04/09/2018

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սամսոնի Ղազարյանին հանձնարարելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 3-ի N 478-Ա հրաման

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանի 2018 թվականի սեպտեմբերի 3-ի N Ե 40/10-4695 գրությամբ ներկայացված առաջարկությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սամսոնի Ղազարյանին:

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ