24/07/2018

«Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանին վերապահելու մասին 2018 թվականի հուլիսի 18-ի ՀՀ արդարադատության նախարարի N 356-Ա հրաման

«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱՆԱՀԻՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ԱԻԴԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 12-ի N ԵՆՊ-434/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Ա. Մինասյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Շենգավիթ 3» նոտար Անահիտ Մինասյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Կենտրոն 4» նոտար  Աիդա Աբրահամյանին:  

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

 
   

 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ