04/09/2018
«Երևան» նոտարական տարածքի նոտար Լինա Հովսեփյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա լիազորությունները «Երևան» նոտարական տարածքի նոտար Լիլիթ Մուրադյանին վերապահելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի օգոստոսի 31-ի N 470-Ա հրաման
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահի տեղակալ Ա. Աբրահամյանի 2018 թվականի օգոստոսի 31-ի N ԵՆՊ-632/18 գրությունը և «Երևան» նոտարական տարածքի նոտար Լ. Հովսեփյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2018 թվականի սեպտեմբերի 10-20-ը ներառյալ «Երևան» նոտարական տարածքի (նստավայր՝ «Կենտրոն 5») նոտար Լինա Հովսեփյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-56-րդ և 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Երևան» նոտարական տարածքի (նստավայր՝ «Կենտրոն և Նորք-Մարաշ») նոտար Լիլիթ Մուրադյանին:
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ