09/12/2019
ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի N 574-Լ Պրոբացիայի ծառայությանը ծառայողական ավտոմեքենա հատկացնելու մասին հրաման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն N 574-Լ
«09» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավորության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը և 40-րդ կետը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության պետ Գ. Սիմոնյանի զեկուցագիրը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Աշխատանքային անհրաժեշտությամբ պայամանավորված արդարադատության նախարարության գույքի կազմում առկա Mitsubishi Pajero (հաշվառման համարանիշը՝ 650 ՏՏ 03, նույնականացման համարը՝ JMYLRV73W7J705524) ծառայողական ավտոմեքենան հատկացնել պրոբացիայի ծառայությանը՝ ծառայողական նպատակով սպասարկման համար: