10/07/2018
«Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանի լիազորությունները «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Տաթև Ղուկասյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 6-ի N 590-Ա hրաման
«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ՆՈՒՆԵ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ
ՆՈՏԱՐ ՏԱԹԵՎ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հունիսի 2-ի N ԵՆՊ-403/18 գրությունը և «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Ն. Մանուչարյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2018 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Աբովյան նոտար Նունե Մանուչարյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Աբովյան նոտար Տաթև Ղուկասյանին:
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ