25/09/2018
Էմիլիա Ադումյանին «ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 4-ի N 481-Ա հրաման
ԷՄԻԼԻԱ ԱԴՈՒՄՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.5-րդ կետը, ինչպես նաև Է. Ադումյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Էմիլիա Վլադիսլավի Ադումյանին 2018 թվականի սեպտեմբերի 10-ից նշանակել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև վերոնշյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ