24/07/2018
«Արագածոտնի մարզ» նոտարական տարածքի նոտար Մանյա Հակոբյանի լիազորությունները «Արագածոտնի մարզ» նոտարական տարածքի նոտար Գագիկ Հակոբյանին վերապահելու մասին 2018 թվականի հուլիսի 18-ի ՀՀ արդարադատության նախարարի N 357-Ա հրաման
«ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ՄԱՆՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ
ՆՈՏԱՐ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 12-ի N ԵՆՊ-435/18 գրությունը և «Արագածոտնի մարզ» նոտարական տարածքի նոտար Մ. Հակոբյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2018 թվականի հուլիսի 18-27-ը ներառյալ «Արագածոտնի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Աշտարակ նոտար Մանյա Հակոբյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Արագածոտնի մարզ» նոտարական տարածքի, նստավայր՝ քաղաք Աշտարակ նոտար Գագիկ Հակոբյանին:
Ժամանակավոր պաշտոնակատար՝
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ