17/07/2018
«Արարատի մարզ» նոտարական տարածքի նոտար դիանա աբրահամյանի լիազորությունները «Արարատի մարզ» նոտարական տարածքի նոտար Ջեմմա Գաբրիելյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականիի հուլիսի 13-ի N 341-Ա հրաման
«ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԴԻԱՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ
ՆՈՏԱՐ ՋԵՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 6-ի N ԵՆՊ-414/18 գրությունը և «Արարատի մարզ» նոտարական տարածքի նոտար Դ. Աբրահամյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2018 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ «Արարատի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Արտաշատ նոտար Դիանա Աբրահամյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Արարատի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Արտաշատ նոտար Ջեմմա Գաբրիելյանին:
Ժամանակավոր պաշտոնակատար՝
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ