17/07/2018
«Երևան» նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանի լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 13-ի N 338-Ա հրաման
«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԻՆՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ
ՆՈՏԱՐ ԱՏՈՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 10-ի N ԵՆՊ-420/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Ի. Շահնազարյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2018 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Կենտրոն 1» նոտար Իննա Շահնազարյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Կենտրոն 1» նոտար Ատոմ Հայրապետյանին:
Ժամանակավոր պաշտոնակատար՝
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ