10/07/2018
«Սյունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար Նարեկ Պողոսյանի լիազորությունները «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 3-ի N 312-Ա հրաման
«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ՆԱՐԵԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ
ՆՈՏԱՐ ՎԻԵՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հունիսի 30-ի N ԵՆՊ-399/18 գրությունը և «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար Ն. Պողոսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2018 թվականի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Մեղրի նոտար Նարեկ Պողոսյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Կապան նոտար Վիեննա Հայրապետյանին:
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ