10/07/2018

«Երևան» նոտարական տարածքի նոտար Աննա Աբրահամյանի լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Գայանե Ազարյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 6-ի N 589-Ա հրաման

«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ԳԱՅԱՆԵ ԱԶԱՐՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հունիսի 2-ի N ԵՆՊ-405/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Ա. Աբրահամյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Կենտրոն 2» նոտար Աննա Աբրահամյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Կենտրոն 3» նոտար  Գայանե Ազարյանին:  

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ