10/07/2018
«Երևան» նոտարական տարածքի` նստավայր «Կենտրոն 4», նոտար Աիդա Աբրահամյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 6-ի N 318-Ա հրաման
«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ` ՆՍՏԱՎԱՅՐ «ԿԵՆՏՐՈՆ 4», ՆՈՏԱՐ ԱԻԴԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով, 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 2-րդ և 4-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանի 2018 թվականի հունիսի 25-ի և 2018 թվականի հուլիսի 03-ի զեկուցագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 181-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի 2018 թվականի հունիսի 14-ի եզրակացությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. «Երևան» նոտարական տարածքի՝ նստավայր «Կենտրոն 4», նոտար Աիդա Աբրահամյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ