24/07/2018

«Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտար Քրիստինե Մարտիրոսյանին նշանակել «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նախկին նոտար Հրաչիկ Պետրոսյանին փոխարինող նոտար 2018 թվականի հուլիսի 16-ի ՀՀ արդարադատության նախարարի N 343-Ա հրաման

ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՈՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով §Նոտարիատի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հուլիսի 4-ի  N ԵՆՊ-410/18 գրությունը.



 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. «Շիրակի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Աշոցք) նոտար Քրիստինե Մարտիրոսյանին նշանակել «Շիրակի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Աշոցք) նախկին նոտար Հրաչիկ Պետրոսյանին փոխարինող նոտար՝ վերջինիս նոտարական գործերի և այլ՝ գործունեության ընթացքում ձևավորված արխիվային փաստաթղթերի հանձնումն ու ընդունումն իրականացնելու նպատակով:  

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ