17/08/2018

Իվան Միխայլովի այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին 2018 թվականի օգոստոսի 15-ի ՀՀ արդարադատության նախարարի N 436-Ա հրաման

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 4-րդ մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 867-Լ որոշման 1-ին կետը և Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի 2018 թվականի օգոստոսի 7-ի N 1-Ա եզրակացությունը (կցվում է), ինչպես նաև նկատի ունենալով, որ դիմումատուին չի հաջողվել հիմնավորել, որ պարտադիր զինվորական ծառայության անցնելու իր պարտականությունը լուրջ և ծանրակշիռ հակասության մեջ է իր խղճի կամ խորը և իրական կրոնական դավանանքի կամ այլ համոզմունքների հետ.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Մերժել Իվան Նիկոլայի Միխայլովի՝ այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու դիմումը:

 

                                                                               ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ