17/07/2018

«Երևան» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 13-ի N 339-Ա հրաման

«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ԱՏՈՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 10-ի N ԵՆՊ-418/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Ն. Սարգսյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Կենտրոն 1» նոտար Նունե Սարգսյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝  «Կենտրոն 1» նոտար  Ատոմ Հայրապետյանին:  

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

 
   

 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ