17/07/2018

«Երևան» նոտարական տարածքի նոտար Լիանա Հովհաննիսյանի լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Մերի Սարգսյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 13-ի N 340-Ա հրաման

«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԼԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 9-ի N ԵՆՊ-417/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Լ. Հովհաննիսյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Արաբկիր 1» նոտար Լիանա Հովհաննիսյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝  «Դավթաշեն 2» նոտար  Մերի Սարգսյանին:  

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

 
   

 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ