24/07/2018

«Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար Լալա Մելիքյանին նշանակել նախկին «Ճամբարակ» նոտարական տարածքի նոտարին փոխարինող նոտար 2018 թվականի հուլիսի 16-ի ՀՀ արդարադատության նախարարի N 345-Ա հրաման

ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՈՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով §Նոտարիատի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի հունիսի 26-ի               N ԵՆՊ-390/18 գրությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Գավառ) նոտար Լալա Մելիքյանին նշանակել նախկին «Ճամբարակ» նոտարական տարածքի նոտարին փոխարինող նոտար՝ վերջինիս նոտարական գործերի և այլ՝ գործունեության ընթացքում ձևավորված արխիվային փաստաթղթերի հանձնումն ու ընդունումն իրականացնելու նպատակով:  

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ