12/04/2019
Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2019 թականի մարտի 29-ի 103-Լ հրաման
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 7-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Հաստատել`
1) Արդարադատության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) իրավական ապահովման վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) նախարարության իրավական փոխօգնության վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) նախարարության էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի կանոնադրությունը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) նախարարության անձնակազմի կառավարման վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) նախարարության գործերի կառավարչության կանոնադրությունը՝ համաձայն N 8 հավելվածի.
9) նախարարության զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի կանոնադրությունը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 10 հավելվածի.
11) նախարարության քարտուղարության կանոնադրությունը՝ համաձայն N 11 հավելվածի.
12) նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 12 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: