24/07/2018

«Երևան» նոտարական տարածքի նոտար Սուսաննա դանիելյանի լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանին վերապահելու մասին 2018 թվականի հուլիսի 17-ի ՀՀ արդարադատության նախարարի N 354-Ա հրաման

«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ՍՈՒՍԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ

ՆՈՏԱՐ ՎԵՐԱ ԱԲԱՋՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 13-ի N ԵՆՊ-441/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Ս. Դանիելյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝ «Արաբկիր 4» նոտար Սուսաննա Դանիելյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի, նստավայր՝  «Արաբկիր 4» նոտար  Վերա Աբաջյանին:

 

  

Ժամանակավոր պաշտոնակատար՝

 
   

 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ