04/09/2018

«Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Անժելա Կիրակոսյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա լիազորությունները «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Թագուհի Մարտիրոսյանին վերապահելու մասին 2018 թվականի օգոստոսի 31-ի N 466-Ա հրաման

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2018 թվականի օգոստոսի 28-ի N ԵՆՊ-621/18 գրությունը և «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Ա. Կիրակոսյանի դիմումը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. 2018 թվականի սեպտեմբերի 3-14-ը ներառյալ «Լոռու մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Վանաձոր) նոտար Անժելա Կիրակոսյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-56-րդ և 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները վերապահել «Լոռու մարզ» նոտարական տարածքի  (նստավայր՝ քաղաք Վանաձոր) նոտար Թագուհի Մարտիրոսյանին:   

 

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ