25/09/2018
Տիգրան Գրիգորյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ՀՀ արդարադատության նախարարի սեպտեմբերի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի N 502-Ա հրաման
ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 12-րդ ենթակետը, ինչպես նաև Տ. Գրիգորյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-24) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Տիգրան Ալեքսանդրի Գրիգորյանի հետ 2018 թվականի սեպտեմբերի 18-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը:
Ժամանակավոր պաշտոնակատար՝
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ