08/05/2019
ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 185/2-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 159-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 185/2-Ա ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2018 թվականի մարտի 21-ի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 624-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1552-Լ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը՝
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2016 թվականի մայիսի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին N 185/2-Ա հրամանը: