23/07/2018

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը Վազգեն Առաքելյանին հանձնարարելու և ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունիսի 13-ի N 236-ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին 2018 թվականի հուլիսի 18-ի N 358-Ա հրաման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼՈՒ  

ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 236-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 25-րդ հոդվածի 2-րդ մասի          2-րդ կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանի 2018 թվականի հուլիսի 17-ի N 40/10-3577 գրությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության առաջին բաժանմունքի պետ, արդարադատության գնդապետ Վազգեն Համլետի Առաքելյանին:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունիսի 13-ի N 236-Ա հրամանը:

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

 
   

 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ