28/08/2018
«Երևան» նոտարական տարածքի նոտար Վանինե Հովսեփյանի լիազորությունները «Երեվան» նոտարական տարածքի նոտար Հայկուհի Հարությունյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի օգոստոսի 24-ի N 452-Ա հրաման
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի օգոստոսի 23-ի N ԵՆՊ-610/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Վ. Հովսեփյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2018 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի (նստավայր՝ «Կենտրոն 4») նոտար Վանինե Հովսեփյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-56-րդ և 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի (նստավայր՝ «Կենտրոն 3») նոտար Հայկուհի Հարությունյանին:
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ