17/07/2018

«Երևան» նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Տաթեվիկ Սարգսյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատութան նախարարի 2018 թվականի հուլիսի 13-ի N 429-Ա հրաման

«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԴԻԱՆՆԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՏԱԹԵՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 10-ի N ԵՆՊ-429/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Դ. Բեգլարյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 17-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Արաբկիր 1» նոտար Դիաննա Բեգլարյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝  «Կենտրոն 1» նոտար  Տաթևիկ Սարգսյանին:  

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

 
   

 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ