10/07/2018
«Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Արթուր Դավթյանի լիազորությունները «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Վահե Հովհաննիսյանին վերապահելու մասին 2018 թվականի հուլիսի 6-ի ՀՀ արդարադատության նախարարի N 588-Ա հրաման
«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ
ՆՈՏԱՐ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հունիսի 2-ի N ԵՆՊ-404/18 գրությունը և «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Ա. Դավթյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2018 թվականի հուլիսի 13-23-ը ներառյալ «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Նոր Հաճն նոտար Արթուր Դավթյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Եղվարդ նոտար Վահե Հովհաննիսյանին:
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ