23/01/2019

Հաշվետվության սեղմագիր

ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Լ որոշման հավելված 1-ով հաստատված միջոցառումների ծրագրի վերաբերյալ՝

1)         49-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 5 տարիների կտրվածքով իրականացվելիք  իրավական և դատական բարեփոխումների նախագիծի վերաբերյալ հայտնում ենք, որ 2018 թվականի հոկտեբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրությամբ ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ երկարաձգելու նպատակով:

2)         50-րդ կետի՝ մշակվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի լրամշակված տարբերակը 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

3)        51-րդ կետի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում: Հաշվի առնելով ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունները նախագիծը անհրաժեշտ է ներառել ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների հաջորդ ծրագրում և ներկայացնել նոր ձևավորված կառավարության քննարկմանը:

4)        54-րդ կետի` 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի՝  ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել «ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

5)        57-րդ կետի` Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

6)        58-րդ կետի` մշակվել և  սույն թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

7)         60-րդ կետի`  մշակվել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Նախագիծը կրկին կքննարկվի շահագրգիռ կողմերի հետ և լրամշակվելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

8)        68-րդ կետի` ներկայումս լրամշակման փուլում է գտնվում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

9)        69-րդ կետի` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերը գտնվում են լրամշակման փուլում:

10)      70-րդ կետի` Կենսաթոշակի՝ որպես սեփա­կա­նության իրավունքի՝ լիա­զո­րագրի հիման վրա իրացման գոր­ծուն երաշխիքների ներ­դրման նպատակով լրամշակման փուլում է գտնվում Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծը:

11)       71-րդ կետի` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» օրենքի նախագիծը 2018 թվականի նոյեմբերի 23-ին ներկայացվել է վարչապետի աշխատակազմ:

12)       73-րդ կետի` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը ներկայումս գտնվում են հանրային քննարկման փուլում:

13)      76-րդ կետի` մշակվել և 2018 թվականի դեկտեմբերի 27-ին  ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Պետական ծառայու­թյուն­ների մատուցման միասնական օպերատոր­նե­րին պետական և հա­մայն­քային ծառայություն­ների պատվիրակման, պե­տական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործու­նեու­թյան և ծառայություն­ների մատուցման արդյու­նա­վետ և նորարար եղա­նակների վերաբերյալ» ծրա­գիրը:

ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի  ՀՀ կառավարության «ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 275-Ն որոշման՝

       

        1. հավելված 1-ով հաստատված միջոցառումների ծրագրի վերաբերյալ՝

1)         92-րդ կետի` հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների և  միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին ներկայացված առաջարկությունների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում մշակվել, շրջանառվել և հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի առաջին տարբերակը: Միաժամանակ նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

2)         93-րդ կետի` ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունվել է «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» N 439-Ն որոշումը:

3)        94-րդ կետի` մշակվել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը ընդունվել է ՀՀ կառավարության  2018 թվականի ապրիլի 19-ի նիստում:

4)         95-րդ կետի` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերը ներկայումս գտնվում են լրամշակման փուլում:

5)        96-րդ կետի` մշակվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի լրամշակված տարբերակը 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

6)        97-րդ կետի` մշակվել են «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք 2018 թվականի դեկտեմբերի 26-ին ներկայացվել են շահագրգիռ մարմիններին:

7)         98-րդ կետի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում:

 

        2. Հավելված 2-ով հաստատված միջոցառումների ծրագրի վերաբերյալ՝

1)         156-րդ կետի՝

        1-ին ենթակետի` Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (սույն կետում այսուհետ նաև՝ Կազմակերպություն) քրեակատարողական հիմնարկներում հանրակրթություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մարտի 21-ի թիվ 250-Ա/2  և 251-Ա/2 հրամաններով ստացել է հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ: Հաստատվել է ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները: Վերոգրյալի արդյունքում Կազմակերպությունը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու համար, և այն հատկացվելուց հետո՝ 2019 թվականից կիրականացնի ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթակրթությունը:

        2-րդ ենթակետի` Կազմակերպության կողմից մշակվել են  կալանավորված անձանց և դատապարտյալների մասնագիտական կրթության ծրագրերը: Մասնագիտական կրթական ծրագրերի ընտրության գործընթացում հաշվի են առնվել աշխատաշուկայի պահանջները, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանակում ուսումնասիրված կարիքները: Ծրագիրը չի իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով:

Կենտրոնի կողմից իրականացվել է Գեղագիտական դաստիարակության և կրթության ծրագիրը, որի շրջանակում իրականացվել են  մի շարք դասընթացներ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունում: Դասընթացի մասնակակիցների թիվը՝ 121 շահառու:

        3-րդ ենթակետի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությանը տրամադրվել է այն դատապարտյալների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մնացել է վեց ամիս: Միաժամանակ, գործակալության հետ համաձայնություն է ձեռք բերվել գործընթացն իրականացնել քրեակատարողական հիմնարկ առ հիմնարկ՝ համաներումից հետ՝ հաշվի առնելով ծրագրի ժամկետային սահմանափակումները:

        4-րդ ենթակետի` Պրոբացիայի շահառուների կողմից մասնագիտական հմտությունների ձեռքբերման նպատակով շահագործման են հանձնվել 3 սենյակներ, որոնք նախատեսված են համակարգչային, թաղիքագործության, լուսանկարչության դասընթացների իրականացման համար:

        2)       157-րդ կետի՝

        1-ին ենթակետի` 11 քրեակատարողական հիմնարկներում առաջնային բժշկական օգնության տրամադրման համար արդեն իսկ ձեռք են բերվել 20 անուն 90 միավոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և պարագաներ: Քրեակատարողական հիմնարկները համալրվել են նաև բժշկական օգնության և սպասարկման անձնակազմի համար անհրաժեշտ կահույքով::

        2-րդ ենթակետի` կատարվել է սանիտարահամաճարակային և հիգիենիկ իրավիճակի ուսումնասիրություն: Միաժամանակ, խնդրո առարկայի վերաբերյալ կազմվել են մի շարք ուղեցույցներ, ձեռնարկներ և ծրագիր:

        3-րդ ենթակետի` իրականացվել են քրեակատարողական ծառայության շուրջ 1000 աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ: Բոլոր քրեակատարողական հիմնարկների թվով 14 հոգեբանների համար իրականացվել են մասնագիտական մեկշաբաթյա դասընթացներ:

        4-րդ ենթակետի` մշակվել են և ընդունվել (կամ ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացվել) բժշկական ծառայությունները կանոնակարգող իրավական ակտերը:

        5-րդ ենթակետի` ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ «Քրեա-կատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծմամբ նախատեսվում է բարձրացնել քրեակատարողական համակարգի բուժաշխատողների աշխատավարձերի սահմանաչափերը և ստեղծել նրանց համար աշխատանքային ավելի գրավիչ և բարենպաստ պայմաններ, ինչը կհանգեցնի կադրային հագեցվածության խնդրի լուծմանը: Միաժամանակ նշենք, որ ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների քանակը կազմելու է 171 հաստիքային միավոր,  իսկ համալրվող 8 քրեակատարողական համակարգի  բուժաշխատողների մեծամասնությունը կազմելու է միջին բուժանձնակազմը:

        3)       158-րդ կետի՝

        1-ին ենթակետի` ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել և լիարժեք գործարկվել է էլեկետրոնային հարցումների միասնական www.e-request հարթակը:

        2-րդ ենթակետի ` ավարտին է հասցվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության e-Penitentiary էլեկտրոնային կառավարման ժամանակակից ծրագրային համակարգի մշակման աշխատանքները («Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր»):

        3-րդ ենթակետի` իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության e-probation էլեկտրոնային համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացման նպատակով:

        4-րդ ենթակետի` մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում ամբողջովին հնարավոր կլինի անցնել փաստաթղթերի՝ էլեկտրոնային մուտքագրման համակարգին:

        5-րդ ենթակետի` ՀՀ արդարադատության նախարարության «Թեժ գիծ» ծառայության էլեկտրոնային հարթակը լիարժեք գործարկված է:

        6-րդ ենթակետի` ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft հարթակի զարգացմանը և արդիականացմանն ուղղված շարունակական աշխատանքներ:

        7-րդ ենթակետի` մեկնարկել են www.arlis.am  իրավական տեղեկատվական կայքի արդիականացմանն ուղղված աշխատանքները:

        8-րդ ենթակետի` մեկնարկել է «Աջակցություն սնանկության համակարգի բարելավմանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը: Իրականացվում են շարունակական աշխատանքներ սնանկության միասնական հարթակի մանրամասն տեխնիկական առաջադրանքի մշակման և հարթակի ներդրման ֆինանսական միջոցների հատկացման համար:

        9-րդ ենթակետի` ընդունվել է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիման վրա արդիականացվել է էլեկտրոնային նոտար՝ www.e-notary.am համակարգը: Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով նախատեսվում է էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային և վարկային կազմակերպությունների միջև՝ նոտարին տրամադրելով էլեկտրոնային կնիք և էլեկտրոնային թվային ստորագրություն:

        10-րդ ենթակետի` 2018 թվականի մարտի 29-ին ընդունվել է Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանելու մասին N 350-Ն որոշումը, որով սահմանվել է դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակոցվ օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը:

        11-րդ ենթակետի` ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիման վրա նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով նախատեսվում է էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային և վարկային կազմակերպությունների միջև՝ նոտարին տրամադրելով էլեկտրոնային կնիք և էլեկտրոնային թվային ստորագրություն:

        4)       159-րդ կետի՝

        1-ին ենթակետի՝ դատավորների մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրերի՝ միջոցառման իրականացման ժամկետ է նախատեսված դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը: Դատավորների մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրերի իրականացման աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում:

        2-րդ ենթակետի՝ միջոցառման իրականացման ժամկետ է նախատեսված դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը: Դատավորի աշխատակազմի  և դատական այլ ծառայողների վերապատրաստման ծրագրերի իրականացման աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում:

Բարձրագույն դատական խորհրդի և դատավորների Ընդհանուր ժողովի գործունեության աջակցության՝ գործնականում թափանցիկության շարունակական բարելավման, մասնագիտական ներուժի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառման իրականացման ժամկետ է նախատեսված դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը: Սույն կետով նախատեսված միջոցառումը իրականացվելու է շարունակական պարբերականությամբ: