05/06/2019
Քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը և տրամադրելու կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ ՔՀ-45-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին արդարադատության նախարարի 2019 թվականի մայիսի 30-ի N 188-Ն հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 188-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«30» ՄԱՅԻՍԻ 2019 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ ՔՀ-45-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Սահմանել`
1) քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) քրեակատարողական ծառայողին վկայական տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը և տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-45-Ն հրամանը:
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ ՔՀ-45-Ն հրամանով հաստատված կարգով տրված վկայականները համարվում են վավեր մինչև սույն հրամանով հաստատված ձևի վկայականների տրամադրումը:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: