29/04/2019
Հաշվետվություն՝ Արդարադատության նախարարության 2019 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների
Քրեակատարողական ծառայությունում 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
ՀՀ 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջեի 03.05.01 «01.Քրեակատարողական համակարգի պահպանում» ծրագրով պլանավորվել է 1,939,479.7 հազ. դրամ, որից փաստացի դրամարկղային չծախսված գումարը կազմել է 356,874.11 հազ. դրամ:
Քրեակատարողական ծառայությունում 01.04.2019թ. դրությամբ գործում է 2315 հաստիքային միավոր, որից՝
- 2134 քրեակատարողական ծառայող, որից՝
- համալրված՝ 1976,
- թափուր՝ 158,
- 147 քաղաքացիական հատուկ ծառայող, որից՝
- համալրված – 132,
- թափուր – 15,
- 34 վարձու աշխատող, որից՝
- համալրված – 26,
- թափուր – 8:
01.04.2019թ. դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվել է 2287 անձ, ինչը 1248-ով պակաս է 2018թ. նույն ժամանակահատվածից (2018թ. 3535 անձ), որից՝
- կալանավորված անձ՝ 985,
- դատապարտյալ՝ 1302,
Ըստ ռեժիմների 01.01.2019թ. դրությամբ՝
- Փակ ուղղիչ հիմնարկ 354 դատապարտյալ,
որից՝ 76 ցմահ (2017թ.՝ 83 ցմահ).
- Կիսափակ ուղղիչ հիմնարկ 491 դատապարտյալ,
որից՝ 15 ցմահ.
- Կիսաբաց ուղղիչ հիմնարկ 429 դատապարտյալ,
- Բաց ուղղիչ հիմնարկ 15 դատապարտյալ,
- Կալանք պատժատեսակով 1 դատապարտյալ:
2019թ. առաջին եռամսյակի ընթացքում ազատվել է 339 անձ, որից՝
- պայմանական վաղաժամկետ՝ 41 անձ,
- հիվանդության պատճառով՝ 2 անձ,
- համաներումով՝ 59 դատապարտյալ,
Հետագա պատիժը կրելու նպատակով ՀՀ է տեղափոխվել 6 դատապարտյալ, իսկ ՀՀ-ից տեղափոխվել են 3 անձ:
Նույն ժամանակահատվածում մահացել է 10 անձ:
2019թ. առաջին եռամսյակում կատարված հանցագործությունների դեպքերով քրեակատարողական հիմնարկների կողմից հարուցվել է 18 քրեական գործ.
«Նուբարաշեն» ՔԿՀ – 7 գործ «Գորիս» ՔԿՀ – 1 գործ
«Արմավիր» ՔԿՀ – 3 գործ «Արթիկ» ՔԿՀ – 1 գործ
«Դատ. հիվանդանոց» ՔԿՀ – 2 գործ «Կոշ» ՔԿՀ – 4 գործ
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված 23 վարչական իրավախախտման դեպք, որոնցով նշանակվել է 2.450.000 ՀՀ դրամ տույժ:
Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են.
ա) ոգելից խմիչք 369.005 լ.,
բ) թմրամիջոցներ 173.1424 գ.,
գ) կտրող-ծակող գործիքներ 457 միավոր,
դ) դրամ և արժեքավոր իրեր 119.920 ՀՀ դրամ,
ե) բջջային հեռախոս 420 հատ,
զ) կանխված ներթափանցման դեպքեր 33:
Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 454 կալանավորված անձինք և դատապարտյալներ:
45 անձի տրամադրվել է նույնականացման քարտեր և անձնագրեր:
Հաշվետու ժամանակաշրջանում որպես բացասական հակում ունեցող հաշվառման են վերցվել 35 դատապարտյալ, որից՝
- 3-ը՝ թմրամիջոցների և ալկոհոլի,
- 17-ը՝ հանցածին դիրքորոշումների,
- 13-ը՝ ինքնավնասման,
- 1-ը՝ ագրեսիվության և կոնֆլիկտայնության,
- 1-ը՝ փախուստի:
2019թ. առաջին եռամսյակում քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 113 հացադուլ հայտարարելու և 202 ինքնավնասում կատարելու դեպք:
Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկների կողմից դատապարտյալներին տրամադրվել է 13 կարճաժամկետ մեկնում, որից սոցիալական վերականգնման նպատակով` 6, անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ` 7:
Հաշվետու ժամանակաշրջանում ՝
- ստացիոնար բուժում՝ 348,
- ամբուլատոր ընդունելություն՝ 138,32,
- տուբերկուլյոզով հիվանդներ՝ 12,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդներ ՝ 21:
Քաղաքացիական հիվանդանոցներ են տեղափոխվել 487 անձ:
2019թ. առաջին եռամսյակում իրականացվել է թվով 46 ծառայողական քննություն (4-ը՝ ՆԱԲ-ի կողմից, 42-ը՝ ՔԿՀ-ների):
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 41 ուսումնասիրություն (2017թ.՝ 76):
Անցկացված ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքում 20 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ընդ որում`
- նկատողություն` 14,
- խիստ նկատողություն` 4,
- ծառայությունից ազատում` 2:
Դադարեցվել է 1 ծառայողի լիազորություններ:
Քրեակատարողական ծառայողների նկատմամբ 15 անգամ կիրառվել է խրախուսանքի միջոց:
Հաշվետու ժամանակահատվածում վերապատրաստում են անցել քրեակատարողական 102 ծառայողներ, հատուկ ուսուցում՝ 426:
Առաջին եռամսյակում կատարվել 1 փախուստ (բժշկական հաստատությունից):
Գրանցվել է ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման 5 դեպք, որից 3-ը՝ «Կոշ» ՔԿՀ-ում, 2-ը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Հաշվետու ժամանակահատվածում զենքի կիրառման դեպք չի գրանցվել:
Գրանցվել է ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման 10 դեպք:
Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 281 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում, այդ թվում՝ ոչ վճարովի և այլ գործատուների մոտ: Ինքնագործ միավորումներում ընդգրկվել՝ 92-ը: Իրացվել է 89 դատապարտյալի կրթական իրավունքը, այդ թվում՝ 22հանրակրթական, մասնագիտական՝ 63, բարձրագույն և հետբուհական՝ 4:
Հաշվետու ժամանակահատվածում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 87 զանգ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատանքային գործունեությանը Հայաստանյան տպագիր մամուլը և էլեկտրոնային լրատվամիջոցներն անդրադարձել են շուրջ 150 անգամ:
Զանգվածային լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների և հասարակական կազմակերպությունների հարցումներին հանրային կապերի բաժնի կողմից տրվել է 34 գրավոր պատասխան:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջում զետեղվել են ծառայության գործունեությունը լուսաբանող 50 պաշտոնական և օպերատիվ հրապարակումներ:
Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական ծառայության պետն ընդունել է թվով 8 քաղաքացիների, որոնց կողմից բարձրացված խնդիրներին տրվել են օրենսդրության պահանջներին համապատասխան լուծումներ:
Առաջին եռամսյակում ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության կենտրոնական մարմնի ընդհանուր բաժինը ստացել և մուտքագրել է ոչ գաղտնի 3947 փաստաթղթեր, ուղարկվել են հասցեատերերին ոչ գաղտնի 2494 փաստաթղթեր:
- 1. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (առաջարկվում է արգելված իրերի ցանկում ներառել ցանկացած տեսակի դեղորայք, եթե առկա չէ բժշկական ստորաբաժանման թույլտվությունը, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների)-ուղարկվել է 21.01.2019թ.-ին:
- 2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 311-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ (առաջարկվում է տնտեսմասի, կադրերի, ընդհանուր բաժնի գործառույթներում լրացումներ ու փոփոխություններ կատարել, ինչպես նաև վարչություն բառը փոխել ծառայություն բառով)-ուղարկվել է 29.01.2019թ.-ին:
- 3. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (առաջարկվում է սահմանել բացառություն՝ անզգուշությամբ հանցանք կատարած անձանց դիտավորությամբ հանցանք կատարած անձանցից անջատ պահելու մասին և տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկ կարող է ուղարկվել կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնվել դիտավորությամբ կատարված հանցագործության համար առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը)-ուղարկվել է 13.02.2019թ.-ին:
- 4. «Քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ-ուղարկվել է 13.03.2019թ.-ին:
- 5. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ 336-Լ հրամանում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ (ՀՀ ԱՆ ՔԿԾ և ՊԾ կողմից պ/վ ազատման զեկույցների կազմման կարգի և օրինակելի ձևերի մասին, ինչպես նաև վարքի գնահատման չափորոշիչների մասին)-ուղարկվել է 26.03.2019թ.-ին:
- 6. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի ապրիլի 2-ի թիվ 153-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ (առաջարկվում է վերացնել կարգապահական տույժի ենթարկված և այդ տույժը կրող ազատազրկված անձի հետ ամուսնության գրանցումը տույժի միջոցը կրելուց հետո իրականացնելու մասին սահմանափակումը)-ուղարկվել է 26.03.2019թ.-ին:
- 2. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հայտեր են ներկայացվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների նորոգման աշխատանքներ իրականացնելու, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին կոյուղու ցանցի շինարարական աշխատանքների ավարտման և շինարարական նյութերի ձեռք բերման՝ ընթացիկ վերանորոգումների համար:
Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց կենցաղային պայմանները հավուր պատշաճի ապահովելու նպատակով կատարված աշխատանքներն առանձին, ըստ ՔԿ հիմնարկների.
«Նուբարաշեն» ՔԿՀ
10.01.2019 թ.-ին սկսվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներքին կոյուղու ցանցի, արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների, բաղնիքների, խոհանոցի, ներքին և արտաքին էլեկտրահամակարգի կապիտալ շինարարական աշխատանքների և էլ. ենթակայանի վերանորոգման աշխատանքները:
«Սևան» ՔԿՀ
Համաձայն 26.12.0218 թ. պայմանագրի կիրականացնի հիմնարկիարտաքին ջրահեռացման համակարգի շինարարական աշխատանքներ:
«Վարդաշեն» ՔԿՀ
Սկսվել են ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին կոյուղու ցանցի և 143 մ երկարությամբ պարիսպի կապիտալ շինարարական աշխատանքները:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
Իրականացվել է ներքին ջրամատակարարման ցանցի ընթացիկ վերանորոգում:
- 3. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆՆ ԵՎ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են ընդհանուր առմամբ մարզական 32 միջոցառումներ/ մասնակցել է 391 անձ/, կրոնական և լուսավորչական 35 միջոցառում /մասնակցել է 743 անձ/, մշակութային 5 միջոցառում /մասնակցել են 79 անձ/:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող դասընթացներին «Աբովյան» ՔԿ հիմնարկում մասնակցել են 23 դատապարտյալ (համակարգիչ և գրքի թվայնացում՝ 10, բիզնես գրագիտություն՝ 5, անգլերեն լեզու՝ 8, դեկորատիվ կիրառական արվեստ՝ 15), իսկ «Արմավիր» ՔԿ հիմնարկում՝ 40 (համակարգչային հմտություններ՝ 24, բիզնես հմտություններ՝ 15, կավագործություն՝ 12, նկարչություն՝ 8, անգլերեն լեզու՝ 16, հայոց լեզու՝ 12):
Դատապարտյալների շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի դրսևորման, ինչպես նաև զբաղվածության, անձնական, մշակութային, կրթական զարգացման պատշաճ պայմանների ապահովման համար տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպվել են`
- «Աբովյան» հիմնարկում կազմակերպվել է շախմատային մրցաշար: Մրցաշարում իրենց լավագույնս դրսևորած դատապարտյալները հիմնարկի ղեկավարության կողմից արժանացել են խրախուսանքների:
- Շախմատի և շաշկու մրցաշար է անցկացվել նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Մրցանակային տեղեր զբաղեցրած դատապարտյալները խրախուսվել են հիմնարկի ղեկավար անձնակազմի կողմից:
- Փետրվարի 15-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, որին մասնակցել է 30 դատապարտյալ:
- «Վանաձոր» ՔԿ հիմնարկում փետրվարի 19-ին հիմնարկի գրադարանում դատապարտյալների համար կազմակերպվել է գրական երեկո՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
- Մարտի 7-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է միջոցառումների շարք ՀՀ մշակույթի նախարարության «Կոմիտասի անվան լարային քառյակ» ՊՈԱԿ-ի մասնակցությամբ:
- ՀՀ մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը նույն քրեակատարողական հիմնարկում, կանանց մեկամսյակին նվիրված կին դատապարտյալների համար ներկայացրեց հայ բեմի առաջին պրոֆեսիոնալ դերասանուհի Արուսյակ Փափազյանի կյանքին նվիրված «Ժամանակի վարագույր» մոնո-ներկայացումը
- Մարտի 14-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների շրջանում իրականացվել է մարզական միջոցառում՝ բազկամարտի ներհիմնարկային առաջնություն:
- Մարտի 28-ին «Վարդաշեն» ՔԿ հիմնարկում դատապարտյալների միջև անցկացվել է ներհիմնարկային հերթական շախմատային մրցաշարը:
- 4. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- 1. Միջազգային համագործակցության ոլորտում իրականացվող աշխատանքների շրջանակներում դեռևս 2016-2017թթ. ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվել են աշխատանքային հանդիպումներն ու քննարկումները «IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ: Մարտի 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային քննարկումներ և փորձի փոխանակում անցկացնելու նպատակով Քարլսռուհեի քրեակատարողական հիմնարկի ղեկավար Թոմաս Մյուլլերը, Բադեն-Վյուրթեմբերգի քրեակատարողական կրթական կենտրոնի ներկայացուցիչ Հայնց Բրյուխեն, «IRZ» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի հետ եղել են ՀՀ ԱՆ «Արթիկ», «Արմավիր», «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում:
- 2. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 65-Ա հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցներից ձևավորված աշխատանքային խումբը 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին ՔԿ հիմնարկներում գործնական և մեթոդական օգնություն է ցուցաբերել աշխատակիցներին, ինչպես նաև իրականացրել անհրաժեշտ ուսումնասիրություններ, որոնց ընթացքում հայտնաբերված բացթողումների և թերությունների վերացման կապակցությամբ ծառայության պետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
- 5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- 1. Փետրվարի 20-ին Եվրոպայի միության կողմից մեկնարկած նոր տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության ու համապատասխան գործողությունների մշակմանն աջակցելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետն ընդունել է ՀՀ-ում ներկայումս վերոնշյալ ծրագրի հետագա իրականացման համար նախնական ուսումնասիրություններ կատարող փորձագետների թիմին:
Քննարկման ընթացքում ծառայության վարչակազմն անդրադարձել է դատաիրավական բարեփոխումների՝ 2012-17թթ. ռազմավարական ծրագրին, որի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները քրեակատարողական ծառայությունը կատարել է:
Քննարկման ավարտին եվրոպական գործընկերներին ներկայացվել է իրավիճակի բարելավման նոր ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է զարգացնել հիմնարկների ենթակառուցվածքները, կառուցել նոր քրեակատարողական հիմնարկներ, արտադրությունների միջոցով ապահովել դատապարտյալների զբաղվածությունը, արդիականացնել ինժեներա-տեխնիկական միջոցները, ծառայողների համար ներդնել կրթական նոր չափորոշիչներ, բարելավել նրանց սոցիալական պայմանները, գործարկել հանրապետությունում գործող էլեկտրոնային բոլոր համակարգերի հետ կապ ստեղծող տեղեկատվական համակարգը, արդիականացնել կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմը և այլն: Ներկայացվել է նաև այս ծրագրի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցները:
2. Մարտի 25-ին «Այլընտրանքային պատիժների ոլորտի զարգացման հեռանկարը Հայաստանում. աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը պրոբացիայի համակարգի ներդրման հարցում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, ծառայության պետի, պետի տեղակալների և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի փորձագետների, «Քաղաքացիական հասարակական ինստիտուտ» ՀԿ տնօրենի հետ:
Քննարկման հիմնական թեման պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետությունն էր, այդ հարթակում առկա խնդիրները և դրանց լուծումները գտնելու ուղղությունները: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ծառայության կողմից նախաձեռնված և մշակված նոր՝ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտում բալային համակարգ գործարկելու ծրագիրը, որը կբացառի քրեակատարողական ծառայողի սուբյեկտիվ մոտեցման դրսևորումը դատապարտյալի նկատմամբ և կոռուպցիոն որևէ երևույթի առաջացումը: Բալային համակարգի ներդրումը թույլ կտա նաև դատապարտյալին կարգավորել իր վարքագիծը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պայմանական վաղաժամկետ ազատման համար դատապարտյալի զբաղվածությունը պարտադիր պայման դարձնելու հարցը, որի վերաբերյալ նույնպես մշակվել է ծրագիր:
Միջազգային փորձագետներն էլ իրենց հերթին ներկայացրին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի եվրոպական փորձը, մասնավորապես Նիդերլանդներում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու ընթացակարգի առանձնահատկությունները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության իրավական ապահովման բաժնի կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների մասին
1. Ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության կողմից մշակվել են հետևյալ օրենքների նախագծերը.
1) «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
2) «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
3) «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
4) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների նախագծեր,
5) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
6) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
2. Ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության կողմից մշակվել են հետևյալ ՀՀ կառավարության որոշումների նախագծերը.
1) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկիգործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 447-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ,
2) «Օրենսդրական ակտի և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ,
3) «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ,
5) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,
6) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,
7) «Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ,
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ,
9) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի n 1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ,
11) «Կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
3. Ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության կողմից մշակվել են ՀՀ արդարադատության նախարարի հրամանների հետևյալ նախագծերը.
1) Էդուարդ Գասպարյանի դիմում-բողոքի հիման վրա սնանկության կառավարչի որակավորման քննությունների բողոքարկման արդյունքների մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծ,
2) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 31-ի N 397-Ա հրամանում լրացում կատարելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծ,
3) Արդարադատության ակադեմիայում քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին 4 հրաման,
4) «Տարոն Սիմոնյանի հաշտարարի որակավորման N 0004 վկայագրի գործողության կասեցման մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրաման,
4. ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա տրամադրվել է 91 մասնագիտական եզրակացություններ և դիրքորոշումներ:
5. Քաղաքացիների, իրավաբանական անձանց և պետական մարմինների գրավոր առաջարկություններին և դիմումներին տրամադրվել է 118 պատասխան:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների հիման վրա ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության կողմից կազմված 3171 եզրակացությունների ուսումնասիրություն:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցնելու համար ներկայացված դիմումների հիման վրա ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության կողմից կազմված 1685 եզրակացությունների ուսումնասիրություն:
8. ՀՀ կառավարության դեմ ներկայացված 1 հայցադիումի կապակցությամբ ՀՀ վարչական դատարան առարկության ներկայացում:
9. 2 վարչական գործի ուսումնասիրում և վերլուծության իրականացում, որով Վարչակա դատարանի որոշման հիման վրա ՀՀ կառավարությանն որպես երրորդ անձ է ներգրավվել:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարուցվել և վերսկսվել են 274.935 կատարողական վարույթներ 37.147.283.489 ՀՀ դրամ բռնագանձման ենթակա գումարով:
Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կարճվել են 96.882 կատարողական վարույթներ, որից սնանկության հիմքով՝ 2.729 կատարողական վարույթներ, գումարը՝ 2.659.600.853 ՀՀ դրամ և ավարտվել 170.611 կատարողական վարույթներ:
Ընդամենը կարճվել և ավարտվել են 267.493 կատարողական վարույթներ:
Բռնագանձվել է 7.298.489.526 ՀՀ դրամ, որը 29,32 %-ով ավել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Բռնագանձված գումարներից՝
- Պետական բյուջեի օգտին՝ 1.747.444.905 ՀՀ դրամ
- Իրավաբանական անձանց օգտին՝ 4.814.829.839 ՀՀ դրամ
- Ֆիզիկական անձանց օգտին` 416.596.768 ՀՀ դրամ
- Ոչ գույքային բնույթի՝ 319.618.014 ՀՀ դրամ:
Միաժամանակ հայտնում ենք, որ Ծառայությունը Արդարադատության նախարարության հետ միասին մշակել և շրջանառության մեջ է դրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը, որոնք համարվել է անհետաձգելի 2019 թվականի մարտի 21-ի 273-Ա Կառավարության որոշմամբ:
Ինչպես նաև ընթացքի մեջ է աշխատանքները Սոցիալական ապահովության ծառայության հետ, որոնք ուղղված է պարտապանի կենսաթոշակի կամ բռնագանձման ոչ ենթակա այլ դրամական միջոցների մասին հարկադիր կատարողին տեղեկատվության հասանելիությունը ապահովելու համար իրավական և տեխնիկական հարթակ ստեղծելուն, որով կբացառվի պարտապանի կենսաթոշակի կամ այլ նպաստների վրա օրենքին հակասող կարգով բռնագանձում տարածելուն:
Արդիականացվել է Ծառայության պաշտոնական կայքը (www.harkadir.am)` ստեղծվել է հայտարարությունների բլոկ:
«Ամերիաբանկ» ՓԲ ընկերության հետ ձեռք է բերվել համաձայնագիր, առ այն, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների կողմից քարտով վճարման դեպքում Բանկը իր ծառայությունների դիմաց միջնորդավճար չի գանձելու:
Իրականացվել է Ծառայության էլեկտրոնային վարույթների համակարգի և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև հաղորդագրությունների փոխանակման պրոտոկոլի փոփոխություն, որի շնորհիվ Ծառայություն մուտք գործող վարչական ակտերի պարտադիր դաշտ է սահմանվել պարտապանի ծանուցումը վկայող փաստաթղթի առցանց հասանելի հղում:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՎ ՆԵՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՈԼՈՐՏ
1) Մշակվել, շրջանառվել և հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Ստացված առաջարկությունների հիման վրա Նախագիծը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում:
2) Մշակվել, շրջանառվել և սույն թվականի մարտի 14-ին ընդունվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով ժամանակավոր լուծում է տրվել հայտարարագրման համակարգին առնչվող ստեղծված օրենսդրական կազուսային իրավիճակին և, ըստ այդմ, ապահովվել է հայտարարագրման համակարգի բնականոն գործունեությունը:
3) Մշակվել, շրջանառվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 439-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է լրամշակել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը: Միաժամանակ, ավարտին են հասցվել հարթակի մշակման աշխատանքները, և մոտակա օրերս հարթակը կգործի:
4) Մշակվել, շրջանառվել և 2019 թվականի փետրվարի 28-ին հաստատվել է «ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին ՀՀ վարչապետի որոշումը: Որոշմամբ առաջարկվում է նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծել հասարակական խորհուրդ:
5) Մշակվել և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի քարտուղարություն է ներկայացվել 4-րդ փուլի գնահատման արդյունքում Հայաստանին ներկայացված առաջարկությունների կատարմանն ուղղված առաջընթացի զեկույցը, ինչպես նաև ՏՀԶԿ 2018 թվականի աշխատանքային ծրագրի շրջանակներում կատարողականի տվյալների վերաբերյալ հարցաշարի պատասխանների նախագիծը:
6) Մշակվել, շրջանառվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնց ընդունման արդյունքում կվերանա որդեգրման գաղտնիքի հետ կապված Քրեական օրենսգրքի, Ընտանեկան օրենսգրքի և Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի միջև առկա հակասությունը, և 18 տարին լրացած անձանց համար կերաշխավորվի անխոչընդոտ կերպով որդեգրման փաստի և այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը:
7) Մշակվել և շրջանառության մեջ է գտնվում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների՝ իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Մշակվել են ստորև ներկայացված իրավական ակտերի նախագծերը.
1) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակվել և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (սույն կետում այսուհետ՝ Փաթեթ):
Փաթեթով առաջարկվում են 9 ուղղությամբ բարեփոխումներ.
ա. Որպես դատապարտյալին քրեակատարողական մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ շփումներն ապահովելու նպատակը: Այլ կերպ ասած՝ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկներում տեղաբաշխելու գործընթացում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե տվյալ հիմնարկում պատիժ կրելու դեպքում արդյո՞ք երաշխավորվում է նաև դատապարտյալի՝ մերձավոր ազգականների հետ կապը:
բ. Արտաքին աշխարհի հետ հաղորդակցման իրավունքի երաշխավորման նպատակով կալանավորված անձանց բացի կարճատև տեսակցությունից, տրամադրել նաև երկարատև տեսակցություն՝ 2 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ՝ մինչև 3 օր տևողությամբ: Ընդ որում՝ կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:
գ. Նշված իրավունքի իրացման համատեքստում Փաթեթով առաջարկվում է վերացնել նաև կարճատև մեկնում չտրամադրելը միայն անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանի հետ կապելու օրենսդրական կանոնը: Այլ խոսքով՝ անկախ նրանից անձի մոտ առկա է օրինակ՝ վտանգավոր ռեցիդիվ, թե ոչ, նրան կարող է տրամադրվել կարճատև մեկնում:
դ. Երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելու հնարավորությունը չկապել միայն հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունենալու հետ, այլ նշված նպատակով կարճաժամկետ մեկնում տրամադրել այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում:
ե. Նախատեսել, որ դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունապատիկի չափով սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր և այլ գրականություն՝ հաշվի առնելով շուկայում գնային քաղաքականության փոփոխությունը և այն հանգամանքը, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում առկա չափը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկը ամրագրվել է դեռևս 2004 թվականին:
զ. Վերացնել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից անջատ պահելու օրենսդրական կանոնը՝ բարձրացնելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը: Միաժամանակ, նախատեսվում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձի խնդրանքով կամ նրա կամ նրա խցակիցների անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, դատապարտյալը կարող է պահվել մենախցում:
է. Լրացուցիչ երաշխիքներ նախատեսել ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ: Մասնավորապես՝ Փաթեթով ամրագրվում է կարգապահական խախտում թույլ տված ազատությունից զրկված անձի նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման հետաձգման հնարավորությունը այն դեպքերում, երբ անձը բուժական ուղղիչ հիմնարկում կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական այլ հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում է ստանում:
ը. Հստակեցնել ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձի նույնականացման քարտ կամ ժամանակավոր վկայական ստանալու իրավունքը՝ միաժամանակ նախատեսելով, որ կարճատև մեկնում ստացած անձինք նշված իրավունքը կարող են իրացնել ընդհանուր հիմունքներով, իսկ ազատությունից զրկելու վայրում գտնվելու դեպքում՝ քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:
թ. Քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրավունքն անխոչընդոտ իրականացնելու նպատակով՝ նախատեսել, որ օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից համապատասխանաբար կալանավորված կամ ձերբակալված քաղաքացուց ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը վերցնելու դեպքում անձը, քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու անհրաժեշտությամբ պայմանավորված, հնարավորություն ունենա դիմելու համապատասխան վարչակազմին՝ իր ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը ստանալու խնդրանքով։ Այս դեպքում վարչակազմը պարտավորություն կունենա ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել ազատությունից զրկված տվյալ քաղաքացուն: Միաժամանակ, քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, ձերբակալված և կալանավորված անձանց կարող է արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը բացառապես պատճառաբանված որոշման հիման վրա:
2) ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունվարի 22-ի ՍԴՈ-1439 որոշման հիման վրա մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը համապարփակ կարգավորում է դատապարտյալի կողմից պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի դեմ բողոքարկման իրավունքը և կարգը, բողոքին ներկայացվող պահանջները, բողոքարկման ժամկետները, բողոքի քննարկման կարգը և արդյունքները: Նախագծով կարգավորվում է նաև դատարանում պատիժները կատարող մարմինների և հիմնարկների, պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը:
3) ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-1442 որոշման հիման վրա մշակվել, շրջանառվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով կարգավորվում է պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների համաչափության հարցը:
4) Շրջանառվել և ներկայումս լրամշակման փուլում է գտնվում «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի փաթեթը, որի ընդունման արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կհստակեցվի կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալը, բովանդակությունը, կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը, կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ և կառուցակարգեր՝ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի՝ ներառյալ պատշաճ և պետության կողմից երաշխավորված ամբողջ ծավալով բժշկական օգնության և սպասարկման ապահովման համար:
5) Շրջանառվել և ներկայումս լրամշակման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 20-ամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը:
6) Շրջանառվել և ներկայումս լրամշակման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված՝ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահել քրեակատարողական հիմնարկների պետերին:
7) Շրջանառվել և ներկայումս լրամշակման փուլում է գտնվում «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առանց ավելորդ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել օտարերկրացի կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին ներգրավել տարբեր աշխատանքներում՝ այդպիսով ապահովելով նշված անձանց կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև պրոբացիայի շահառուների հետ աշխատանքի իրավունքից համահավասար օգտվելու հնարավորությունը:
8) Մշակվել, շրջանառվել և 2019 թվականի ապրիլի 25-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1728-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է սահմանել քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները:
9) Մշակվել, շրջանառվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունմամբ Քրեակատարողական ծառայությանը կտրամադրվի լրացուցիչ 30 հաստիքային միավոր, որոնք կհամալրվեն Ծառայության պահպանության ապահովման ստորաբաժանման կառուցվածքում և ամբողջությամբ կընդգրկվեն քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում իրականացվող ծառայությունում՝ այդպիսով բացառելով արգելված իրերի փոխանցման կամ փախուստի հնարավորությունները, ինչպես նաև ապահովելով քաղաքացիական առողջապահական հաստատություններ տեղափոխվող և բուժում ստացող դատապարտյալների և կալանավորված անձանց քանակի տարեցտարի գրանցվող աճի պայմաններում Ծառայության պահպանության ապահովման ստորաբաժանման կառուցվածում առկա հաստիքային միավորների՝ նորմատիվային չափորոշիչներին համապատասխանությունը:
10) Մշակվել, շրջանառվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է գործող որոշմամբ հաստատված՝ ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ի թիվս այլ օբյեկտների, լրացնել Պրոբացիայի ծառայության շենքը, խմբագրել ՀՀ նախագահի հրամանագրերով սահմանված` հատուկ պահպանության ենթակա օբյեկտներ բառերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների անվանումները համապատասխանեցնել դրանց ներկայիս անվանումներին:
11) Լրամշակման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի ապրիլի 2-ի թիվ 153-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել ազատազրկված անձանց միջև ամուսնության գրանցման կարգը:
ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ ԱՅԼ ՔԱՅԼԵՐ
1) ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի մարտի 28-ի թիվ N 98-Ա հրամանով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունում 2019 թվականի ապրիլի 1-ից կիրառվելու է պրոբացիայի շահառուի ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքը՝ սահմանված ձևաչափին համապատասխան:
2) ՀՀ արդարադատության նախարարության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (այսուհետ՝ ԿԽՄԿ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի նպատակն է սահմանել ՀՀ արդարադատության նախարարության և ԿԽՄԿ֊ի միջև համագործակցության շրջանակը՝ ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող մարդասիրական գործունեության վերաբերյալ, որն ուղղված է բարելավելու ազատազրկված անձանց ազատազրկման պայմաններն ու նրանց հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև խթանելու միջազգային մարդասիրական իրավունքն ազգային օրենսդրության մեջ:
ՆԵՐՄԱՆ ՈԼՈՐՏ
«Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սույն թվականի հունվարի 9-ից մարտի 29-ը ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարություն է ներկայացվել 34 ներման խնդրագիր, կազմվել և Վարչապետին է ներկայացվել 49 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Միաժամանակ, Նախարարության կողմից Վարչապետին է ներկայացվել ներում շնորհելու առաջարկության վերաբերյալ Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի 47 խորհրդատվական եզրակացություն:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության կողմից 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ
ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության կողմից 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
Ստացվել և սահմանված կարգով ընթացք է տրվել ընդհանուր առմամբ 1034 դիմում-բողոքների և գրությունների, այդ թվում՝ քաղաքացիներից ստացված ընդհանուր 609 դիմում-բողոքների, ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված 382, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թվով 6, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից` 6, ՀՀ նախագահի աշխատակազմից՝ 8, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից՝ 6, ՀՀ դատախազությունից՝ 9, ՀՀ դատարաններից՝ 1, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ 1, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից՝ 2, ՀՀ կենտրոնական բանկից՝ 1, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ 1, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ 1, ՀՀ դատական դեպարտամենտից՝ 1 գրությունների:
Ներկայացված դիմում-բողոքներից և հարցումներից 245-ն առնչվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտին, 154-ը՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության գործունեության ոլորտին, 152-ը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջին, 38-ը՝ նոտարների, 8-ը՝ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության և ՔԿԱԳ տարածքային բաժինների, 66-ը՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության ոլորտներին, իսկ թվով 371 գրություններով և դիմումներով բարձրացված հարցերը դուրս են եղել ՀՀ արդարադատության նախարարության իրավասությունից, արդյունքում դրանց սահմանված կարգով տրվել են պատասխաններ, վերադարձվել կամ վերահասցեագրվել են:
Վերադասության կարգով իրականացվել են թվով 6 վարչական վարույթներ, որոնցից՝ 4-ը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, 1-ը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և 1-ը՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում կայացված ակտերի վերաբերյալ: Արդյունքում, թվով 6 վարչական բողոքները բավարարվել են:
Ծառայության պետի նախաձեռնությամբ հարուցվել է թվով 1 վարչական վարույթ, որի արդյունքում կայացվել է որոշում վարչական պատասխանատվության միջոց՝ վարչական տուգանք նշանակելու մասին:
1. Դատավորների կողմից թույլ տրված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումների հայտնաբերման արդյունքում դատավորների նկատմամբ հարուցվել են թվով 8 կարգապահական վարույթներ, որոնցից՝ 4 կարգապահական վարույթները կարճվել են ՀՀ արդարադատության նախարարի կողմից, 2-ով՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, իսկ 2-ը՝ գտնվում են ընթացիկ փուլում: 2018թ. հարուցված 1 կարգապահական վարույթով 2019թ.-ին ՀՀ արդարադատության նախարարի կողմից կայացվել է կարճման որոշում:
2019թ.-ի ընթացքում կազմված 1 տեղեկանքի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու հարցը գնտվում է քննության փուլում:
2. Իրականացվել են ընդհանուր գործունեության ստուգումներ՝ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, որի արդյունքներով կազմված ակտերն ուղարկվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ քննարկման և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգման արդյունքներով իրականացվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով քրեակատարողական ծառայողների ուշադրությունը հրավիրվել է ծառայողական քննության արդյունքներով արձանագրված խախտումները վերացնելու անհրաժեշտության վրա:
3. Ծառայության կողմից իրականացվել է 1 նոտարի տարեկան գործունեության ընդհանուր ստուգում, որի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նոտարի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժի միջոց՝ «խիստ նկատողություն:
Քաղաքացիների դիմումների հիման վրա 1 նոտարի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
4. Ծառայության կողմից Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացների վերաբերյալ նշված ժամանակահատվածում ներկայացված 1 դիմումի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
5. Ծառայության կողմից թվով 1 դատական գործով ՀՀ կառավարության անունից, 2 դատական գործով՝ ՀՀ արդարադատության նախարարության անունից ապահովվել է ներկայացուցչություն, իսկ 1 դատական գործով բերվել է վերաքննիչ բողոք:
6. Կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, դատապարտյալների անձնական ընդունելություններ, ստուգայցեր քրեակատարողական հիմնարկներ:
7. Ապահովվել է ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծի սպասարկումը, որի շրջանակներում ընթացք է տրվել ընդհանուր 2560 հեռախոսազանգերի, ինչպես նաև ՀՀ ԱՆ թեժ գծի էլեկտրոնային հասցեին ուղղված թվով 28 դիմումների:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից 2019 թվականի1-ին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով սահմանված լիազորությունների շրջանակներում 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրել է հետևյալ հիմնական աշխատանքները.
- Գործակալությունը տրամադրել է 82 խորհրդատվություն
թեմաները՝
- GetContact ծրագրից օգտատիրոջ տվյալները հեռացնելու վերաբերյալ
- Պետական կառավարման համակարգի մարմինների աշխատողների պարգեւատրման վերաբերյալ ՀԵՏՔ-ի, ինչպես նաեւ այլ դիմողների հարցումների հիման վրա տեղեկություններև տրամադրելու եւ հրապարակելու վերաբերյալ № 02/10.2/8474-2019 հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ
- GDPR-ի վերաբերյալ
- Երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ
- Անձնական տվյալներ մշակողների կողմից Գործակալությանը ծանուցում ներկայացնելու վերաբերյալ
- Գործակալության կողմից հրապարակված ուղեցույցների վերաբերյալ
- Անձնական տվյալները երրորդ պետության փոխանցելու և անձնական տվյալների բավարար պաշտպանության մակարդակ ունեցող երկրիների ցանկի վերաբերյալ:
- 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին հարուցվել է 19 վարչական վարույթ: Գործակալությանը հասցեագրված 1 դիմում վերահասցեագրվել է ՀՀ ոստիկանությանը:
- Գործակալության աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել 4 քննարկում/հանդիպումներ, այդ թվում՝
- ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն հարցերով պատասխանատուի հետ՝ ՀՀ-ում Անձնական տվյալների պաշտպանության մակարդակի և կիբերպաշտպանության վերաբերյալ քննարկումներ:
- "Սեյֆ դը չիլդրեն" և "Օքսիջեն"՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին ուսուցումների կազմակերպման վերաբերյալ
- ՊԵԿ՝ ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը լրամշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստ
- Համաշխարհային բանկ՝ «Հայաստանի թվային փոխարկման օրակարգ. թվային ռազմավարություն եւ տվյալների վրա հիմնված զարգացում Հայաստանում»
- Գործակալությունը FB սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարկել է 29 տեղեկատվական նյութ, այդ թվում՝
- Խորհրդատվություն անձնական տվյալների մշակման կանոնների մասին
- Զգո՛ւյշ, երեխաներ են. ուղեցույց՝ երեխաների անձնական տվյալների վերաբերյալ
- համցանցից, սոցիալական ցանցերից ու հավելվածներից անվտանգ օգտվելու մասին
- Գործակալության աշխատակիցների հանդիպումների ու դասընթացների վերաբերյալ
- Գործակալության աշխատակիցների մասնակցությամբ իրականացվել է 13 ուսուցում շուրջ 500 հոգու համար, որից 180 աշակերտ, 163 ուսանող (Ամերիկյան համալսարան, ՀՊՃՀ, ԵՊՀ, ԵՊԼՀ), 42 լրագրող, բժշկական հաստատությունների 60 ներկայացուցիչ, մանկավարժ կամ երեխաների հատուկ խնամքի հաստատության 25 աշխատակից, պետական մարմինների 30 աշխատակից:
թեմաները՝
- Երեխաների անձնական տվյալների պաշտպանության և համացանցից անվտանգ օգտվելու կանոնների վերաբերյալ դասընթաց և քննարկումներ
- Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքը և GDPR-ի հնարավաոր ազդեցությունը
- Առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունը՝ որպես հատուկ կատեգորիայի անձնական տվյալ
- Անձնական տվյալների պաշտպանության և խոսքի ազատության հավասարակշռումը, երեխաների եւ խոցելի այլ խմբերի տվյալների հրապարակման խնդիրները
- Գործակալությունը տրամադրել է իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ և մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակմանը, ներկայացրել պարզաբանումներ եւ պատասխանել հարցումների: Նշված ժամանակահատվածում Գործակալությունը ներկայացրել է 26 եզրակացություն, կարծիք կամ պատասխան անձնական տվյալների պաշտպանության օրենսդրութան, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերի նախագծերի, տարբեր գերատեսչությունների կողմից մշակված օրենքների և ենթաօրեսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ
- 1. Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման նպատակով իրականացվել են հետևյալ միջոցառումները՝
- 1. 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի 05․02․2019թ․ N 32-Ա հրամանով հաստատված «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրով վերապատրաստվել են 6 շահառու՝ անգլերեն (2), համակարգչային դասընթացներ (2) և բիզնեսի գրագիտություն (2)։
- 2. 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 130 շահառու մասնակցել են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման ծրագրերին, որից
- Մշակութային միջոցառումներին մասնակցել է 38 շահառու (Սյունիք-20, Լոռի-12, Երևան-6), մասնավորապես՝
1) 20․02․2019թ․ Սյունիքի մարզային բաժնում հաշվառված 12 շահառուներ այցելել են Ակսել Բակունցի տուն-թանգարան:
2) 20․02․2019թ․ Լոռու մարզային բաժնում հաշվառված 12 շահառուները դիտել են «Չառլիի մորաքույրը» թատերական ներկայացումը:
3) 08․03․2019թ․ Սյունիքի մարզային բաժնում հաշվառված 8 շահառուները և նրանց ընտանիքի անդամները ներկա են գտնվել կանանց տոնին նվիրված տոնական համերգին:
4) 10․03․2019թ. Երևան քաղաքային բաժնում հաշվառված թվով 6 կին շահառուներ ներկա են գտնվել կանանց տոնին և Հ․Թումանյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի պարի պետական անսամբլի համերգ երեկոյին:
- Մարզական միջոցառումներին մասնակցել է 21 շահառու (Երևան-20, Լոռի-1), մասնավորապես՝
1) 18․02․2019թ. Լոռու մարզային բաժնում վերահսկողությամբ հաշվառված անչափահաս 1 շահառու ընդգրկվել է ծանրամարտի խմբակում։
2) 26․03․2019թ․ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 շահառուներ հետևել են ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը։
- Եկեղեցի այցելություն՝ 28 շահառու (Գեղարքունիք- 17, Արարատ-11), մասնավորապես՝
1) 25․02․2019թ․ Գեղարքունիքի մարզային բաժնում հաշվառված 17 շահառուներ այցելել են Սևան քաղաքի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի և մասնակցել պատարագի արարողությանը:
2) 29․03․2019թ․ Արարատի բաժնում հաշվառված թվով 11 շահառուներ այցելել են Խոր Վիրապի վանք:
- 23․03․2019թ․ կազմակերպված համապետական շաբաթօրյակին մասնակցել է 43 շահառու (Արարատ-13, Գեղարքունիք- 10, Սյունիք -10, Լոռի-7, Վայոց Ձոր-3)
- 2. Համագործակցության հուշագրերի ստորագրում
1) 18․03․2019թ․ ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Զորակ Խաչատրյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագրով Շիրակի մարզպետարանն ու պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային բաժինը պարտավորվում են համագործակցել անչափահասների հիմնախնդիրների լուծման հարցում:
2) 19․03․2019թ․ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 երիտասարդների հնարավորություն կընձեռի ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր տնային հանդիպումներին:
- 3. Միջազգային փորձի փոխանակում
1) 25․03․2019թ. և 26․03․2019թ․ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցներն աշխատանքային գործնական հանդիպումներ են ունեցել Նիդերլանդական Հելսինկյան կոմիտեի փորձագետներ Լեո Տիգեսի և Սթեֆան Պիթսի հետ: Հանդիպման նպատակն էր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում փորձի փոխանակումը, առկա խնդիրների և դրանց լուծումները գտնելու հարցերի քննարկումը:
2) 27․03․2019թ․ կայացել է «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հանդիպում-քննարկումը՝ պրոբացիայի ինստիտուտի կայացմանն ուղղված պետական ռազմավարական ծրագրի վերաբերյալ, որին մասնակցել են ոլորտում մասնագիտացած ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչներ Լեո Տիգեսը և Սթիվեն Պիթսը։
- 4. Աշխատանքային հանդիպումներ
1) 13․02․2019թ․ կայացած ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնի և Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պրոբացիայի շահառուների կարիքների գնահատման, սոցիալական աջակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կառույցների հետագա համագործակցու- թյան և փորձի փոխանակման համար:
2) 15․02․2019 թ. ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնի կողմից «ԱՇԽԱՏԱՆՔ և ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ «Վայք Ինֆոտուն» ծրագրի աջակցությամբ Վայոց Ձորում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կազմակերպվել էր հանդիպում` պրոբացիայի ծառայության աշխատանքի լուսաբանման և հասարակության մեջ ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների համատեղ մշակման և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կազմակերպումը քննարկելու նպատակով:
3) 21․02․2019թ․ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետերը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարությունում հասարակական կազմա-կերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագծի քննարկմանը։
4) 27․02․2019թ․ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի (Ցանց) անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պրոբացիայի ծառայության՝ Ցանցի կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքը, պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին առընչվող խնդիրներ, ինչպես նաև Ցանցի և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության այլ գործնական հարցեր։
5) 28.03.2019թ․ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնի և Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնում հաշվառված պրոբացիայի անչափահաս շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակներում շահագրգիռ կազմակերպություն-ների հետ հետագա համագործակցության հարցերի շուրջ:
- 5. Ընթացիկ աշխատանքներ
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում մշտապես ստացվում են դատարանի դատավճիռներ, որոշումներ, որոնց հիման վրա դատապարտյալները հաշվառվում են ծառայությունում, հանվում են ծառայության հաշվառումից: Նրանց վերաբերյալ կազմվում և արխիվացվում են անձնական գործեր:
Ծառայության աշխատակիցները մասնակցում են դատարան ներկայացված միջնորդությունների քննություններին, այցելություններ են կատարում դատապարտյալների բնակության և հանրային աշխատանքների կատարման վայրեր:
- Ծառայությունում 2019թ-ի առաջին եռամսյակի ընթացքում հաշվառվել է 2473 շահառու, որոնցից 200-ը կանայք են, 25-ը անչափահաս, իսկ 15-ըօտարերկրյա քաղաքացիներ: Նրանց նկատմամբ նշանակվել է 1115 պատիժ, 1469 վերահսկողություն, ընդ որում 111 շահառու ունի կրկնակի պատիժ և վերահսկողություն:
- 2019թ-ի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ստացվել է զեկույց տրամադրելու վերաբերյալ 717 ծանուցում, որոնցից 25-ը կանայք են: ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները կազմել և քրեակատարողական հիմնարկներին է տրամադրել 532 զեկույց (150-ը դրական, 382-ը բացասական)։
- Ծառայությունում 2019թ․-ի առաջին եռամսյակի ընթացքում արխիվացվել է 1188 անձնական գործ, որից 67 զեկույց, ընթացքի մեջ է 2002 անձնական գործ, որից 650 զեկույց:
- ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում 15.04.2019թ.-ի դրությամբ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին ՀՀ 01.11.2018թ. օրենքը կիրառվել է 2655 շահառուի նկատմամբ, որից 943-ը 2019թ-ի առաջին եռամսյակի ընթացքում:
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2019 թվականի 1-ին եռամսյակում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի կողմից կատարած աշխատանքների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
- ՀՀ լիցենզիաների միասնական էլեկտրոնային www.e-license.am գրանցամատյանի ներդրման և գործարկման աշխատանքներ: Իրականացվում է գրանցամատյանից օգտվող լիազոր ներկայացուցիչների վերապատրաստումներ:
- e-court.am դատարանների միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման աշխատանքներ:
ü փաստաբանների ռեեստրի վարման ենթահամակարգը,
ü նիստերի նշանակման խելացի ենթահամակարգը,
ü խելացի դատական ակտերի խմբագրիչը,
ü էլեկտրոնային հայցադիմումի ենթահամակարգը,
ü մակագրության, վարույթ ընդունելու,
ü փաստաբան նշանակելու և մի շարք դատավարական գործողությունների կառավարման մոդուլները,
ü էլեկտրոնային ծանուցման համակարգը:
Դատարանների միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման միջոցով առավել կպարզեցվի քաղաքացիական դատավարությունը, կնվազի տվյալների կորստի ռիսկը, ինչպես նաև տվյալ համակարգը կապահովի արդարադատության հասանելիությունը և մատչելիությունը:
- www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում առկա թերությունների շտկում և գովազդային արշավի կազմակերպում:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ N 1109-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մծակում, որը 2019 թվականի ապրիլի 11-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է: Տվյալ փոփոխությունների արդյունքում ընդլայնվելու է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը:
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ n 1110-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում:
- Աջակցություն ՀՀ նոտարական պալատին նոտարական պալատի էլեկտրոնային համակարգերի արդիականացման հարցում:
«ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Կենտրոն) 2019 թվականի առաջին եռամսյակում իրականացրել է ներքոհիշյալ աշխատանքները.
2019 թվականի առաջին եռամսյակում Կենտրոնը պետք է ապահովեր 6010 էջ թարգմանություն. փաստացի կատարվել է 6000 էջ թարգմանություն:
Թարգմանված էջերի 40 տոկոսը կազմել են հայերենից ռուսերեն թարգմանությունները, 24 տոկոսը՝ հայերենից անգլերեն, 20 տոկոսը՝ ռուսերենից հայերեն, իսկ 15 տոկոսը՝ անգլերենից հայերեն թարգմանությունները: Մնացած 1 տոկոսը կազմում են ֆրանսերեն-հայերեն, ինչպես նաև ռուսերեն-անգլերեն լեզվազույգով թարգմանությունները: Ըստ փաստաթղթատեսակային կազմի կառուցվածքը հետևյալն է. ՀՀ/ԵԱՏՄ/ԵՀ իրավական ակտեր՝ 69 տոկոս, միջազգային պայմանագրեր՝ 8 տոկոս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ և հարակից փաստաթղթեր՝ 4 տոկոս, այլ երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտեր և հարակից փաստաթղթեր՝ 4 տոկոս, և ՀՀ միջազգային պարտավորությունների համաձայն ներկայացվող ազգային զեկույցներ, ՀՀ պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող փաստաթղթեր, ՀՀ վերաբերյալ միջազգային և միջկառավարական կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցներ և այլ առանցքային փաստաթղթեր ու իրավական ակտեր՝ 15 տոկոս:
2019 թվականին Կենտրոնը շարունակաբար թարմացնում է իր կայք էջը, որը պարունակում է Կենտրոնի աշխատանքների մասին մանրամասն տեղեկատվություն:
2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ստորև ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կենտրոն) 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Եկամուտները և ծախսերը ներկայացված են դրամարկղային (եկամուտները` փաստացի ստացման և ծախսերը` փաստացի վճարման) եղանակով:
Ստորև աղյուսակում բերված են մատուցված ծառայությունների ծավալը և փաստացի ստացված գումարի չափերը ըստ պատվիրատուների:
Հազար դրամ
Եկամուտների ստացման աղբյուրները |
Մատուցված ծառայությունները |
Փաստացի ստացված |
Պարտքը
|
Պետական պատվեր |
59572.8 |
26670.0 |
32902.8 |
Իրավաբանական և ֆիզիկական անձանցից |
22087.0 |
19804.3 |
2282.7 |
ՀՀ ներկրվող ավտոտր. միջոցների վրա վնաս. արտանետումների չեզ. առկայության և դրա աշխատունակության ստուգում |
4530.0 |
4486.0 |
44.0 |
Այլ եկամուտներ՝ բանկի տոկոսներ |
100.3 |
100.3 |
0 |
Ընդամենը |
86290.1 |
51060.6 |
35229.5 |
Այսպիսով 2019թ. 1-ին եռամսյակում Կենտրոնը փաստացի մատուցել է 86290.1 հազ. դրամ արժողությամբ ծառայություն, որից փաստացի ստացել է 51060.6 հազ. դրամ, և հետևյալ նպատակներով ծախսվել է 70964.2 հազ. դրամ (Կենտրոնը տարեսկզբին ունեցել է ազատ դրամական միջոցների մնացորդ):
Հազար դրամ
Ծախսերի տեսակները |
Փաստացի վճարված |
Տոկոսը ընդհանուր ծախսերում |
Աշխատավարձ` ներառյալ հարկերը |
51786.4 |
73.0 |
Էներգետիկ ծառայություններ |
1338.2 |
1.9 |
Կոմունալ ծառայություններ |
51.0 |
0.1 |
Կապի ծառայություններ |
273.6 |
0.4 |
Գույքի և սարքավորումների վարձակալություն |
101.3 |
0.1 |
Արտագերատեսչական ծախսեր |
148.8 |
0.2 |
Ներքին գործուղումներ |
310.0 |
0.4 |
Համակարգչային ծառայություններ |
170.0 |
0.2 |
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում և ընդհանուր բնույթի այլ ծառայություններ |
214.8 |
0.3
|
Մասնագիտական ծառայություններ |
812.9 |
1.1 |
Տրանսպորտային նյութեր |
400.0 |
0.6 |
Կենցաղային և հանրային սննդի նյութեր |
65.0 |
0.1 |
Այլ հարկեր |
12015.8 |
17.0 |
Պարտադիր վճարներ |
51.0 |
0.1 |
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում |
3225.5 |
4.5 |
Ընդամենը |
70964.2 |
100.0 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված կազմակերպությունների վիճակագրությունը՝ 01.04.2019թ. դրությամբ
01.04.2019թ. դրությամբ գրանցված են`
Կազմակերպաիրավական տեսակ |
Քանակ |
Կազմակերպաիրավական տեսակ |
Քանակ |
Անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) |
108467 |
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) |
54400 |
Հասարակական կազմակերպություն (ՀԿ) |
4374 |
Անհատական ձեռնարկություն (Ա/Ձ) |
2956 |
Արտադրական կոոպերատիվ (Ա/Կ) |
2856 |
Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) |
2602 |
Պետական ոչ առեւտրային կազմակերպություն (ՊՈԱԿ) |
1870 |
Հիմնարկ (ՀՄ) |
1689+19 |
Համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն (ՀՈԱԿ) |
1419 |
Առանձնացված ստորաբաժանում (ԱՍ) |
1831 |
Հիմնադրամ (ՀՄԴ) |
1134 |
Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ) |
720 |
Համատիրություն (ՀՄՏ) |
662 |
Արհեստակցական կազմակերպություն (ԱՐՀԿ) |
647 |
Լիակատար (տնտեսական) ընկերակցություն (Լ(Տ)Ը) |
563 |
Դուստր ձեռնարկություն (Դ/Ձ) |
493 |
Սպառողական կոոպերատիվ (Ս/Կ) |
454 |
Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկություն (Պ/Ձ) |
220 |
Իրավաբանական անձանց միություն(ոչ առեւտրային) (ԻԱՄ) |
231 |
Գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն (Գ/ԿՏ) |
140 |
Կուսակցություն (ԿՍ) |
81 |
Գյուղատնտեսական կոոպերատիվ (Գ/Կ) |
75 |
Համայնքային կառավարչական հիմնարկ |
59 |
Կրոնական կազմակերպություն (ԿԿ) |
52 |
Պետական մարմին (ՊՄ) |
40 |
Գործատուների միություն (ԳՄ) |
34 |
Ջրօգտագործողների ընկերություն (ՋԸ) |
18 |
Պետական կառավարչական հիմնարկ (ՀԻՄՆԱՐԿ) |
9 |
2019.01.01-2019.04.01թ. սկզբնական գրանցումների քանակը
1 |
Անհատ ձեռնարկատեր |
5071 |
2 |
Առանձնացված ստորաբաժանում |
22 |
3 |
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
1779 |
4 |
Փակ բաժնետիրական ընկերություն |
28 |
5 |
Սպառողական կոոպերատիվ |
10 |
6 |
Արտադրական կոոպերատիվ |
4 |
7 |
Համատիրություն |
5 |
8 |
Հասարակական կազմակերպություն |
147 |
9 |
Արհեստակցական կազմակերպություն |
2 |
10 |
Հիմնադրամ |
13 |
11 |
Պետական մարմին |
3 |
12 |
Համատիրություն |
5 |
13 |
Համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն |
16 |
14 |
Հիմնարկ |
2 |
15 |
Համայնքային կառավարչական հիմնարկ |
16 |
01.01.2019-01.04.2019թթ. ընկած ժամանակահատվածում
|
ԱՁ սկզբնական գրանցում |
Նախկինում ԱՁ հաշվառված անձի կրկին հաշվառում |
ԱՁ հաշվառումից հանում |
ՍՊԸ սկզբնական պետական գրանցում |
ՍՊԸ լուծարում |
01.01.2019-01.02.2019 |
1448 |
312 |
540 |
474 |
26 |
01.02.2019-01.03.2019 |
1806 |
336 |
470 |
696 |
50 |
01.03.2019-01.04.2019 |
1817 |
340 |
525 |
609 |
22 |
2019.01.01-2019.04.01թ. գրանցված ՍՊԸ-ների շարժը և գրանցման տևողությունը |
|||||||
ԻԱ տեսակ |
չափի միավոր |
15-ից 30 րոպե |
30-ից 60 րոպե |
60 րոպեից ավել |
|
||
Ստանդարտ կանոնադրությամբ ՍՊԸ գրանցում |
հատ |
1370 |
112 |
45 |
|
Բաշխվածությունը ըստ մարզերի
Անհատ Ձեռնարկատերերի բաշխվածությունը ըստ մարզերի
Մարզեր |
Քանակ |
|
ԵՐԵՎԱՆ |
44520 |
|
ԿՈՏԱՅՔ |
9051 |
|
ԱՐԱՐԱՏ |
8242 |
|
ԱՐՄԱՎԻՐ |
7794 |
|
ԼՈՌԻ |
7204 |
|
ՍՅՈՒՆԻՔ |
5146 |
|
ՇԻՐԱԿ |
5068 |
|
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ |
4761 |
|
ՏԱՎՈՒՇ |
4553 |
|
ԱՐԱԳԱԾՈՏՆ |
3191 |
|
ՎԱՅՈՑ ՁՈՐ |
2133 |
Առևտրային կազմակերպությունների բաշխվածությունը ըստ մարզերի
Մարզեր |
Քանակ |
|
|
ԵՐԵՎԱՆ |
36588 |
|
|
ԿՈՏԱՅՔ |
3207 |
||
ԼՈՌԻ |
1956 |
||
ԱՐԱՐԱՏ |
1943 |
||
ԱՐՄԱՎԻՐ |
1592 |
||
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ |
1576 |
||
ՇԻՐԱԿ |
1506 |
||
ՍՅՈՒՆԻՔ |
1406 |
||
ԱՐԱԳԱԾՈՏՆ |
953 |
||
ՏԱՎՈՒՇ |
801 |
||
ՎԱՅՈՑ ՁՈՐ |
558 |
Օտարերկրյա ներդրումների վիճակագրություն
Երկիր |
Քանակ |
|
Իրանի Իսլամական Հանրապետություն |
5424 |
36.00% |
Ռուսաստան |
2705 |
17.95% |
Հնդկաստան |
1777 |
11.79% |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
976 |
6.48% |
Արաբական Միացյալ Էմիրություններ |
541 |
3.59% |
Վրաստան |
342 |
2.27% |
Ֆրանսիա |
336 |
2.23% |
Սիրիայի Արաբական Հանրապետություն |
280 |
1.86% |
Լիբանան |
246 |
1.63% |
Ուկրաինա |
199 |
1.32% |
Գերմանիա |
184 |
1.22% |
Իտալիա |
163 |
1.08% |
ԿԱՆԱԴԱ |
160 |
1.06% |
Միացյալ Թագավորություն |
155 |
1.03% |
Թուրքիա |
121 |
0.80% |
Չինաստան |
90 |
0.60% |
Նիդերլանդներ |
85 |
0.56% |
Իրաք |
78 |
0.52% |
Շվեյցարիա |
69 |
0.46% |
Ղազախստան |
63 |
0.42% |
Ավստրալիա |
53 |
0.35% |
Լեհաստան |
48 |
0.32% |
Իսրայել |
46 |
0.31% |
ԲԵԼԳԻԱ |
45 |
0.30% |
Հունաստան |
45 |
0.30% |
Հորդանան |
43 |
0.29% |
Ֆիլիպիններ |
43 |
0.29% |
Լատվիա |
42 |
0.28% |
Չեխիայի Հանրապետություն |
41 |
0.27% |
Բելառուս |
41 |
0.27% |
Իսպանիա |
38 |
0.25% |
Ուզբեկստան |
36 |
0.24% |
Կիպրոս |
34 |
0.23% |
Ապատրիդ |
30 |
0.20% |
Շվեդիա |
30 |
0.20% |
Ավստրիա |
29 |
0.19% |
Օման |
29 |
0.19% |
Բուլղարիա |
29 |
0.19% |
Եմեն |
18 |
0.12% |
Հունգարիա |
16 |
0.11% |
ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
15 |
0.10% |
Բրազիլիա |
15 |
0.10% |
Պակիստան |
14 |
0.09% |
Ճապոնիա |
14 |
0.09% |
ԱՐԳԵՆՏԻՆԱ |
14 |
0.09% |
Եգիպտոս |
13 |
0.09% |
Թուրքմենստան |
12 |
0.08% |
Էստոնիա |
12 |
0.08% |
Մոլդովա |
12 |
0.08% |
Սլովակիա |
12 |
0.08% |
Դանիա |
11 |
0.07% |
ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
10 |
0.07% |
Ղրղզստան |
10 |
0.07% |
Լիտվիա |
10 |
0.07% |
Իռլանդիա |
9 |
0.06% |
Նիգերիա |
8 |
0.05% |
Վիրջինյան կղզիներ(ԱՄՆ) |
8 |
0.05% |
ԲԱՀՐԵՅՆ |
7 |
0.05% |
Փղոսկրի Ափ |
6 |
0.04% |
Դոմինիկյան Հանրապետություն |
5 |
0.03% |
Սերբիայի Հանրապետություն |
5 |
0.03% |
Նորվեգիա |
5 |
0.03% |
Նեպալ |
5 |
0.03% |
Քուվեյթ |
5 |
0.03% |
Դոմինիկա |
4 |
0.03% |
Կուբա |
4 |
0.03% |
Ֆինլանդիա |
4 |
0.03% |
Աֆղանստան |
4 |
0.03% |
Ռումինիա |
4 |
0.03% |
Սլովենիա |
4 |
0.03% |
Տաջիկստան |
4 |
0.03% |
Կոլումբիա |
3 |
0.02% |
Սաուդյան Արաբիա |
3 |
0.02% |
Սեյշելներ |
3 |
0.02% |
Շրի Լանկա |
3 |
0.02% |
Մարոկկո |
3 |
0.02% |
Նոր Զելանդիա |
3 |
0.02% |
Սինգապուր |
3 |
0.02% |
ՍԵՆԹ ՔԻԹՍ ԵՎ ՆԵՎԻՍ |
2 |
0.01% |
Գվինեա |
2 |
0.01% |
Հարավաֆրիկյան Հանրապետություն |
2 |
0.01% |
Մակեդոնիա |
2 |
0.01% |
Մոնակո |
2 |
0.01% |
Կատար |
2 |
0.01% |
Թաիլանդ |
2 |
0.01% |
Լյուքսեմբուրգ |
2 |
0.01% |
ԱԼԲԱՆԻԱ |
2 |
0.01% |
Մեքսիկա |
2 |
0.01% |
Պորտուգալիա |
2 |
0.01% |
Լիխտենշտեյն |
1 |
0.01% |
ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ |
1 |
0.01% |
Հոնդուրաս |
1 |
0.01% |
«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ
2019 թվականին 1-ին եռամսյակում հրատարակված իրավական ակտեր
2019 թվականին ըստ տեղեկագրերի հրատարակվել են՝
1 «ՀՀ պաշտոնական տեղկագիր»՝ հերթական 29, արտահերթ 4
2 «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր»՝ հերթական 10, արտահերթ 2
3 «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր»՝ 3
4. Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու 1
5. ՀՀ պաշտոնական տեղեկագիր (ռուսերեն) 1:
ա) «ՀՀ պաշտոնական տեղեկագիր», այդ թվում՝
1. ՀՀ օրենքներ - 16
2. ՀՀ նախագահի հրամանագրեր – 20
3. ՀՀ ԱԺՈ որոշումներ – 7
4. ՀՀ կառավարության որոշումներ – 198
5. ՀՀ վարչապետի որոշումներ – 12
6. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներ – 15
7. ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներ – 110
բ) «ՀՀ գերատեսչական տեղեկագիր», այդ թվում՝
1. ՀՀ գերատեսչական իրավական ակտեր - 102
գ) «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր», այդ թվում՝
1. Երևանի իրավական ակտեր – 4
դ) «ՀՀ Պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն), այդ թվում՝
1. Ռուս օրենքներ – 3
զ) «Քաղաքային և գյուղական համայնքների իրավական ակտերի ժողովածու», այդ թվում՝
1. Տիմ ակտեր – 540:
*2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում «Արլիս» տեղեկատվական համակարգ ներմուծվել է 850 նոր իրավական ակտ:
«Արլիս» կայքի այցելուների թիվը կազմել է 282230 օգտատեր, իսկ դիտված էջերի քանակը կազմել է 7212171:
*ԵՏՄ - ակտեր 1077:
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2019 թվականի 1-ին եռամսյակում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից կատարած աշխատանքների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից տրամադրվել են ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ 154, ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ 378, ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ 95, ՀՀ փոխվարչապետների որոշումների նախագծերի վերաբերյալ 8 պետական փորձագիտական եզրակացություններ, պետական փորձաքննության են ենթարկվել 92 հրամանների և որոշումների, տեղական ինքնակառավարման մարմինների 180 ակտերի նախագծեր:
Կատարվել է նաև բարեգործական ծրագրերի նախագծերի վերաբերյալ 26 եզրակացությունների տրամադրում:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության կողմից 2019 թվականիառաջին եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ü Ներկայացվել է ՀՀ Վարչապետին միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) վերաբերյալ 3 առաջարկություն («Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս):
ü Տրամադրվել է ստորագրված միջազգային պայմանագրերի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության վերաբերյալ 3 հիմնավորում («ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներ):
ü Ներկայացվել է իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի վերաբերյալ 22 դիրքորոշում («Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մաս):
ü Տրամադրվել է 99 եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին («Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս):
ü Տրամադրվել է ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային փաստաթղթերի վերաբերալ 183 դիրքորոշում («Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 3-րդ մաս):
ü Տրամադրվել է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին 20 եզրակացություն («ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաս):
ü Տրամադրվել է ՀՀ պետական և ոչ պետական մարմինների և պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպություննների, օտարերկրյա պետական և ներկայացուցչական մարմինների, ՀՀ քաղաքացիների կողմից պահանջվող ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող 23 տեղեկատվություն (ՀՀ արդարադատության նախարարության Կանոնադրության 11-րդ կետի 12-րդ և 16-րդ ենթակետեր):
ü Թվով 27 հանդիպումների, բանակցությունների, տեսակոնֆերանսների մասնակցության ապահովվում (ՀՀ արդարադատության նախարարության Կանոնադրության 11-րդ կետի 13-րդ ենթակետ):
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
ü Ապրիլի 9-ին Բելգիայի Թագավորությունում (Բրյուսելում) կազմակերպվել և անցկացվել է «Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով» ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 10-րդ նիստը: (Հայաստան–ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագիր):
ü Եվրոպական միության հետ սերտ համագործակցության արդյունքում մեկնարկել են տեխնիկական աջակցության երկու ծրագրեր.
ü «Արդարադատության ոլորտի կոնսոլիդացիա» համապարփակ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում իրականացվող շրջանակային համաձայնագիրնուղղված է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների նոր՝ 2019-2024թթ. ռազմավարության ու համապատասխան գործողությունների ծրագրի մշակմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 150.000 եվրո, որի շրջանակներում ԵՄ փորձագետների խումբն իրականացնում է 2012-2017թթ. դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության ու գործողությունների ծրագրի արդյունքների ամբողջական գնահատում, վերհանված բացերի հիման վրա 2019-2024թթ. ռազմավարության մեջ ներառելու նպատակով մշակելու է համապարփակ առաջարկությունների փաթեթ և իրականացնելու է նոր ռազմավարության ու գործողությունների ծրագրի բոլոր գործողությունների ծախսերի հաշվարկ և ներկայացնելու է ծրագրային բյուջետավորման փաթեթ:
ü Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին տրամադրվող գլոբալ հատկացման (global allocation) փաթեթից ԵՄ պատվիրակության հետ համատեղ մեկնարկել է նաև ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսվող օրենսդրական մոտարկման գործընթացներին աջակցելու ծրագիր, որի ընդհանուր բյուջեն կազմում է 200.000 եվրո: Ծրագրի տևողությունը 1 տարի է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են վերլուծել ՀԸԳՀ-ում ներառված ԵՄ օրենսդրությունը, իրականացնել ՀՀ օրենսդրության հետ համեմատական վերլուծություն, հիմնվելով ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վրա՝ ներկայացնել վերջինիս իրականացման միջնաժամկետ գործողությունների ծրագիր, հաշվի առնելով ԵՄ լավագույն փորձը և Հայաստանի օրենսդրական դաշտի և պետական համակարգի առանձնահատկությունները՝ մշակել մոտարկման գործընթացի մանրամասն մեթոդաբանություն և ուղեցույց, որը հաստատվելուց հետո կփորձարկվի ՀԸԳՀ-ում ներառված որևէ ոլորտում, իրականացնել ՀՀ համապատասխան պետական մարմինների և ՀԸԳՀ-ով զբաղվող աշխատակիցների վերապատրաստման կարիքների գնահատում, մշակել համապատասխան վերապատրաստումների փաթեթ, իրականացնել մի շարք վերապատրաստումներ՝ ինչպես ընդհանուր բնույթի, այնպես էլ առավել խորը մակարդակի՝ հիմնելով տեղական վերապատրաստողների խումբ:
ü ԵՄ TAIEX գործիքի շրջանակում մշակման փուլում են գտնվում 4 ծրագրային հայտերի մշակման աշխատանքները, որոնք վերաբերում են ՀԸԳՀ մոտարկման ընթացակարգին, այլընտրանքային փաստաբանական ծառայությունների մատուցմանը և այլն: (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 12-րդ ենթակետ):
ü ԵՄ Twinning գործիքի շրջանակներում մշակման փուլում է գտնվում հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների աջակցության հայտի մշակման աշխատանքները:
ü Իրականացվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) բխող մի շարք միջոցառումներ (ՀԸԳՀ կիրարկման գործողությունների ճանապարհային քարտեզի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների մշակում, մասնակցություն ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով նախատեսված միջոցառումների կիրարկման գործողությունների ճանապարհային քարտեզի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի աշխատանքներին, ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի ամփոփ տարբերակի վերանայում, ՀԸԳՀ կիրարկմանն ուղղված այլ միջոցառումներ): (2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:)
ü Կազմվել և պատասխանատու մարմիններին է ներկայացվել արդարադատության ոլորտում ֆինանսավորման համաձայնագրերի ("EU4Citizen", "EU4Armenia" և "Consolidated Justice") վերաբերյալ ՀՀ ԱՆ դիտողություններն ու առաջարկությունները: (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 12-րդ ենթակետ):
ü Կազմակերպվել են թվով 13 հանդիպումներ ՀՀ ԱՆ ղեկավար կազմի և միջազգային կազմակերպությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների միջև: (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 12-րդ ենթակետ):
ü Մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրվել է 2019թ. մարտի 28-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոնի կողմից: (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 12-րդ ենթակետ):
ü Կազմվել է ՀՀ արդարադատության նախարարի և նախարարի տեղակալների արտասահմանյան այցերի համար անհրաժեշտ փաստաթղթերի թվով 4 փաթեթ: (ՀՀ վարչապետի 2018թ. սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշում):
ü Կազմվել են միջազգային կազմակերպություններից (ԵԽ, ՄԱԿ-ի մոնիթորինգային մարմիններ, ԵԱՀԿ, ԵՄ և այլն) ստացված թվով 7 հարցաշարերի պատասխաններ: (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 12-րդ ենթակետ:)
ü Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՍԻԳՄԱ-ի կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության համակարգի համապարփակ գնահատման շրջանակներում կատարվել են թվով 6 վերջնական զեկույցների վերանայման աշխատանքներ: (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 12-րդ ենթակետ:)
ü Մշակվել և պատասխանատու պետական մարմիններին է ներկայացվել թվով 6 ազգային զեկույցների վերաբերյալ ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող տեղեկատվությունը, համապատասխան դիտողություններն ու առաջարկությունները: (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 12-րդ ենթակետ):
ü Կազմվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված թվով 10 հարցումների պատասխաններ: («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք)
ü Սահմանված ժամկետում կազմվել է և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով 2018 թվականի երկրորդ կիսամյակում նախատեսված ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը: (ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 483-Ն որոշում):
ü 2019թ. փետրվարի 27-ի թիվ 01/17.2/4525-19 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: (ՀՀ կառավարության 2018թ. սեպտեմբերի 6-ի թիվ 1030-Լ որոշման Հավելված 1-ի 54-րդ կետ:):
ü ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներին: Մասնավորապես, պաշտոնական գրությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է բոլոր պետական մարմիններին իրենց գրավոր առաջարկությունները ստանալու նպատակով: Միաժամանակ, ՀՀ արդարդատության նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրել է հայտարարություն՝ խնդրելով բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին իրենց առաջարկությունները ներկայացնել Նախարարությանը:
Ներկայումս ստացված առաջարկությունները գտնվում են ամփոփման փուլում:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից 2019 թվականի առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ` Վարչություն) 2019 թվականի առաջին եռամսյակում իր գործունեության ընթացքում ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Նոտարիատի մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության, Վարչապետի, Փոխվարչապետի և Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի որոշումներով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Գլխավոր քարտուղարի հրամաններով, ինչպես նաև Վարչության լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով:
Վարչությունն իր լիազորության շրջանակներում`
- նախապատրաստել է Նախարարի - 103 անհատական, նորմատիվ և լոկալ և Գլխավոր քարտուղարի – 96 անահատական` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծեր և դրանք ներկայացվել ստորագրման.
- Իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի կազմման և անվանացանկի վարման աշխատանքները.
- իրականացրել է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից (հայեցողական, քաղաքացիական, քաղաքացիական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող), ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց նշանակման, ազատման, խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցների կիրառման, գործուղումների և արձակուրդների տրամադրման մասին իրավական ակտերի նախագծերը.
- անձնական գործերի (Նախարարության աշխատողների -450, Նոտարների -122, Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի -15, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի -4, Համակարգում գործող մարմինների ղեկավարների -9) վարման, հաշվառման, ընդունման-հանձնման, պահպանման և արխիվացման աշխատանքները.
- իրականացրել է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և առաքման հանձնելու, կադրային հրամանների մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքները.
- իրականացրել է Աշխատակազմի աշխատողների անհրաժեշտ տեղեկանքների (40), գրությունների (31) նախապատրաստումն ու հաշվառումը, անաշխատունակության թերթիկների (32), աշխատանքային գրքույկների (450) լրացումը և հաշվառումը, աշխատանքային ստաժի հաշվառման աշխատանքները, աշխատավայր մուտքի ու ելքի դիտարկումը և տվյալների ամփոփումը.
- քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացրել է Նախարարության քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ (այսուհետ՝ ՔԾ գրասենյակ) ներկայացնելու աշխատանքները.
- մասնակցել է Նախարարության կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքներին.
- Նախարարության ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստել է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր և դրանք ներկայացրել է Գլխավոր քարտուղարին և ՔԾ գրասենյակ.
- քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացրել է Նախարարության թափուր, ինչպես նաև ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման նպատակով հայտարարությունների հրապարակման, ժամկետային աշխատանքային պայմանագրով նշանակման, համապատասխանաբար ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքները.
- հաշվառել է Նախարարության քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները` անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրել է դրանք և ներկայացրել համապատասխան առաջարկություններ.
- իրականացրել է Նախարարությունում աշխատանքային (5), ինչպես նաև ժամկետային պայմանագրերի (13) կնքման հետ կապված աշխատանքները.
- ապահովել է Նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների (11) պրակտիկայի կազմակերպումը.
- ապահովել է Նախարարության աշխատողների ծառայողական վկայականների (31), մուտքի ժամանակավոր (10) անցագրերի տրամադրման և հաշվառման աշխատանքները.
- իրականացրել է Նախարարության անձնակազմի կառավարման հարցերով դիմումների (11) և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել Գլխավոր քարտուղարին.
-իրականացրել է Նախարարություն ստացված անձնակազմի կառավարման հարցերով պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, քաղաքացիներից գրությունների, առաջարկությունների և դիմում-բողոքների (20) ուսումնասիրություն, կազմել պատասխան գրություններ և ներկայացրել Գլխավոր քարտուղարի հաստատմանը.
- իրականացրել է սոցիալական փաթեթի շահառուների տվյալների մուտքագրում էլեկտրոնային շտեմարան
- իրականացրել է Նախարարի և Գլխավոր քարտուղարի հրամանները մուտքագրումը Հայկական Ծրագրեր:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
08.01.2019 - 01.04.2019ԹԹ. ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ
ՀՀ արդարադատության նախարարությունը մի շարք բազմակողմ և երկկողմ պայմանագրերով, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն հանդիսանում է ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման կենտրոնական մարմին: Վերոնշյալ միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմնի գործառույթները և իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության իրականացումն ապահովում է ՀՀ արդարադատության նախարարության Իրավական փոխօգնության վարչությունը (այսուհետև՝ Վարչություն):
Իրավական փոխօգնության վարչության կառուցվածքը
2019թ. 1-ին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ վարչություն մուտքագրվել է 1154 գործ: Համեմատության համար 2018թ. նույն ժամանակահատվածում Վարչություն մուտքագրված գործերի թիվը 867 էր, իսկ 2017թ. 1-ին եռամսյակում՝ 442:
Վարչություն մուտքագրված գործերի բաշխումն ըստ տարիների
1-ին եռամսյակում Վարչության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև ««Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հանձնումների և դատական հանձնարարությունների բաժինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին մասնակից օտարերկրյա պետությունների դատական վարույթի ընթացքում գտնվող գործերով հանցագործություն կատարած անձանց հանձնման (էքստրադիցիայի) գործընթացը:
2018թ. ընթացքում բաժնի կողմից ուսումնասիրվել է էքստրադիցիայի 24 գործ, որոնցից հանցագործություն կատարած անձանց հանձնումը դատարանի կողմից բավարարվել է 3 հետախուզվողի նկատմամբ: ՀՀ արդարադատության նախարարի կողմից օտարերկրյա իրավասու մարմիններին ներկայացվել է 2 հանձնման միջնորդություն: Միջազգային պայմանագրերով սահմանված կարգով մերժվել է 15 անձի հանձնում: ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունների պաշտպանությունը ՀՀ իրավասու դատարաններում իրականացվել է 19 անգամ:Ներկայումս քննարկման փուլում է գտնվում 9 հանձնման գործ:
Դատապարտյալների փոխանցման բաժինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով իրականացնում է օտարերկրյա պետություններում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալների պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց քաղաքացիության երկրում պատիժը կրելու նպատակով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության և դատապարտյալների փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման ու փոխանցման իրականացման գործառույթները:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում բաժնում ուսումնասիրվել և ընթացք է տրվել Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում պատիժը կրող դատապարտյալների Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում պատժի մնացած մասը կրելու նպատակով ներկայացված 81 դիմումի, որոնցից 28 դիմում մերժվել է, 5-ը` բավարարվել, ներկայումս քննարկման փուլում է գտնվում 48 դիմում: