17/07/2018
«Երևան» նոտարական տարածքի նոտար Անուշ Ղուշչյանի լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Ստելլա Ղուշչյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի N 332-Ա հրաման
«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱՆՈՒՇ ՂՈՒՇՉՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ
ՆՈՏԱՐ ՍՏԵԼԼԱ ՂՈՒՇՉՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 10-ի N ԵՆՊ-421/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Ա. Ղուշչյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2018 թվականի օգոստոսի 6-20-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Շենգավիթ 1» նոտար Անուշ Ղուշչյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Էրեբունի 3» նոտար Ստելլա Ղուշչյանին:
Ժամանակավոր պաշտոնակատար՝
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ