07/05/2019
ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի մայիսի 6-ի N151-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին
Հ Ր Ա Մ Ա Ն N 151-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«06» ՄԱՅԻՍԻ 2019 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 346-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի ապրիլի 12-ի N 124-Լ հրամանը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 28-30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժինը.
2) Իրավաբանական բաժինը.
3) Հարկադիր կատարման օպերատիվ բաժինը.
4) Վարչական ակտերով բռնագանձումների բաժինը:
29. Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) Անձնակազմի կառավարման բաժինը.
2) Ֆինանսական բաժինը.
3) Տնտեսական բաժինը.
4) Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժինը.
5) Ընդհանուր բաժինը:
30. Ծառայության տարածքային մարմիններն են՝
1) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժինը.
2) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժինը.
3) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժինը.
4) Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը.
5) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը.
6) Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը.
7) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժինը.
8) Ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժինը.
9) Պետական եկամուտների կոմիտեի օգտին, դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժինը.
10) Կոտայքի մարզային բաժինը.
11) Արարատի մարզային բաժինը.
12) Արմավիրի մարզային բաժինը.
13) Արագածոտնի մարզային բաժինը.
14) Շիրակի մարզային բաժինը.
15) Լոռու մարզային բաժինը.
16) Տավուշի մարզային բաժինը.
17) Գեղարքունիքի մարզային բաժինը.
18) Վայոց Ձորի մարզային բաժինը.
19) Սյունիքի մարզային բաժինը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: