30/03/2011

ՀՀ արդարադատության նախարարի հրամանը իրավաբանական անձանց պետական գրանցման եվ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման կամ պետական հաշվառման փաստաթղթերի պահպանման կարգը սահմանելու մասին


«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10211167

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  

30 մարտի 2011 թ. 
ք. Երևան

N 37-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

1.Սահմանել իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցմանկամ պետական հաշվառման փաստաթղթերի պահպանման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հ. Թովմասյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2011 թվականի մարտի 30-ի

N 37-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերիպետական գրանցման կամ պետական հաշվառման, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման փաստաթղթերի պահպանման, օգտագործման և արխիվացմանկարգը:

2. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմնում և տարածքային բաժնում պահպանվում են իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետականգրանցման կամ պետական հաշվառման, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման փաստաթղթերը (սույն կարգում կիրառվող իմաստով այսուհետ` կազմակերպության փաստաթղթերը):

(2-րդ կետը փոփ. 12.08.11 N 122-Ն)

3. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմնում և տարածքային բաժնում պետական գրանցում կամ պետական հաշվառում կատարելուց հետո, պետական գրանցման վկայականը և կանոնադրության օրինակները, բացառությամբ կանոնադրության մեկ օրինակից, հանձնվում են կազմակերպության լիազորված անձին, իսկ մնացած փաստաթղթերը ամրակարվում են, կազմվում է տվյալ գրանցման կամ հաշվառմանգործում առկա փաստաթղթերի ցուցակ` նշելով փաստաթղթի հերթական համարը, փաստաթղթի անվանումը, փաստաթղթի թերթերի քանակը, որն ամրակարվում է փաստաթղթերի առաջնամասում, որից հետո կազմակերպությանգրանցման կամ հաշվառման փաստաթղթերը տեղադրվում են թղթապանակի մեջ (այսուհետ՝ կազմակերպության գործ): Յուրաքանչյուր թղթապանակի մեջ կարելի է տեղադրել մեկից մինչև մի քանի կազմակերպությունների գործեր: Թղթապանակի արտաքին մասում նշվում են գրանցված կամ հաշվառված կազմակերպությունների պետականգրանցման կամ պետական հաշվառման համարները:

(3-րդ կետը փոփ. 12.08.11 N 122-Ն)

4. Կազմակերպությունների պետական գրանցման և պետական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց համար նախատեսված սենյակում կամ սենյակի առանձին հատվածում՝ պահպանելով հակահրդեհային կանոնները: Թղթապանակները դասավորվում են դարակների վրա՝ ըստ իրենց պետական գրանցման կամ պետականհաշվառման համարների: Յուրաքանչյուր դարակաբաժնի վրա գրվում են այդտեղ տեղադրված՝ գրանցված կամհաշվառված, կազմակերպությունների պետական գրանցման կամ պետական հաշվառման համարները կամ այդ համարների միջակայքը:

5. Պետական գրանցման և պետական հաշվառման փաստաթղթերի պահպանման սույն կարգի ընդհանուր պահանջները պահպանելու համար պատասխանատու է համապատասխան բաժնի պետը, իսկ փաստաթղթերիամբողջականության, սույն կարգով սահմանված կարգով պահպանման, օգտագործման և արխիվացման համար պատասխանատու է քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով նման պարտականություններ ունեցող աշխատողը (այսուհետ՝ պատասխանատու աշխատողը):

6. Կազմակերպությունների վերագրանցման, փոփոխությունների գրանցման և այլ ընթացիկ գործառույթների համար, պահպանված փաստաթղթերի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում, կատարողը պատասխանատու աշխատողից ստանում է կազմակերպության գործը, կատարում ընթացիկ գործողություններ և եթե նոր գրանցում կամ հաշվառում է կատարվել, ապա նույն կարգով կազմում է լրացուցիչ գործ, որը դրվում է նախկին գործի հետ և հանձնվում պատասխանատու աշխատողին, իսկ եթե նոր գրանցում կամ հաշվառում չի կատարվել` նախկին գործը վերադարձվում է պատասխանատու աշխատողին: Վերջինս ստուգում է գործի ամբողջականությունը և տեղադրում տվյալ գործի համար նախատեսված տեղում:

7. Գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը, անհատձեռնարկատիրոջ պետական գրանցման կամ պետական հաշվառման վկայականը, ինչպես նաև իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառման վկայականը սահմանված կարգով ոչնչացնելուց հետո, մնացած գործը պետական ռեգիստրում պահպանվում է 10 տարի, որից հետո սահմանված կարգով հանձնվում էպետական արխիվ:

8. Թղթային եղանակով ներկայացված բոլոր գործերի փաստաթղթերը թվայնացվում է և պահպանվում պետականռեգիստրի բազային ցանցում:

9. Էլեկտրոնային եղանակով պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց և պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փաստաթղթերը պահվում են պետական ռեգիստրի բազային ցանցում, իսկ գործունեությունը դադարեցրածիրավաբանական անձի պետական գրանցման վկայականը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառմանվկայականը, ինչպես նաև իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետականհաշվառման վկայականը սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ոչնչացնելուց հետո, մնացած գործը պետականռեգիստրի բազային ցանցում պահպանվում է 10 տարի, որից հետո սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հանձնվում է պետական արխիվ:

10. Էլեկտրոնային եղանակով պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց և պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փաստաթղթերը միաժամանակ արտատպվում են և թղթային եղանակով սույն կարգի 3-ից 8-րդ կետերով սահմանված կարգով պահպանվում պետական ռեգիստրում: