10/07/2018
ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի մարտի 21-ի N 114-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 9-ի N 324-Ա հրաման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 114-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի մարտի 21-ի «Նոտարների հաստիքների քանակը սահմանելու, նոտարական տարածքների համապատասխան նստավայրերում նոտարների հաստիքային միավորները և անվանական հաստիքային ցուցակը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 30-ի N 546-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 114-Ա հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում նոտարական տարածքների համապատասխան նստավայրերում նոտարների հաստիքային միավորների ցուցակում (Հավելված N 1) և Հայաստանի Հանրապետությունում նոտարական տարածքների համապատասխան նստավայրերում նոտարների անվանական հաստիքացուցակում (Հավելված N 2) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելված N 1-ի 4-րդ կետի 3-րդ սյունակում «Գյուղ Բաղրամյան» բառը փոխարինել «Գյուղ Մյասնիկյան» բառով,
2) Հավելված N 2-ի 42-րդ կետի 2-րդ սյունակում «գյուղ Բաղրամյան» բառը փոխարինել «գյուղ Մյասնիկյան» բառով:
Ժամանակավոր պաշտոնակատար՝
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ