17/07/2018
«Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Սոնյա Պողոսյանի լիազորությունները «Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Օլյա Գասպարյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի N 329-Ա հրաման
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ՍՈՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ
ՆՈՏԱՐ ՕԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 6-ի N ԵՆՊ-415/18 գրությունը և «Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Ս. Պողոսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2018 թվականի հուլիսի 16-27-ը ներառյալ «Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Եղեգնաձոր նոտար Սոնյա Պողոսյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Վայք նոտար Օլյա Գասպարյանին:
Ժամանակավոր պաշտոնակատար՝
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ