իսկ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելիս՝ գրավի առարկայի իրացման գործընթացը չսկսվելու դեպքում մեկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում:
  • Դատական ակտերի հարկադիր ծառայության կողմից հարկադիր վարույթի տևողության և այլ գործնական, օրենսդրական խոչընդոտների վերացման, ինչպես նաև սնանկության վարույթում առողջացման ծրագրերի գերակայության ապահովման, սնանկության կառավարիչների պատասխանատվության խստացման, ֆինանսական վիճակի վերլուծություն չկատարելու հետևանքների և այլ հիմնախնդիրների կապակցությամբ համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ վարչապետի՝ 2017 թվականի մայիսի 25-ի հանձնարարականի հիման վրա մշակվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով հստակեցվել են պարտապանի հետախուզում հայտարարելուն, պարտապանին պատկանող շինություն մուտք գործելուն, միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու ընդհանուր կանոնից առկա բացառություններին, ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի գումարը պարտապանին վերադարձվելու կարգին, կատարողական ծախսերի բռնագանձմանը, սնանկության վարույթում պարտապանի գույքի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման գործընթացին, կատարողական մակագրության թերթի տրամադրմանն առնչվող կարգավորումները:
  • Վերոնշյալ հանձնարարականի, ինչպես նաև վարչապետի՝ 2017 թվականի մարտի 30-ի հանձնարարականի հիման վրա մշակվել է «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված կարգավորումներն ուղղված են սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության, սնանկության վարույթի արդյունավետության բարձրացմանը, օպտիմալացմանը, վարույթի ժամկետների, ծախսատարության կրճատմանը, օրենքում առկա հակասությունների ու թերությունների վերացմանը:
  • Դատական նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովմանը, դատավորների միջև դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակմանը և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրմանն ուղղված լուծումների վերաբերյալ՝ վարչապետի՝ 2017 թվականի օգոստոսի 31-ի հանձնարարականի հիման վրամշակվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք ուղղված են եղել դատարանների և դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածության վերացմանը, մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ և այլն:
  • Գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված՝ վարչապետի՝ 2018 թվականի փետրվարի 1-ի հանձնարարականի հիման վրա մշակվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվել են պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց հետո պարտապանի կողմից իրականացվող հայտարարագրման գործընթացին վերաբերող կարգավորումները:
  • Ի կատարումն վարչապետի 2018 թվականի մարտի 15-ի հանձնարարականի՝ մշակման փուլում է գտնվում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանմանն ուղղված լուծումների վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծը:
  • Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի մշակվել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվել են հետևյալ առանցքային փոփոխությունները՝ համատիրություններից անցում պրոֆեսիոնալ կառավարմանը, կառավարչի համար հաշվետվողականության և թափանցիկության պահանջ, պարտադիր վճարների որոշման կարգ միայն բնակիչների կողմից, վճարների գանձման հստակ մեխանիզմ, բնակարանների մի մասի բնակեցված չլինելու դեպքում մյուս բնակիչների կողմից որոշումների ընդունման և իրագործման համակարգի նախատեսում, բնակվելու կարգի ընդունման հնարավորության նախատեսում, բնակարանի սեփականատիրոջ ընդհանուր գույքից բաժնի ավտոմատ գրանցում կադաստրի կողմից բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու հետ մեկտեղ, բազմաբնակարան շենքի համար առանձնացված բանկային հաշվի վարում և դրա արդյունքում ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողության թափանցիկության ապահովում, պարտադիր պահուստային ֆոնդի ստեղծում, ՏԻՄ լիազորությունների սահմանափակում:
  • Վարչապետի հանձնարարականի հիման վրա մշակվում է նոր Աշխատանքային օրենսգիրքը: Մշակման աշխատանքների իրականացման նպատակով ներգրավվել է Մեծ Բրիտանիայի փորձագետ պրոֆեսոր Նիլ Ալանը, որը տրամադրել է ներկայումս գործող իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև տվյալ ոլորտի օրենսդրությունը զարգացնելուն ուղղված առաջարկներ, որոնք ներառվել են նախագծում: Նախագծի նպատակն է օրենսգրքից բացառել բոլոր ոչ անհրաժեշտ կարգավորումները, գերկարգավորումները, կրկնությունները և այն դրույթները, որոնք չեն համապատասխանում միջազգային պարտավորություններին, ինչպես նաև մշակել այնպիսի օրենսգիրք, որը կլինի ճկուն և հարմարեցված բիզնես միջավայրին, ուղղված կլինի վարչական բեռի թեթևացմանը:

4. «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մշակված նախագծեր

 Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակներում մշակվել են «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում, ինչպես նաև Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնցով նախատեսվում է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը և դրա չկիրառման հետևանքները: Միաժամանակ «Սնակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առկա են մի շարք կարգավորումներ, որոնք ուղղակիորեն բխում են Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումներից և ուղղված են «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանը:

 

5. Ենթաօրենսդրական ակտերի նախագծեր

Ի կատարումն Սահմանադրության 6-րդ հոդվածի ՀՀ արդարադատության նախարարության իրավասության ներքո գործող բոլոր ոլորտներին (նոտարիատ, ԴԱՀԿ, քրեակատարողական ծառայություն, իրավաբանական անձանց գրանցման ռեգիստր, քաղաքացիական ակտերի գրանցման ոլորտ և այլն) առնչվող ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցվել են Սահմանադրությանը, այդ թվում հստակ նշելով ենթաօրենսդրական ակտ ընդունելու լիազորություն նախատեսող օրենքի դրույթը: Մշակվել են ընդունված օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտեր, նոտարիատի և ԴԱՀԿ ոլորտում նախարարի հրամաններ: Ներկայումս լրամշակման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Համաձայն նախագծի՝ որպես ռազմավարության խնդիրներ առանձնացվել են՝ դատական իշխանության լիարժեք անկախության ապահովման, կոռուպցիոն երևույթների կանխարգելման, դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի կիրառման բարելավման խնդիրները, դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի և քննվող գործերի թվի հավասարակշռման, վեճերի լուծման այլընտրանքային միջոցների լիարժեք կիրառման խթանման, գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրները, իրավաբանական օգնության որակի և մատչելիության բարելավման, կալանքի՝ որպես խափանման միջոցի համաչափ և արդարացի կիրառման, անչափահասների արդարադատության, քրեական պատիժների համակարգի և վերասոցիալականացման խնդիրները, էլեկտրոնային արդարադատության լիարժեք ներդրման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման խնդիրները, դատական իշխանության և արդարադատության ոլորտի այլ հաստատությունների նկատմամբ հանրության վստահության բարձրացման և այլ խնդիրներ: Հիշյալ խնդիրների լուծումը նախատեսվում է իրականացնել ռազմավարական յոթ ուղղություններով սահմանված ռազմավարական նպատակների, դրանց հասնելու ուղենիշերի և Գործողությունների ծրագրով հստակեցված միջոցառումների ու որոշակի գործողությունների միջոցով:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կիրարկումն ապահովող՝ «Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» և «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումների նախագծերը: Մշակման փուլում են գտնվում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կիրարկումն ապահովող մյուս ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի նախագծերը:

 

 

 

 

 

 

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

1. Ընդունվել են՝

  • ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 782-Ն որոշումը, որով կարգավորվել է սննդի ընդունումից հրաժարված կալանավորված անձանց և դատապարտյալների (հացադուլ իրականացնող անձանց) պահելու պայմանների առանձնահատկությունները.
  • ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու կարգը սահմանելու մասին» N 995-Ն որոշումը.
  • Պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները հստակեցնելու և հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայված տարբերակին համապատասխանեցնելու նպատակով 2017 թվականի հուլիսի 6-ին ընդունվել է «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 800-Ն որոշումը.
  • ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մաuին» N 1559-Ն որոշումը, որով օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին սահմանված դեպքերում և կարգով տրամադրվելու է տեսազանգի հնարավորություն: Նշված հնարավորությունն իրացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են տեսազանգի տեղադրման, փորձարկման և գործարկման աշխատանքներ.
  • ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 1-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N204-Ն որոշումը.
  • «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ- 149-Ն օրենքը.
  • ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը գումար հատկացնելու մասին» N 425-Ն որոշումը, որով քրեակատարողական ծառայության կրտսեր ծառայողներին վճարվող հաշվարկային գումարը նախկին 157939 ՀՀ դրամի փոխարեն կազմելու է 163578 ՀՀ դրամ:
  • ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի ապրիլի 23-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 162-Ա հրամանը:

 

2. Մշակվել են`

  • «ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-38թթ. ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը.
  • «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնցով կարգավորում են դատապարտյալի կողմից պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի դեմ բողոքարկման իրավունքը և կարգը.
  • Մշակվել են ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի նիստի N 2 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգից բխող իրավական ակտերի նախագծեր.
  • «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
  • «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով սահմանվել են փակ և կիսափակ քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստ անցկացնելու հստակ հիմքեր և արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված երաշխիքներ.
  • «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը.
  • «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը.
  • «Ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը.
  • «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ուղղված են պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը.
  • «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցություն:

 

3. Քրեակտարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով՝

  • ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների հետ համագործակցության արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են գրքերով: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկները գրքերով համալրելու գործընթացը ներկայումս կրում է շարունակական բնույթ.
  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Մաստեր Սերվիս» ընկերության հետ ձեռք է բերվել համաձայնություն քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու սննդի պատրաստման, առաքման և մատակարարման նոր արդյունավետ համակարգի ներդրման փորձնական ծրագիր մինչև 100 դատապարտյալ ունեցող քրեակատարողական հիմնարկում: Նկատի ունենալով, որ կազմակերպության արտադրամասը ներկայումս տեղակայված է Ջերմուկ քաղաքում՝ փորձարկումն իրականացվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում.
  • ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ.
  • ՀՀ արդարադատության նախարարության 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով.
  • ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան վերապատրաստման դասընթացներ՝ առողջապահության, մարդու իրավունքների և բժշկական էթիկայի թեմաներով: Իրականացվել են քրեակատարողական ծառայության շուրջ 800 աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ.
  • Բոլոր քրեակատարողական հիմնարկների թվով 14 հոգեբանների համար իրականացվել են մասնագիտական մեկ շաբաթյա դասընթացներ՝ մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարելավման նպատակով.
  • Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում առաջնային առողջապահական ծառայությունների համար լրացուցիչ բժշկական սարքավո­րումների ձեռքբերման համար կարիքները գնահատվել են, անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների տեսակները և քանակակազմը կազմվել է, հայտարարվել է մրցույթ.
  • Ծրագրի շրջանակներում կատարվել է քրեակատարողական հիմնարկներում սանիտարահամաճարակային և հիգիենիկ իրավիճակի ուսումնասիրություն.
  • Քրեակատարողական հիմնարկների բժշկական անձնակազմի վերապատրաստման համար կազմվել են մասնագիտական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սուր փսիխոզներ, ստամոքսաաղիքային տրակտի հիվանդություններ, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ, էկզոգեն թունավորումներ.
  • ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներն ապահովվել են անհրաժեշտ ջերմային և հիգիենիկ պայմաններով.

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

1. Ընդունվել են՝

  • ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1019-Ն որոշումը.
  • ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» N 1440-Ն որոշումը.
  • ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1561-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 395-Ն որոշումը.

 

2. Պրոբացիայի պետական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով՝

  • մշակվել և գործարկվել է ռիսկերի և պահանջմունքների գնահատման գործիքը, որը թույլ է տալիս վեր հանել շահառուի ռիսկերը և պահանջմունքները և վերասոցիալականացման գործընթացը դարձնել առավել թիրախավորված.
  • մշակվել է պրոբացիայի շահառուների վերահսկողության պլանի ձևը.
  • մեկնարկել է «Անչափահաս և երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացման զարգացում» ծրագիրը, որի շրջանակում ընտրվելու են 14-30 տարեկան 100 դատապարտյալներ, որոնց հետ տարվող աշխատանքներով փորձ է արվելու ապահովել երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացումը համայնքում,
  • պրոբացիայի շահառուների կողմից մասնագիտական հմտությունների ձեռքբերման նպատակով շահագործման են հանձնվել 3 սենյակներ, որոնք նախատեսված են համակարգչային, թաղիքագործության, լուսանկարչության դասընթացների իրականացման համար.
  • ստեղծվել է հոգեբանի անկյուն, որտեղ պրոբացիայի շահառուների հետ տարվում են հոգեբանական աշխատանքներ.
  • մշակման փուլում է գտնվում Պրոբացիայի պետական ծառայության պաշտոնական կայքէջը (probation.am):

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • 2017թ. հունիսի 9-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն ՀՀ-ում առաջին անգամ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման մարմին: Ի տարբերություն գործող հակակոռուպցիոն մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունենալու է ինքնուրույն աշխատակազմ, ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեից, օժտված է լինելու անկախության երաշխիքներով:
  • 2017 թ. հունիսի 9-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը (բոլոր դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչները, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, գնումների բողոքարկման խորհրդի անդամները), հստակեցվել է փոխկապակցված անձանց շրջանակը, ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը, ինչի արդյունքում կբարձրանա հանրային հաշվետվողականությունը:
  • 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը և հարակից օրենքները, որի շրջանակներում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման դրույթներ (անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ), ինչը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը, կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
  • 2017 թ. հունիսի 9-ին ընդունվել է «Դատախազության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որի համաձայն բարեփոխվել է հանցագործությունների վիճակագրության համակարգը:
  • 2017թ. հունիսի 9-ին ընդունվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածը (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը) համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին:
  • Ձևավորվում են «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող մեխանիզմները: ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ 2017 թ. հուլիսի 31-ին ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան հետ ստորագրվեց «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» խորագրով համատեղ ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս իրականացվում են ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման լայնածավալ արշավներ: Իրականացված միջոցառումների արդյունքում կբարձրացվի քաղաքացիական հասարակության և հանրային իրազեկվածության մակարդակը՝ «Ազդարարման համակարգի մասին» օրենքի հիմնական սկզբունքների, կարգավորումների և նպատակի վերաբերյալ:
  • Մեկնարկել է նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը:
  • 2017 թվականի հոկտեմբերի 30-ին մեկնարկել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման 4-րդ փուլը: Նշված փուլի շրջանակներում Հայաստանին ներկայացվել էր հարցաշար և իրավիճակը տեղում գնահատելու նպատակով 2018 թվականի մարտի 12-ից 16-ը Հայաստանում է գտնվել ՏՀԶԿ մոնիթորինգային խումբը: Այցի արդյունքում առաջացած մի շարք հարցերի պարզաբանման նպատակով ՏՀԶԿ քարտուղարության կողմից Հայաստանին է ներկայացվել լրացուցիչ հարցաշար: Ներկայումս հարցաշարը վերջնականացվում է: Հատկանշական է, որ վերջնական գնահատումն իրականացվելու է 2018 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակում Փարիզում:
  • 2017 թվականի դեկտեմբերին, Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հերթական 78-րդ լիագումար նիստում ընդունվել է ՀՀ վերաբերյալ 4-րդ փուլի գնահատման համապատասխանության զեկույցը, որի արդյունքում Հայաստանին տրված 18 հանձնարարականներից 17-ով գրանցվել է առաջընթաց:
  • 2018 թվականի մարտի 15-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» N 272-Ն որոշումը:
  • 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» N 439-Ն որոշումը:
  • ՀՀ արդարադատության նախարարության մասնակցությամբ մշակվել և 2018 թ. մարտի 29-ին ընդունվել է «Հանրային ծառայության մասին» նոր օրենքը, որով հստակեցվել է պաշտոնների դասակարգումը,  կատարելագործվել են հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարևարքության, շահերի բախման, հայտարարագրման համակարգերը:
  • Ներկայումս մշակվում է հանրային իրազեկման արշավի բազմակողմանի և համապարփակ ծրագիր՝ ուղղված հանրության իրազեկմանը հակակոռուպցիոն միջոցառումների, ծառայությունների մատուցման ոլորտում իրականացված բարեփոխումների, ազդարարման և բողոքարկման մեխանիզմների, պետական մարմնի հետ հարաբերակցվելիս անձանց իրավունքների վերաբերյալ:

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • 2017թ-ին որպես էլեկտրոնային ժողովրդավարության գործիք ներդրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը: Կայքում առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայումս կայքի այցելությունների թվի աննախադեպ աճ է արձանագրվել՝ գերազանցելով օրական 3000-ը, ինչը վկայում է կայքի՝ որպես մասնակցային գործընթացի ապահովման գործուն մեխանիզմի կայացած լինելու մասին: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ապրիլ ամսվա դրությամբ կայքը ունեցել է 112.977 այցելու:
  • Մշակվել և ներդրվել է www.e-penitentiary.am «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր» էլեկտրոնային կառավարման համակարգը, որը ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, բժշկական քարտեր և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել են e-notary Էլեկտրոնային համակարգի արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում ընդլայնվել են e-notary էլեկտրոնային համակարգի գործառույթները, էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համակցման աշխատանքներ են իրականացվել, ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: Համակարգի արդիականացման արդյունքում ընդլայնվել են այն նոտարական գործողությունների շրջանակը, որոնք մատուցվում են առցանց եղանակով, զարգացել է առցանց հերթագրման համակարգը, ստեղծվել է նաև առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու հնարավորություն:
  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել և ներկայում պիլոտային կիրարկման փուլում է գտնվում թեժ գծի www.e-hotline.am կայքը, որի նպատակն է Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ոլորտային խնդիրների լուծումը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների` բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովումը:
  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել է էլեկտրոնային ապոստիլի www.e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված ապոստիլների վավերականությունն ստացող պետության իրավասու մարմինը կարող է ստուգել առցանց:
  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել և ներկայում պիլոտային կիրարկման փուլում է գտնվում ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են առցանց եղանակով տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին ուղղել իրենց հարցումը, դիմումը կամ բողոքը և սահմանված ժամկետում ստանալ դրա պատասխանը առցանց եղանակով:
  • Ներկայում ՀՀ արդարադատության նախարարության կողմից միջազգային փորձի ուսումնասիրության և տեխնիկական առաջադրանքների մշակման աշխատանքներ են իրականացվում՝ www.e.petition.am հանրագրերի էլեկտրոնային համակարգի, www.e-court.am դատարանների միասնական էլեկտրոնային համակարգի, www.arlis.am Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի արդիականացման, www.e-bancruptcy.am սնանկության կառավարիչների էլեկտրոնային հարթակի ներդրման ուղղություններով:
  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավական գործիքներին վերաբերելի դասընթացների ներդրման ծրագիր, որի ներդրման ուղղությամբ համատեղ քայլեր են ձեռնարկվում արդարադատության նախարարության և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև:
  • 2016թ. հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» կառավարության N 1109-Ն որոշմամբ պետության կողմից իրականացվող շուրջ 67 ծառայություն (այդ թվում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի, ՔԿԱԳ-ի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ և այլն) պատվիրակվել է սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների: Նույն ամսվա դրությամբ օպերատորների ընդհանուր քանակը աճել է՝ հասնելով 9-ի, իսկ 2018 թվականի մայիսի դրությամբ օպերատորների կողմից մատուցվել է 2883 ծառայություն: Միաժամանակ, սպասարկման գրասենյակների ընդհանուր քանակը 2017 թվականի մայիսից մինչև 2018 թվականի մայիսն աճել է՝ հասնելով 164-ի, որից 58-ը գտնվում են Երևանում, իսկ 106-ը՝ ՀՀ մարզերում:
  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրենսդրական փաթեթը, որով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար, ցանկացած վայրից և ցանկացած պահի՝ ապահովելով նաև պաշտոնական տեղեկատվության՝ ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը: Փաթեթով առաջարկվում է իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացն ամբողջությամբ իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ բոլոր գրանցումների համար առցանց դիմելու հնարավորությամբ:
  • Ընդունվել են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնց հիման վրա ՀՀ համապատասխան գերատեսչություններում լիցենզիաների միասնական էլեկտրոնային www.e-license.am գրանցամատյանի ներդրման և պիլոտային կիրարկման աշխատանքներ են իրականացվում:
  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 350-Ն որոշումը, ինչի արդյունքում դատարանների կողմից օրենքով սահմանված փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն փոխանցելու հնարավորություն է ստեղծվել՝ էապես կրճատելով թղթային փաստաթղթաշրջանառությունը դատական գործընթացներում և ապահովելով դատարանների և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև արագ և արդյունավետ կապը:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  1. Մարդու իրավունքների պաշտպանություն
  • 2017թ. մայիսի 4-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը
  • 96 գործողություն մարդու իրավունքների բոլոր ոլորտներում 
  • Ծրագրի կատարումը համակարգող և մշտադիտարկող խորհրդի ստեղծում

 

  1. «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիր
  • Ծրագրի ընդհանուր արժեք՝ 17 մլն եվրո
  • 5 ոլորտներ (ընտրական համակարգի բարելավում, խոշտանգումների կանխարգելում, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովում, խտրականության դեմ պայքար, երեխաների իրավունքների պաշտպանություն):
  • 2017թ. Համաձայնագրի ֆիքսված տրանշով ամրագրված 4.2 մլն եվրո գումարը փոխանցվել է ՀՀ ընդհանուր գանձապետարան:
  • «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի 2-րդ փոփոխական տրանշի (5 մլն. եվրո) ապահովման նպատակով 2018թ. մարտ ամսին ՀՀ ԱՆ կողմից մշակվել և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է ներկայացվել ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող ընդհանուր և հատուկ նախապայմանների կատարման վերաբերյալ ինքնագնահատման զեկույցը:

 

  1. Միջազգային համագործակցություն
  • 2017թ. հոկտեմբերին Երևանում կազմակերպվել և անցկացվել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը
  • 2017թ. հոկտեմբերին Վրաստանում կազմակերպվել և անցկացվել է հայ-վրացական իրավական 2-րդ ֆորումը
  • 2017թ. ընթացքում մասնակցություն է ցուցաբերվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններին և նախագծի տեքստի մշակմանը
  • 2017-2018թթ. ընթացքում համակարգվել են ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի արդարատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի աշխատանքները
  • 2017-2018թթ. կազմակերպվել են 55 հանդիպումներ միջազգային կազմակերպությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ
  • 2017թ. սեպտեմբերին ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպել է արդարադատության ոլորտի դոնորների համակարգման հանդիպում, որտեղ քննարկման առարկա են հանդիսացել նախարարության կողմից հաշվառված և վերլուծված կարիքների ցանկը, ինչը միտված է առաջիկա բարեփոխումների իրականացումն առավել արդյունավետ դարձնելուն
  • 2017-2018թթ. ընթացքում իրականացվել են ՀՀ կողմից ստանձնած մի շարք միջազգային հանձնառություններ (2015-2018թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագիր; «Միասնական աջակցության շրջանակ (SSF) Հայաստանի համար - 2017-2020թթ.» փաստաթուղթ; GSP+ ռեժիմից օգտվելու նախապայման հանդիսացող 27 միջազգային կոնվենցիաների՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների իրականացում; «Արևելյան գործընկերություն. կենտրոնանալով հիմնական առաջնայնություններին և արդյունքներին» կամ «20 արդյունք մինչև 2020-ը» փաստաթուղթ; Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթաց:)
  • 2017-2018թթ. ընթացքում միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվել և շարունակվում են իրականացվել մի շարք ծրագրեր, մասնավորապես, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ԵԽ ծրագիր; «Աջակցություն Օրենսդրության կատարելագործմանը և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը» ԱՄՆ ՄԶԳ ծրագիր; Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացման ֆինանսավորմանն աջակցելուն ուղղված ԱՄՆ ՄԶԳ ծրագիր; «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ֆինանսավորման և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ուղղված Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացմանը և ապագա ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքներին. փուլ 2» ֆինանսավորման համաձայնագրերով նախատեսված նախապայմանների իրականացման գործընթացը; «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» խորագրով համատեղ ծրագիր
  • 2017-2018թթ. կազմվել է ՀՀ արդարադատության նախարարի և նախարարի տեղակալների արտասահմանյան այցերի համար անհրաժեշտ փաստաթղթերի թվով 22 փաթեթ
  • 2017-2018թթ. կազմվել են ՀՀ միջազգային կազմակերպություններից ստացված հարցաշարերի, ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված թվով 85 հարցումների պատասխաններ
  • Միջազգային պայմանագրի նախագծի տեքստում ճշգրտումներ, ուղղումներ կատարելու վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների ներկայացում - 932
  • ԵԱՏՄ և երրորդ կողմի պետությունների հետ ազատ առևտրի շրջանակներում պայմանագրերի նախագծերի մշակման աշխատանքների իրականացում, ինչպես նաև ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային փաստաթղթերի ուսումնասիրություն - 3414
  • «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստորագրված միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության միջև առկա հակասությունների վերհանում, ինչպես նաև այդ պայմանագրերի ընդունման կապակցությամբ ՀՀ նոր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու կամ դրա բացակայության անհրաժեշտության վերհանում ԱԳՆ – 205 (ԵԱՏՄ շրջանակներում՝ 10):
  • «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստորագրված միջազգային պայմանագրերի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տեղեկանքի տրամադրում - 16,
  • «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում - 99,
  • ՀՀ արդարադատության նախարարի իրավաբանական կարծիքի տրամադրում - 14,
  • ՀՀ պետական և ոչ պետական մարմինների և պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետական և ներկայացուցչական մարմինների, ՀՀ քաղաքացիների կողմից պահանջվող ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող տեղեկատվության տրամադրում - 56: 
  • Միջազգային պայմանագրերի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության նախագծի տրամադրում կամ դրանց վերաբերյալ համաձայնությունների նախագծի տրամադրում - 3,
  • Բանակցություններին, տեսակոնֆերանսներին մասնակցություն - 148:

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 

Մի շարք բազմակողմ և երկկողմ պայմանագրերով, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն ՀՀ արդարադատության նախարարությունը հանդիսանում է ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման կենտրոնական մարմին: Իրավական օգնության շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարությունը կենտրոնական մարմին է հանդիսանում ավելի քան 30 երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի իրականացման համար ու դրանց շրջանակներում համագործակցում է աշխարհի ավելի քան 70 երկրների կենտրոնական մարմինների հետ:

Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ստորև ներկայացնում է վերջին շրջանում կատարված աշխատանքները:

  • 2017թ. ընթացքում Mulberry էլեկտրոնային համակարգով մուտքագրվել է 3279 գործ, իսկ փաստաթղթային եղանակով` 169 գործ, ընդհանուր` 3448 գործ:
  • ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N122-Ն որոշմամբ նախատեսված ՀՀ արդարադատության նախարարության 134-149 կետերով նախատեսված միջոցառումների շրջանակներում մշակվել է «Քրեական գործերով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
  • Մշակվել են թվով 5 միջազգային պայմանագրերի նախագծեր՝ ՀՀ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ հանձնումների վերաբերյալ, ՀՀ և Քուվեյթի Պետության միջև՝ հանձնումների վերաբերյալ, ՀՀ և Լիբանանի Հանրապետության միջև՝ քրեական գործերով իրավական օգնության, հանձնումների, դատապարտյալների փոխանցման վերաբերյալ: 
  • Հանցագործություն կատարած անձանց հանձնման (էքստրադիցիայի) շրջանակներում 2017թ. ընթացքում ապահովվել է ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի Իսլամական Հանրապետության, Լեհաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հորդանանի հետ:
  • 2017թ. ընթացքում ուսումնասիրվել է էքստրադիցիայի 68 գործ, որոնցից հանցագործություն կատարած անձանց հանձնումը դատարանի կողմից բավարարվել է 6 հետախուզվողի նկատմամբ: ՀՀ արդարադատության նախարարի կողմից օտարերկրյա իրավասու մարմիններին ներկայացվել է  հանձնման 6միջնորդություն, որոնց բավարարման կամ մերժման մասին ՀՀ արդարադատության նախարարությունը դեռևս չի տեղեկացվել:  Միջազգային պայմանագրերով սահմանված կարգով մերժվել է 36 անձի հանձնում: Դեռևս քննարկման փուլում է գտնվում հանձնման 7 գործ:
  • ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունների պաշտպանությունը ՀՀ իրավասու դատարաններում իրականացվել է 27 անգամ:
  • Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում իրականացնելու համար ՀՀ իրավասու դատարաններին են փոխանցվել օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների դեմ հարուցված և դատական վարությում գտնվող 3 քրեական գործ:
  • Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել թվով 967 դատական հանձնարարությունների և իրավական օգնության հարցումների, որոնցից 818-ը ստացվել են օտարերկրյա պետություններից, իսկ 144-ը՝ ՀՀ իրավասու մարմիններից:
  • Իրավական հարցերով համագործակցությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Բուլղարիայի, Լեհաստանի, Չեխիայի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության, Ֆրանսիայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի,  Բելգիայի Թագավորության, Լիտվայի Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Ուզբեկստանի Հանրապետության, Սլովենիայի Հանրապետության, Հունաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ:
  • Թվով 32 դատական հանձնարարություններ և իրավական օգնության հարցումներ վերադարձվել են ՀՀ նախաձեռնող պետական մարմիններին՝ դրանք համապատասխան միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:
  • 2017 թվականի ընթացքում ուսումնասիրվել և ընթացք է տրվել Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում պատիժը կրող դատապարտյալների Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում պատժի մնացած մասը կրելու նպատակով ներկայացված 225 դիմումի, որոնցից 86 դիմում մերժվել է, 71-ը` բավարարվել, իսկ ներկայումս քննության փուլում է գտնվում 68 դիմում:

Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացվել է 103 դիմում: ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է Ռուսաստանի Ռաշնությունից Հայաստանի Հանրապետություն փոխանցման 18 դիմում, մերժվել` 47-ը, իսկ 51 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:

Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն փաստացի իրականացվել է 11 դատապարտյալի փոխանցում:

  2017թ. ընթացքում իրենց քաղաքացիության երկիր տեղափոխվելու ցանկություն են հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության 36 քաղաքացիներ: Ներկայացված 36 դիմումներից ՀՀ արդարադատության նախարարը բավարարել է 20 դատապարտյալի դիմում, որոնցից 16 դատապարտյալի փաստացի փոխանցումն իրականացվել է: Ներկայումս ԻԻՀ քաղաքացի հանդիսացող 4 դատապարտյալի փոխանցման դիմում գտնվում է քննարկման փուլում:

  • Դատապարտյալների փոխանցման ոլորտում համագործակցությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Իտալիայի հետ:

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • Ծննդի և մահվան պետական գրանցման ոլորտում՝ առողջապահական էլեկտրոնային կառավարման ենթահամակարգի և «e-civil» քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգերի համակցման միջոցով պարզեցվել է այս ոլորտի վարչարարությունը՝ հնարավորություն ընձեռելով համապատասխան բժշկական հաստատություններում էլեկտրոնային համակարգի միջոցով լրացնել ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները: Արդյունքում բացառվում է առողջապահական մարմիններից թղթային եղանակով բժշկական վկայականների ներկայացումը ՔԿԱԳ մարմիններ: ՔԿԱԳ տարածքային մարմին են ներկայացնում բժշկական վկայականի քաղվածքը, իսկ գրանցումը կատարվում է էլեկտրոնային համակարգում արդեն իսկ գեներացված տվյալների հիման վրա:
  • 2017 թվականին կատարվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման «e-civil» համակարգի համակցումը ՀՀ սոցիալական ապահովման ծառայության էլեկտրոնային համակարգի հետ, որի արդյունքում, երեխայի ծնունդը գրանցելիս դիմողին հնարավորություն է ընձեռվել երեխայի ծննդյան միանվագ դրամական նպաստի դիմումը ներկայացնել ծնունդը գրանցող ՔԿԱԳ տարածքային մարմնում: Սույն համակարգերի համակցումը գտնվում է կատարելագործման փուլում և աշխատանքներ են տարվում երրորդ երեխայի ծննդի մասին իրական ռեժիմում տվյալների փոխանակման գործընթացները կարգավորելու նպատակով:
  • Վերջնական փուլում է գտնվում քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման «e-civil» համակարգի համակցումը ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում գործող «e-consular» էլեկտրոնային հյուպատոս համակարգի հետ, որի արդյունքում մինչև մայիսի վերջ օտարերկրյա պետություններում օգտվող ՀՀ հյուպատոսական հիմնարկները հնարավորություն կունենա քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման «e-civil» համակարգում կատարել իրնեց գրանցումները և ստանալ պահանջող ակտային գրանցումները իրական ռեժիմով, ինչը հնարավորինս կնվազեցնի գործարքներ կատարելու ժամկետները:
  • 2018 թվականին ապրիլի 26-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N469-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը, որի արդյունքում ամբողջովին փոփոխվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին պետական վկայականների ձևանմուշները: Մասնավորապես, այսուհետ, պետական վկայականը ունենալու մեկ ձևանմուշ բոլոր գրանցումների համար, որի սերիան և համարը գեներացվելու մեխանիկորեն «e-civil» համակարգում: Ավելին, վկայականի վրա նաև զետեղվելու է համակարգի միջոցով գեներացվող պետական վկայականի սերիան և համարը, ինչպես նաև իսկության ստուգման համար նախատեսված հատուկ համարանիշը և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիրը: Սույն փոփոխությունը հնարավորություն կտա հնարավորինս խուսափել պետական վկայականների կեղծումից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցի միջոցով աշխարհի յուրաքանչյուր կետից հնարավոր կլինի ստուգել դրա իսկությունը:
  • Հիմք ընդունելով 2018 թվականի ապրիլի 26-ի N495-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 5-րդ կետը, ներկայումս նախապատրաստվել է և ՀՀ արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 96-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, որը հնարավորություն կտա անձին պետական վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալ յուրաքանչյուր ՔԿԱԳ տարածքային մարմնում, առանց մշտական բնակության վայրի կամ ակտային գրանցման վայրի սահմանափակման:
  • ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ N 65-Ն հրամանով փոփոխություններ կատարվեցին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» N 97-Ն հրամանում, որի արդյունքում հստակեցվեց և պարզեցվեց քաղաքացիական կացության ակտային գրանցումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՀՀ տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների ամուսնության պատեական գրանցման գործընթացը:

 

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՈԼՈՐՏ

  •  ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարվել են փոփոխություններ ուղղված օտարերկրյա որդեգրման ոլորտի թափանցիկության ապահովմանը, երեխայի լավագույն շահերի ապահովմանը, երեխայի և որդեգրողի համադրման ինստիտուտի ձևավորմանը, ինչպես նաև հետորդեգրյա վերահսկողության սահմանմանը, որը մինչև 2018 թվականը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չի եղել:
  • Ընդլայնվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի INICEF մանկական հիմնադրամի, օտարերկրյա որդեգրման գործընթացները կանոնակարգող Հաագայի կոնֆերանսի հետ, ինչպես նաև մի շարք պետությունների կենտրոնական մարմինների հետ, որոնց թվում են՝ ԱՄՆ, Իտալիա Հանրապետություն, Շվեյցարիայի, Ֆրանսիայի Հանրապետությունը:
  • Մշակում է ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման գործընթացը սահմանող ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ, որը կներկայացվի ՀՀ կառավարություն մինչև 2018 թվականի հուլիսի 18-ը:

 

ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՈԼՈՐՏ

  • Ընդլայնվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ երեխայի միջազգային առևանգման գործընթացները կանոնակարգող Հաագայի կոնֆերանսի հետ, ՄԱԿ-ի INICEF մանկական հիմնադրամի, ինչպես նաև IRZ հիմնադրամի հետ: 2018 թվականին նաև ԱՄՆ պետական դեպարտամենտը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությանը որպես գործընկերներ երեխայի միջազգային առևանգման շրջանակներում, ինչը հնարավորություն կտա դիմումներ ընդունել և դրանց համապատասխան ընթացք տալ ԱՄՆ-ից անօրինական տեղափոխված և ՀՀ-ում պահվող և հակառակ ուղղությամբ երեխաների վերադարձի վերաբերյալ:
  • Մշակման փուլում է գտնվում «Երեխայի միջազգային առևանգման վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կհստակեցնի գործընթացը և դրանում ընդգրկված մասնակիցների պարտականությունները:

 

ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՈԼՈՐՏ

  • ՀՀ արդարադատության նախարարությունում ներդրվեց և գործարկվեց «e-apostille» էլեկտրոնային կառավարման համակարգը, որի միջոցով ներկայում ընդունվում են բացառապես բոլոր դիմումները, իրականցվում է վավերացման հետ կապված փաստաթղթաշրջանառությունը և գեներացվում է ապոստիլը՝ հաշվի առնելով գրանցամատյանում առկա կնիքների և ստորագրությունների նմուշները: Գործակալությունը ձեռնամուխ եղավ ստանալ բոլոր այն մարմինների կնիքները և պաշտոնատար անձանց ստորագրությունների ձևանմուշները, որոնց կողմից տրված փաստաթղթերը ենթակա են ապոստիլով վավերացման:
  • ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 592-Ն հրամանով կատարված փոփոխությունների արդյունքում, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ապոստիլը դրվում է միայն անգլերեն լեզվով, որը նվազեցրեց պահանջը այն հետագայում թարգմանելու նոտարական կարգով: Բացի այդ, ապոստիլի վրա նաև էլեկտրոնային կառավարման համակագի միջոցով մեխանիկորեն գեներացվում է իսկության ստուգման համար նախատեսված հատուկ համարանիշը և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիրը: Սույն փոփոխությունը հնարավորություն տվեց հնարավորինս խուսափել ապոստիլի կեղծումից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցի միջոցով աշխարհի յուրաքանչյուր կետից հնարավոր է ստուգել դրա իսկությունը:

 

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 

  • Հանրային ծառայությունների բարելավման նպատակով e-register.am կայքում (այսուհետ՝ կայք) կատարվել են զգալի փոփոխություններ՝ այն դարձնելով յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի և հարմարավետ: Կայքում ավելացվել են նոր բաժիններ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս պետական գրանցում կատարելիս ծանոթանալ օրենսդրությանը, գործառույթների նկարագրությանը, գրանցման ընթացակարգերին, ներկայացվող փաստաթղթերի ցանկին՝ օգտագործողի համար դարձնելով գրանցման գործընթացը պարզ և մատչելի։
  • Քաղաքացիներին օժանդակելու և նրանց կողմից պետական գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի կազմման աշխատանքները հեշտացնելու նպատակով կայքում տեղադրվել են իրավաբանական անձանց գրանցման համար նոր նմուշային փաստաթղթեր (հասարակական կազմակերպության, հիմնադրամի, վերակազմակերպմամբ պայմանավորված փաստաթղթերի նմուշային ձևերը):
  • Պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացման ու հասանելիության ապահովման նպատակով՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձ կարող է hասարակական կազմակերպությունների պետական գրանցման դիմումներ մուտքագրել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի բոլոր գրասենյակներից:
  • e-register.am էլեկտրոնային համակարգում ստեղծվել է հասարակական կազմակերպությունների պարզեցված պետական գրանցման հնարավորություն՝ արդարադատության նախարարի կողմից հաստատված նմուշային փաստաթղթերի հիման վրա, որը գեներացվում է համակարգի կողմից: Նմանատիպ կարգավորումն ուղղված է կազմակերպության գրանցման գործընթացի պարզեցմանը, ժամանակի և անհրաժեշտ քայլերի կրճատմանը:
  • e-register.am էլեկտրոնային համակարգում ստեղծվել է փակ բաժնետիրական ընկերության պարզեցված պետական գրանցման հնարավորություն արդարադատության նախարարի կողմից հաստատված նմուշային փաստաթղթերի հիման վրա, որը գեներացվում է համակարգի կողմից:
  • Առցանց եղանակով կատարվում է ոչ միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սկզբնական գրանցում, այլ նաև առևտրային կազմակերպությունների տնօրենի տվյալների փոփոխության պետական գրանցում: Աշխատանքներ են տարվում իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացն ամբողջությամբ իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ բոլոր գրանցումների համար առցանց դիմելու հնարավորությամբ։
  •  Շրջանառության մեջ է դրվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ կբարելավվի պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվեն ռեգիստր ներկայացվող փաստաթղթերի և գրանցամատյանում գրառման ենթակա, ինչպես նաև տրամադրվող տեղեկությունների շրջանակները, ռեգիստրի հետ փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, վերակազմակերպմամբ պայմանավորված պետական բարդ  գրանցումների համար կսահմանվեն պետական տուրքի առանձին դրույքաչափեր, կհստակեցվի լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ գրանցամատյանում համապատասխան փոփոխության գրանցում կատարելու համար պետական տուրքի վճարման պահանջը, միատեսակ պետական գրանցումների և հաշվառումների համար կսահմանվեն պետական տուրքի միասնական դրույքաչափեր, կվերացվի անվճար տեղեկատվության տրամադրման հետ կապված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի և այլ օրենքների միջև առկա հակասությունը:
  • Վերը նշված օրենքների ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում, քանի որ նախագծով նախատեսվում է վերակազմակերպման հետ կապված պետական գրանցման համար պետական տուրքի վճարում նոր՝ ավելի բարձր չափով: 
  • Մշակվել և շրջանառության մեջ են դրվել շուրջ 40 օրենքների փոփոխություններ, որոնց արդյունքում հրապարակային ծանուցումները կենտրոնացվում են azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և ապահովվում են կայքի հասանելիությունը, մատչելիությունը և թափանցիկությունը՝ բարձրացնելով հանրային իրազեկման մակարդակը:
  • Կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշումը 2 անգամ փոփոխվել է, արդյունքում՝ ծառայությունների մատուցման գումարները նվազեցվել են, իսկ ծառայությունների քանակը՝ ավելացվել:
  • Կայքում տեղադրվում են վիճակագրական տվյալներ՝ նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցումների և իրավաբանական անձանց գործունեության դադարման պետական գրանցումների, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների վերաբերյալ:
  • Ստեղծվել է նույնականացման քարտի միջոցով առցանց գրանցումներ կատարելու հնարավորություն, որն ավելի է հեշտացնում առցանց գրանցումների գործընթացը։ Նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է գրանցման ժամանակ՝ վերացնելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն այցելության անհրաժեշտությունը։
  • Ստեղծվել է պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինների՝ e-register.am համակարգին հասանելիություն ունեցող աշխատակիցների` միանալու հնարավորություն՝ նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Նույնականացման քարտերի կիրառումը բարձրացրել է նաև համակարգի անվտանգությունը և ռիսկայնությունը։
  • Քաղաքացիների սպասարկման որակը բարելավելու նպատակով գործակալությունում հստակեցվել և տարանջատվել են սպասարկող քաղաքացիական ծառայողների գործառույթները: Յուրաքանչյուր գործառույթի համար առանձնացվել է առանձին ծառայության սպասարկման պատուհան։
  • Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու արդյունքում ավելացել են azdarar.am կայքում հրապարակումների թիվը (2014թ. հրապարակել է՝ 30730 հայտարարություն, 2015թ. հրապարակել է՝ 73977 հայտարարություն, 2016թ. հրապարակել է՝ 94050 հայտարարություն, 2017թ. հրապարակել է՝ 104555 հայտարարություն):
  • Կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց նպատակն է ավելի բարձրացնել քաղաքացիներին մատուցող ծառայությունների որակը:
  • Աշխատանքներ են տարվում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արխիվային գործերի կենտրոնացման և թվայնացման ուղղությամբ:
  • «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխության արդյունքում սպասարկման գրասենյակի գործառույթներ  է իրականացնելու նաև արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը կամ գործակալության տարածքային գրասենյակները,  ինչը մեծապես կնպաստի գրանցման գործընթացը հանրությանն ավելի հասանելի դարձնելուն:
  • Հաշվետու ժամանակահատվածում արդարադատության  նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել և հաշվառվել է  6868 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 177 փակ բաժնետիրական ընկերություն, 6 բաց բաժնետիրական ընկերություն,  11 պետական ոչ առևտրային կազմակերպություն, 49 համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, 23 գյուղատնտեսական կոոպերատիվ, 4 արտադրական կոոպերատիվ, 21 սպառողական կոոպերատիվ, 108 առանձնացված ստորաբաժանում, 23780 անհատ ձեռնարկատեր, որից 3390-ը` նախկինում ԱՁ հաշվառված անձի կրկին հաշվառում: Նույն ժամանակահատվածում գրանցվել է թվով 566 հասարակական կազմակերպություն, 3 կուսակցություն, 5 իրավաբանական անձանց միություն,  164 հիմնադրամ, 19 արհեստակցական կազմակերպություն,  2 պետական կառավարչական հիմնարկ, 48 համայնքային կառավարչական հիմնարկ, 21 հիմնարկ, 12 համատիրություն: Իրականացվել են բաժանմամբ պայմանավորված 1, վերակազմավորմամբ պայմանավորված 7, միաձուլմամբ պայմանավորված 6, միացմամբ պայմանավորված 71 և առանձնացմամբ պայմանավորված 41 գրանցումներ: Իրականացվել է առևտրային կազմակերպության փոփոխությունների մոտ 110000 գրանցում: Բոլոր գրանցումներն ու հաշվառումները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում: Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 10000: Գրանցել է  ապահովված 4012 իրավունք և տրամադրել 425 քաղվածք: Հաշվառվել է 51 լրատվամիջոց, որից 39 թերթ, 12 ամսագիր։

Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն իրականացրել է www.azdarar.am կայք էջերի վարումը և հրապարակել է  164858 հայտարարություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կողմից 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2018 մայիսն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կողմից 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ աշխատանքները:

Եվրոպական դատարան ՀՀ կառավարության դիրքորոշումների ներկայացում 

 Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությանը կոմունիկացված գործերով նախապատրաստվել և Եվրոպական դատարան է ներկայացվել 119 դիրքորոշում, որոնցից 102-ը ՀՀ դեմ ներկայացված գանգատների վերաբերյալ առարկություններ են (50 առարկություն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ, 22 առարկություն Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության վերաբերյալ, 16 առարկություն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ, 11 առարկություն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի վերաբերյալ և այլն), 6-ը՝ 39-րդ կանոնի ներքո միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ առարկություններ և կիրառված միջանկյալ միջոցների ապահովմանն ուղղված միջոցառումներ, իսկ 11-ը` որպես 3-րդ կողմ, ինչպես նաև արդարացի փոխհատուցման վերաբերյալ նախապատրաստված և ներկայացված դիրքորոշումներ: 

Եվրոպական դատարանի վճիռների կատարում 

Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 25 վճիռ, որոնցից 22-ով արձանագրվել է Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտում, 2-ով լուծվել է արդարացի հատուցման հարցը, իսկ 1-ով որևէ խախտում չի արձանագրվել:

Վճիռների կատարման բաժինն իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել Եվրոպական դատարանի վերջնական վճիռների և որոշումների կատարման ուղղությամբ: Մասնավորապես`

  1.          I.    Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ներկայացվել է ընդհանուր թվով 15 գործողությունների ծրագիր և հաշվետվություն՝ 20 գործերի վերաբերյալ: Ներկայացված համապարփակ գործողությունների հաշվետվությունների հիման վրա քննարկվող ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավարտել է թվով 4 վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները: 2018 թվականի ապրիլի դրությամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից վերահսկվում է թվով 35 գործերի կատարման ընթացքը, որոնցից 13-ը հիմնական գործեր են, իսկ մնացածը՝ կրկնվող խախտում արձանագրող գործեր.
  2.        II.    համակարգվել են Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռներով արդարացի փոխհատուցման վճարման աշխատանքները: Մասնավորապես, 20 գործերով ՀՀ կառավարության աշխատակազմ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ կառավարության որոշումների նախագծերի փաթեթներ՝ Եվրոպական դատարանի սահմանած արդարացի հատուցման գումարները դիմումատուներին առանց ուշացման վճարելու նպատակով.
  3.       III.    շարունակվել է ակտիվ և անմիջական համագործակցությունը Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ: Այս համատեքստում, 2018 թվականի մարտի 20-ին և 21-ին Եվրոպայի խորհրդի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի համագործակցության արդյունքում Երևանում կազմակերպվել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ կայացրած վճիռների կատարումը. վատ վերաբերմունքի արդյունավետ քննություն» թեմայով աշխատանքային քննարկումը: 

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և եվրոպական չափանիշների ապահովում

Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ.  համակարգվել են 2015 թվականի հոկտեմբերի 5‑ից 15-ը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ Հայաստան կատարած հերթական այցի արդյունքում նախնական պաշտոնական դիտարկումներին ու առաջարկություններին ի պատասխան ՀՀ կառավարության դիրքորոշման, ինչպես նաև հաջորդիվ ներկայացված զեկույցում բարձրացված հարցադրումների վերաբերյալ  ՀՀ կառավարության դիրքորոշման մշակման գործընթացները: 2 փաստաթղթերն էլ 2016 թվականին ուղարկվել են կոմիտեի քարտուղարություն:

Համագործակցությունը ՄԱԿ-ի Խոշտնագումների դեմ կոմիտեի հետ. համակարգվել են Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին ներկայացված չորրորդ պարբերական զեկույցի պաշտպանության նախապատրաստական, այդ թվում՝ զեկույցի պաշտպանությանը մասնակցելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքները: Այս համատեքստում, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի նոյեմբերի 23-ին և 24-ին մասնակցել է Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանի աշխատանքներին, որի ընթացքում ՀՀ պատվիրակությունը պաշտպանել է նշված զեկույցը, ինչպես նաև պատասխանել կոմիտեի հնչեցրած լրացուցիչ հարցադրումներին: Խոշտանգումների դեմ կոմիտեն դրական է գնահատել ՀՀ չորրորդ պարբերական զեկույցի՝ սահմանված վերջնաժամկետից շուտ ներկայացնելու փաստը և ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը ոլորտը բարեփոխելու նպատակով:

 Ամփոփվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից կազմված Հայաստանի վերաբերյալ չորրորդ պարբերական ազգային զեկույցի եզրափակիչ դիտարկումների 8‑րդ, 21-րդ և 34-րդ պարբերություններում տեղ գտած հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը, մշակվել է ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումը և ներկայացվել ՀՀ ԱԳՆ:

ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված գրավոր դիրքորոշումների ներկայացում

Հաշվետու ժամանակահատվածում 32 գործերով ՀՀ Սահմանադրական դատարան են ներկայացվել ՀՀ կառավարության գրավոր դիրքորոշումներ:

Իրավական ակտերի նախագծերի մշակում

ՄԻԵԴ վարչության աշխատակիցներն իրականացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի աշխատանքների համակարգումը և այդ շրջանակներում  ներգրավված են եղել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի քննարկումներին (2017 թվականի հուլիսի 5-ից 9-ը) ու դրանց արդյունքում իրականացված նախագծի լրամշակման աշխատանքներին: Մասնավորապես, նախագծվել են իրավա­բա­նական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ ընթացակարգային դրույթները:

Իրականացվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների համակարգումը, կազմակերպվել են քննարկումներ ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ:

Վարչության աշխատակիցները ներգրավված են եղել Հայաստանի Հանրապետության հետևյալ օրենքների, կառավարության որոշումների նախագծերի մշակման աշխատանքներին.

  1. «Քրեական գործերով իրավական օգնության մասին ՀՀ օրենքի նախագիծ (ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավական փոխօգնության վարչության հետ համատեղ),
  2. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
  3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
  4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր,
  5.  «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխութ­յուններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (double-victimization),
  6. «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր,
  7. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
  8. «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ,
  9. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր,
  10. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

Այլ աշխատանք

Վերոգրյալից բացի, Վարչության աշխատակիցների կողմից ապահովվել է նաև փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբին հանձնարարված աշխատանքների իրականացումը՝ ՀՀ արդարադատության նախարարությանը վերաբերելի մասով: Այդ թվում, իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների կատարմանն ուղղված միջոցառումների ծրագրի ապահովման աշխատանքներ, այդ բնագավառում օրենսդրական բարեփոխումների նախագծերի վերաբերյալ դիրքորոշումների տրամադրում, միջազգային փորձի ուսումնասիրություն, միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների կատարմանն ուղղված այլ աշխատանքներ: Ներկայացվել է դիրքորոշում Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի՝ Վարշավայի կոնվենցիային համապատասխանության գնահատման արդյունքում վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

Վարչության աշխատակիցների կողմից ապահովվել է մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքներ:

 

 

 

 

 

 

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Տրամադրվել է 237 խորհրդատվություն

  • 179 բանավոր
  • 58 գրավոր:

Խորհրդատվություն ստանալու համար գործակալություն են դիմել

  • 100 քաղաքացի
  • 82 իրավաբանական անձ
  • 40 պետական մարմին
  • 9 փաստաբան
  • 5 լրագրող
  • 1 ՀԿ ներկայացուցիչ:

 

Գործակալությունը հարուցել և իրականացրել է 25 վարչական վարույթ, որից`

  • 16 վարչական վարույթ հարուցվել է քաղաքացիների դիմումի  հիման վրա
  • 1 վարչական վարույթ հարուցվել է «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գրության հիման վրա Գործակալության նախաձեռնությամբ
  • 1 վարչական վարույթ հարուցվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Գործակալության նախաձեռնությամբ
  • 2 վարչական վարույթ հարուցվել է ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի կողմից ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը 2017 թվականի ապրիլի 25-ի թիվ 070/04.17 գրությամբ ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում Գործակալության նախաձեռնությամբ
  • 3 վարչական վարույթ հարուցվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումի հիման վրա Գործակալության նախաձեռնությամբ
  • 2 վարչական վարույթ հարուցվել է Գործակալության նախաձեռնությամբ:

 

2017 թվականի  փետրվարի 16-ին ընդունվել է ՀՀ կառավարության «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշումը, որով սահմանվել են պետական մարմինների միջև անձնական տվյալների փոխանցման կանոնները, նախատեսվել է այդ գործընթացի նկատմամբ Գործակալության հսկողության ձևաչափը և փոխկապակցման վերաբերյալ հայտերը Գործակալությանը ներկայացնելու պայմանը: Ինչպես նշվեց, Գործակալության վարույթներից 2-ը հարուցվել են ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի կողմից նշված որոշման շրջանակներում Գործակալությանը ներկայացված հայտերի ուսումնասիրության արդյունքում:

Գործակալության աշխատակիցների մասնակցությամբ տեղի են ունեցել 65 հանդիպում-քննարկում և հարցազրույցներ, որոնցից 34-ը մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ:

     Գործակալությունն իր FB սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարկել է 125-ից ավել տեղեկատվական նյութեր, այդ թվում`

  • միջազգային փորձի ուսումնասիրության և ՀՀ-ում կիրառելու վերաբերյալ,
  • ներպետական օրենսդրության կիրառման պրակտիկայի վերաբերյալ
  • Գործակալության հարուցած վարչական վարույթների արդյունքում կայացրած որոշումների վերաբերյալ
  • Գործակալության աշխատկիցների մասնակցությամբ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ խորհրդատվական տեսահոլովակներ
  • GetContact հավելվածի հնարավոր վտանգների վերաբերյալ
  • Անիմացիոն մուլտֆիլմ. անձնական տվյալները հրապարակելիս զգուշություն ցուցաբերելու վերաբերյալ
  • «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործունեության  վերաբերյալ
  • գործակալության կողմից մշակված ուղեցույցների վերաբերյալ:

 

        2017 և 2018 թվականներին Գործակալությունը շարունակել է անձնական տվյալների մշակման վերաբերյալ փափուկ իրավունքի (soft law) մշակման միջոցով բարձրացնել այս իրավունքի վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը և ուշադրությունը: Մասնավորապես, Գործակալությունը շարունակել է մշակել և հրապարակել տարբեր ոլորտներում անձնական տվյալների մշակման առանձնահատկությունների և կանոնների վերաբերյալ ուղեցույցներ: 2017-2018 թվականների ընթացքում հրապարակվել են.

  • 01.02.2017թ. Ուղեցույց. Ինչպե՞ս անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնել Google-ում և YouTube-ում:

http://moj.am/storage/uploads/001Google_YouTube.pdf

  • 02.02.2017թ. Ուղեցույց` երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին:

http://moj.am/storage/uploads/001.Ughecuyc- erexaneri_andznakan_tvyalner.pdf

  • 10.04.2017թ. Ուղեցույց՝ աշխատանքային հարաբերություններում անձնական տվյալների պաշտպանության մասին:

http://moj.am/storage/uploads/002employee_guide-10.04.2017.pdf

 

2017թ. Գործակալությունը մշակել և հրապարակել է «Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակն ապահովող պետությունների ցանկը հաստատելու մասին» որոշում (17.02.2017):

 

Գործակալության աշխատակիցների մասնակցությամբ իրականացվել է 11 ուսուցում

  • 1 ուսուցում` ԵՊՀ և Վ. Բրյուսովի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար
  • 1 ուսուցում` 20 քաղաքացիական ծառայողների մասնակցությամբ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ
  • 2 ուսուցում` հանրապետական գործադիր մարմինների 41 պատասխանատուների հետ
  • 2 ուսուցում` Մուղդուսյան արվեստի կենտրոնի սաների հետ
  • 1 ուսուցում` Մարաշլյան ֆոտո ստուդիայում
  • 1 ուսուցում Հերացու անվան ավագ դպրոցում
  • 2 ուսուցում` 50 քաղաքացիական ծառայողների մասնակցությամբ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ
  • 1 ուսուցում` 15 ուսանողների համար

 

Գործակալությունը 2017-2018 թթ ընթացքում տրամադրել է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ և մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակմանը: Գործակալությունը եզրակացություն ու կարծիք է տվել 42 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ: Այդ իրավական ակտերը ներառում են միջազգային պայմանագրեր, օրենքներ և ենթաօրեսդրական ակտեր՝ մշակված տարբեր գերատեսչութույնների կողմից:

 

     «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Մշակողը մինչև կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելը, պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին ծանուցել տվյալներ մշակելու մտադրության մասին»: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ծանուցումը պետք է ներառի անձնական տվյալներ մշակողի, անձնական տվյալների մշակման իրավական հիմքերի և նպատակների, մշակվող անձնական տվյալների շրջանակի, տվյալների սուբյեկտների շրջանակի, անձնական տվյալների մշակման ժամկետների և տվյալների հետ կատարվող գործողությունների, ինչպես նաև անձնական տվյալները մշակելու անվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկություններ: Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանել է, որ պարտադիր ծանուցում պետք է ուղարկեն բոլորը, ովքեր մինչև Օրենքի ընդունումն արդեն մշակել են կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ:

2017-2018թթ. ընթացքում Գործակալությունը ստացել է 83 ծանուցում: Այս ծանուցումներից 2-ը ներկայացվել են պետական մարմինների,  իսկ 81-ը՝ մասնավոր անձանց (ֆիզիկական և իրավաբանական) կողմից:

Ծանուցումների ուսումնասիրությունների արդյունքում Գործակալությունը անձնական տվյալներ մշակողներին տրամադրել է խորհրդատվություն և տվել հանձնարարականներ՝ ապահովելու համար անձնական տվյալների մշակումը ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Մասնավորապես, հանրային հնչեղություն է ստացել «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը: «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ-ն ռուս-թուրքական կոնսորցիում է և պետք է 2018 թվականի ապրիլի 3-ից Գերմանիայի դեսպանատան փոխարեն ընդուներ Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները: ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծանուցման ուսումնասիրության արդյունքում Գործակալությունը գրությամբ դիմել է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը, պահանջել ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակման ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, նաև պահանջել է ուղեփակել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը 

ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1253-Ն որոշմամբ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Հայաստանի Հանրա­պե­տության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրա­վա­բանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերան­վա­նվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» (այսուհետ` Կենտրոն) պետական ոչ առևտրային կազմակերպության:

• ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  •           Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հոկտեմբերի 24-ի N 496-Ա հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների 2016 թվականի վերապատրաստման ծրագրով հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 11-ը իրականացրել է 60 ծառայողի վերապատրաստում:
  •           Կենտրոնը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի հուլիսի 25-ի N 621-Ա որոշմամբ հաստատված Իրավաբանական ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 51 ծառայողների վերապատրաստում:  2012 թվականի հոկտեմբերի 19-ի N 915-Ա որոշմամբ հաստատված Կարգավորման ազդեցության գնահատում ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 55 ծառայողների վերապատրաստում,  իսկ  2012 թվականի դեկտեմբերի 10-ի N 1080-Ա որոշմամբ հաստատված Կոռուպցիայի դեմ պայքար ծրագրով` ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 45 ծառայողների վերապատրաստում: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 02-ը  վերապատրաստում է անցել 151 քաղաքացիական ծառայող: 
  • Կենտրոնը ՀՀ գործող նոտարների վերապատրաստման ծառայությունների մատուցման 2016 թվականի նոյեմբերի 15 -ի N ԱՆԻԻ-ՀՀԳՆՎԾՄ- 01/16 պայմանագով հաստատված՝ Նոտարների վերապատրաստման դասընթացի ծրագրով նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 29-ը  իրականացրել է 96 գործող նոտարի  վերապատրաստում:
  • Կենտրոնը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի միջև  2016թ.-ի դեկտեմբերի 16-ին  կնքվել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացների իրականացման պայմանագիր: Պայմանագրի շրջանակներում 2017թ. հունվարի 16-ից մինչև 2017թ. Հունիսի 09-ը իրականացվել է 738 քրեակատարողական ծառայողի վերապատրաստում:
  • ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
  • Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի  23-ի N 441-Ա հրամանով հաստատված Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի ծրագրով սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը իրականացրել է 4 նոտարի թեկնածուի ուսուցում:   

          • ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի փետրվարի 02-ի N 31-Ա հրամանով հաստատված Քրեակատարողական  ծառայողների հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով  հոկտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 29-ը իրականացրել է 27 քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցում:
  • ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  • Կենտրոնը մշակել է քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծրագրերը:
  • Կենտրոնի կողմից ստեղծվել են քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ նոր եռաչափ անիմացիոն ուսումնական հոլովակներ, որոնք արդեն ներդրվել են ուսումնական գործընթացում:

•   ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • Ինստիտուտը տպագրել է Արդարադատություն գիտական հանդեսի երկու համար:
  • Ինստիտուտը տպագրել է քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի ժողովածուներ:

• ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • Իրավաբանական քոլեջը, որը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան իրականացնում է միջին մասնագիտական կրթություն, 2016 թվականի ընթացքում ունեցել է 8 շրջանավարտ: 2016 թվականին քոլեջը ունեցել է 18 ուսանող:

2017 ԹՎԱԿԱՆ       

  • ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  •  Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի փետրվարի 16-ի N 72-Ա հրամանով հաստատված՝ 2017 թվականի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 1895 ծառայողի հատուկ ուսուցում:
  • Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի օգոստոսի 28-ի N 455-Ա հրամանով հաստատված՝  ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն աապահովող ծառայության ծառայողների 2017 թվականի հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է 60 դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողի հատուկ ուսուցում:

• ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի փետրվարի 16-ի N 72-Ա հրամանով հաստատված՝ 2017 թվականի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 540 ծառայողի վերապատրաստում:
  • Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի N 492-Ա հրամանով հաստատված՝  ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն աապահովող ծառայության ծառայողների 2017 թվականի վերապատրաստում ծրագրով իրականացրել է  դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող 60 ծառայողի վերապատրաստում:
  • Կենտրոնը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրով իրականացրել է 738 քրեակատարողական ծառայողի վերապատրաստում:
  • Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի ապրիլի 19-ի N 192 – Ա հրամանով հաստատված Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների 2017 թվականի վերապատրաստում ծրագրով իրականացրել է հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման 37 պատասխանատուի վերապատրաստում:
  • Կենտրոնը  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2006թ.- ի հուլիսի 25-ի N621-Ա որոշմամբ հաստատված «Իրավաբանական»  ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 42 քաղաքացիական ծառայողի վերապատրաստում: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2012թ.-ի դեկտեմբերի 10-ի N1080-Ա որոշմամբ հաստատված «Կոռուպցիայի դեմ պայքար»  ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 44 քաղաքացիական ծառայողի վերապատրաստում: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2012թ.- ի հոկտեմբերի 19-ի N915-Ա որոշմամբ հաստատված «Կարգավորման ազդեցության գնահատում»  ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 19 քաղաքացիական ծառայողի վերապատրաստում: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2017թ.-ի ապրիլի 05-ի N277-Ա որոշմամբ հաստատված «Պրոբացիա» ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 25 քաղաքացիական ծառայողի վերապատրաստում:
  • Կենտրոնը ՀՀ գործող նոտարների վերապատրաստման ծառայությունների մատուցման 2017 թվականի նոյեմբերի 20-ի N ԻԿՎԾԻԿ-ՀՀԳՆՎԾՄ-01-17 պայմանագրով հաստատված՝ «Նոտարների վերապատրաստման դասընթաց» ծրագրով իրականացրել է 111 ՀՀ գործող նոտարի վերապատրաստում:

        • ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Կենտրոնը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի ապրիլի 28-ի N 215-Ա հրամանով հաստատված Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթաց ծրագրով 2017 թվականին իրականացրել է նոտարի 8 թեկնածուի ուսուցում:

• ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • Կենտրոնի Իրավաբանական քոլեջը, որը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան իրականացնում է միջին մասնագիտական կրթություն, 2017 թվականի ընթացքում ունեցել է 9 շրջանավարտ` «Իրավագետ» որակավորմամբ:       

  •  ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Կենտրոնի կողմից «Աբովյան» ՔԿՀ-ում գեղագիտական դաստիարակության կրթության ծրագրերով իրականացվել են դասընթացներ, որին մասնակցել են 14 կալանավորված և/կամ դատապարտված անչափահաս, 30 կին դատապարտյալ: «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված դասընթացներին մասնակցել են 50 դատապարտյալ:     
  • «Փի Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի աջակցությամբ իրականացված «Աջակցություն ՀՀ-ում նորաստեղծ պրոբացիայի ծառայությունում երեխայանպաստ մոտեցումների և կառուցակարգերի ձևավորմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է՝ «Համագործակցությունը և ծառայությունների մատչելիությունը իրավախախտ երեխաների վերասոցիալականացման գործընթացում» թեմայով խորհրդաժողով: Մշակվել է պրոբացիայի անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը և գործիքի կիրառման ուղեցույցը: Ինչպես նաև վերը նշված ծրագրով պրոբացիայի ծառայության հետ համագործակցության  շրջանակներում իրականացվել է անչափահասի ռիսկերի և կարիքների գնահատման մեթոդաբանության կիրառման վերաբերյալ  պրոբացիայի 45 ծառայողի վերապատրաստում: Կազմակերպվել է անչափահասների հետ աշխատանքի վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթաց Երևան քաղաքի պրոբացիայի ծառայության 25 աշխատակցի համար:

•  ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

  • Խորհուրդը ստեղծվել է 2015 թվականին ՀՀ արդարադատատության նախարարության կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացված «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավումը Հայաստանում» ծրագրի  շրջանակներում, որի կազմը հաստատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N 633-Ա հրամանով:

Խորհրդի գլխավոր նպատակն է երեխաների համար մատչելի դարձնել արդարադատությունը, խթանել համակարգի ներսում միջգերատեսչական համագործակցությունը: Այն է  բաղկացած է պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:  Մայիսի 26-ին  կայացել է խորհրդի առաջին նիստը: Նիստի ընթացքում ներկայացվել է «Անչափահասների պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման դասընթացը, քննարկվել են երեխայի միջազգային առևանգման կամ անօրինական տեղափոխման հետ կապված հարցեր, որոշվել է միջոցներ ձեռնարկել «We Protect Global Alliance» միջազգային ցանցին միանալու ուղղությամբ, ներկայացվել են անչափահասների կողմից և անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրության ցուցիչներ: Անցկացվել է Անչափահասների արդարադատության խորհրդի 3 նիստ:

  •  Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի՝ «Մարդու իրավունքների պաշտպանություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» ոլորտային բարեփոխումները` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է «Երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման նպատակով կայուն համագործակցության ընդլայնում»  ծրագիրը: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Հանցագործությունից տուժած երեխաների հիմնական կարիքներ» փորձագիտական ընկալումների հետազոտությունը, մշակվել են արդյունքները և տպագրվել:

•   ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • Կենտրոնը տպագրել է Արդարադատություն գիտական հանդեսի 6 համար:

• ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Կենտրոնը 2017թ. մայիսի 17-ից անդամակցում է Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող և պատժից ազատվելուց հետո չափահասների կրթության  միջազգային ցանցին:  

2018 ԹՎԱԿԱՆ       

• ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  •  Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 10-Ա հրամանով հաստատված՝ Քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով մարտի 12-ից մինչ այսօր իրականցրել է 711 քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցում:

  •  ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • «Իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական  դաստիարակություն» ծրագիրը վերանվանվել է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիր և 2018 թվականի հունվարից ընդլայնվել է ծրագրի շրջանակները: Ծրագիրը   իրականացվում է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի  անչափահաս և կին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում երիտասարդ դատապարտյալների, ինչպես նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության շահառուների շրջանում:
  • Կենտրոնի կողմից գեղագիտական դաստիարակության կրթության ծրագրերով «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվել են դասընթացներ, որին մասնակցել են 45 շահառու, որից 5 անչափահաս, «Արմավիր» ՔԿՀ-ում 50 շահառու, ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում՝ 25 շահառու:     

Կենտրոնի կողմից դասընթացներն իրականցվում են խմբային տարբերակով, խմբերը ձևավորվել  են աստիճանաբար. այս պահին առկա է ընդհանուր 22 խումբ, որոնցում սույն թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում  ներգրավվել են շուրջ 107 մասնակից:

 

•  ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

  • 2018 թվականի սկզբին մշակվել է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի բովանդակային և ֆինանսական հատվածները, և սույն թվականի փետրվարի 27-ից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվում է վերոնշյալ ծրագիրը:
  • Ծրագրի շրջանակում մշակվել են ծրագրի գործողությունների փաթեթ, ժամանակացույց, ծրագրում նախատեսվող փորձագետների, դասընթացավարների աշխատանքների տեխնիկական առաջադրանքի և ծրագրում նախատեսված գնումների տեխնիկական բնութագրեր, իրականացվել են գնային հարցումներ, կնքվել ծառայությունների ձեռքբերման պայմանագրեր:
  • Ծրագրի շրջանակներում  կազմվել են  նախատեսված միջոցառումների, դասընթացների, հանդիպում քննարկումների թեմաները և օրակարգերը, մասնավորապես, պրոբացիայի պետական ծառայության նոր ներգրավող աշխատակիցների վերապատրաստման սույն թվականի մայիսին նախատեսված 5-օրյա դասընթացի մոդուլը, անչափահասների արդարադատության առաջիկա նիստի օրակարգը և այլն: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի՝ «Մարդու իրավունքների պաշտպանություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» ոլորտային բարեփոխումները` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է «Երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման նպատակով կայուն համագործակցության ընդլայնում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Հանցագործությունից տուժած երեխաների հիմնական կարիքներ» փորձագիտական ընկալումների հետազոտությունը, մշակվել են արդյունքները և տպագրվել:

ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • Կենտրոնը տպագրել է Արդարադատություն գիտական հանդեսի 2 համար: