04/09/2018

Լեոնիդ Մկրտչյանին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 3-ի N 476-Ա հրաման

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանի առաջարկությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

          1. Լեոնիդ Արամայիսի Մկրտչյանին 2018 թվականի սեպտեմբերի 3-ից  նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

         2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը Լեոնիդ Մկրտչյանին հանձնարարելու մասին» N 267-Ա հրամանը:

 

                                                                               ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ