10/07/2018
ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի մարտի 21-ի N 114-ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 9-ի N 323-Ն հրաման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի «Նոտարական տարածքները, նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերի չափանիշները սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 6-ի N 608-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 9-Ն hրամանով հաստատված հավելված N 1-ի 6-րդ կետի դ) ենթակետում «-գյուղ Բաղրամյան:» բառը փոխարինել «-գյուղ Մյասնիկյան:» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ժամանակավոր պաշտոնակատար՝
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ