10/07/2018
«Երևան» նոտարական տարածքի նոտար Աստղինե Միքայելյանի լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Էլմիրա Դանիելյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 3-ի N 310-Ա հրաման
«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱՍՏՂԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ
ՆՈՏԱՐ ԷԼՄԻՐԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հունիսի 30-ի N ԵՆՊ-400/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Ա. Միքայելյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2018 թվականի հուլիսի 9-21-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Կենտրոն 2» նոտար Աստղինե Միքայելյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Կենտրոն 2» նոտար Էլմիրա Դանիելյանին:
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ