01/02/2020
Հաշվետվություն՝ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման 2019 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրագործման ընթացքի վերաբերյալ
N |
Միջոցառումը |
2019 թվականին ակնկալվող արդյունք |
Կատարված աշխատանքներ |
Պատասխանատու մարմինը |
2019թ. վերստուգիչ ցուցանիշը (առկայության դեպքում)
|
|||||
1. |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներն ընտրվել են, հանձնաժողովը կազմավորվել է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը ձևավորվել է և ապահովում է հանձնաժողովի աշխատանքների բնականոն գործունեությունը: Հանձնաժողովին տրամադրվել է առանձին տարածք, բյուջետային |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմավորվել է 2019 թվականի նոյեմբերի 20-ին: Հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման նպատակով Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքում տրամադրվել է 1112.1 մ2 տարածք: Ներկայումս բանակցություններ են տարվում շահագրգիռ մարմինների հետ տարածքը շահագործման համար պիտանի տեսքի բերելու և Հանձնաժողովի տեղափոխումը տվյալ տարածք կազմակերպելու նպատակով: Հանձնաժողովն ունի բյուջետային ֆինանսավորում, պատասխանատվություն կիրառելու համար անհրաժեշտ գործիքակազմ: Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի ձևավորվմանը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորումը: Ուստի, կառուցվածքի հաստատումից հետո միայն հնարավոր կլինի կազմավորել նոր աշխատակազմ: Հարկ է նաև նշել, որ ներկայումս առկա է ԲՊԱԷՀ-ի աշխատակազմը, որն ապահովում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքների բնականոն գործունեությունը: |
ՀՀ արդարադատության նախարարություն Վարչապետի աշխատակազմ ՀՀ ազգային ժողով (համաձայնությամբ)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)
|
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է:
|
ü[1] |
||||
2. |
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում
|
Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման նպատակով մշակվել է առաջարկությունների փաթեթ և ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: |
Առաջարկությունների փաթեթը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարության վերջնական տեքստային տարբերակում արդեն իսկ նախանշվել և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում, ինչպես նաև շահագրգիռ կողմերի մասնակցությամբ այլ հանդիպումների ընթացքում բազմիցս քննարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման նպատակով մշակված առաջարկությունները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, գործընթացի հրատապության անհրաժեշտությունից ելնելով մշակել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Նախագծերը ներկայացել են հանրային քննարկման և հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/2256: Նախագծերն ուղարկվել են պետական մարմիններին կարծիքի: |
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)
ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
|
|
ü |
||||
3. |
Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծում |
Ուսումնասիրվել է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների վերաբերյալ միջազգային փորձը: Մշակվել և ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ: |
Ուսումնասիրվել է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների վերաբերյալ առկա միջազգային փորձը, որի հիման վրա ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն դատարանների ստեղծման վերաբերյալ առանձնահատկությունները ներառված են նաև ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշմամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնագիտացված դատարանների ստեղծման վերաբերյալ առաջարկությունները, հարցի հրատապությունից ելնելով՝ ներկայումս արդեն մշակման փուլում է գտնվում մասնագիտացված դատարաններիի ստեղծմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթը: |
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ ազգային ժողով (համաձայնությամբ)
Բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ)
Արդարադատության ակադեմիա |
|
ü |
||||
4. |
ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության ստեղծում |
Մշակվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության ստեղծմանն ուղղված առաջարկությունների փաթեթ:
|
Մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել համապատասխան առաջարկությունների փաթեթը: Արդարադատության նախարարությունը ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ քննարկել է Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության ստեղծմանն ուղղված առաջարկությունները: Առաջարկությունների փաթեթը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Արդյունքում, ՀՀ Գլխավոր դատախազությունում ստեղծվել է կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասու ստորաբաժանում՝ Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն: Վարչությունը տվյալ պահին համալրված է 8 հաստիքային աշխատակցով: Միաժամանակ, հարկ է նշել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո նախատեսվում է, որ տվյալ վարչության դատախազներն անցնելու են բարեվարքության ստուգում, որից հետո միայն կշարունակեն պաշտոնավարել:
|
ՀՀ Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ արդարադատության նախարարություն Արդարադատության ակադեմիա |
|
ü |
||||
6. |
Դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն աշխատանքի ապահովում |
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների իրականացման գործընթացին աջակցություն ցուցաբերելու նպատակով, իրականացրել է դոնորների համակարգման հանդիպում: Հանդիպման արդյունքները հրապարակվում են: |
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր ընդունված դատական և իրավական, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների ռազմավարությունների ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն էր առաջացել միասնական հանդիպման կազմակերպման՝ 2019 թվականին հոկտեմբերի 8-ին կայացած դոնորների համակարգման բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարը: Քննարկումների և պայմանավորվածությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝
|
ՀՀ Վարչապետի աշխատակազմ |
Իրականացվել է տարեկան առնվազն 1 դոնորների համակարգման նիստ, առկա են նիստերի արձանագրությունները, մամլո հաղորդագորթյունները տարածված են:
|
! |
||||
9. |
Պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, դատավորների և դատավորների թեկնածուներ, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման կառուցակարգերի ձևավորում |
Բարեվարքության կանոնների պահպանման վերաբերյալ միջազգային փորձն ուսումնասիրվել է, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել և ներկայացվել է ՀՀ ՀՀ Ազգային ժողով:
|
Բարեվարքության կանոնների պահպանման միջազգային փորձն ուսումնասիրվել է, որի հիման վրա ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում, և թե՛ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ այլ հանդիպումների ընթացքում բազմիցս քննարկվել էին բարեվարքության համակարգերի նախատեսման առանձնահատկությունները՝ կառավարությունը ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը: Մշակվել և Ազգային ժողովի կողմից սույն թվականի սեպտեմբերի 13-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով Հանձնաժողովին վերապահվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման: Միաժամանակ, ներկայումս մշակման փուլում են գտնվում օրենքից բխող կառուցակարգերը սահմանող իրավական ակտերը:
|
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ վարչապետի աշխատակազմ ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ) ՀՀ Քննչական կոմիտե (համաձայնությամբ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
|
|
ü |
||||
10. |
«Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքների կատարման արդյունավետության գնահատում |
2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներից բխող բոլոր ենթաօրենսդրական ակտերն ընդունվել են: |
Ընդունվել են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մեծամասնությունն ընդունվել է: Կախված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման ժամկետից և վերջիններիս կողմից մի շարք նախագծեր Կառավարության հաստատմանը ներկայացնելու օրենսդրական պահանջից՝ որոշ նախագծեր ներկայումս գտնվում են միջգերատեսչական քննարկման փուլում և մոտակա ժամանակահատվածում կներկայացվեն հանրային քննարկման: |
ՀՀ Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)
Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
«Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտերի 100%-ն ընդունված է:
|
![2]
|
||||
12. |
Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխում |
Ուսումնասիրվել են պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարելավման հիմնական ուղղությունները
|
Վարձատրության համակարգի բարելավման հիմնական ուղղություններն ուսումնասիրվել են: Ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկությունները ներառվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագծում: Նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում: |
ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքա-ցիական ծառայության գրասենյակ |
Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններզբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարելավման ուղղությունների ու ծախսերի հաշվարկի վերաբերյալ վերլուծության հիման վրա մշակված միջոցառումները հաստատվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում 2019 թ. |
! |
||||
14. |
Պատգամավորի, քննիչի վարքագծի կանոնների սահմանում |
Միջազգային փորձն ուսումնասիրվել է: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և ներկայացվել է առաջարկությունների փաթեթ |
Ներկայումս բանակցություններ են տարվում միջազգային գործընկերների հետ պատգամավորի վարքագծի կանոնների սահմանման ուղղությամբ: Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ՀՀ կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին հրամանի նախագիծը գտնվում է մշակման փուլում:
|
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)
ՀՀ ազգային ժողով (համաձայնությամբ)
Քննչական մարմիններ (համաձայնությամբ)
|
|
! |
||||
17. |
Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործում: Ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում |
Կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և ներկայացվել է առաջարկությունների փաթեթ: Ուսումնասիրության հիման վրա «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է և ներկայացվել Վարչապետի աշխատակազմ: |
Կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, որի հիման վրա մշակված առաջարկությունների փաթեթը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրման համակարգի բարեփոխմանն ուղղված առաջարկությունները քննարկվել են բանավոր կարգով և Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման խորհրդի նիստերում, և այլ հանրային քննարկումների և պետական մարմինների հետ հանդիպումների ընթացքում՝ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել համապատասխան իրավական ակտերի մշակմանը: 2019 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթում ներառվել է նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է նաև գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործմանը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ընդլայնել «ընտանիքի անդամ» հասկացությունը, ներդնել իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու ինստիտուտը: Հայտարարագրման համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից նախագծով առաջարկվում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին հասանելիություն: Նախագիծը ներառված է Ազգային ժողովի հեթական նստաշրջանի օրակարգում: Զուգահեռաբար մշակվել, շրջանառության մեջ է դրվել, ինչպես նաև ներկայացվել հանրային քննարկման «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է ամբողջությամբ վերափոխել հայտարարագրման համակարգը, ընդլայնել հայտարարագրման բովանդակությունը և հայտարարատուների շրջանակը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Նախագծով Կառավարության ծրագրի համատեքստում սահմանվում է այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: |
ՀՀ արդարադատության նախարարություն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (համաձայնությամբ) (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ) Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)
|
Միջազգային փորձի ուսումնասիրությունը համապատասխան առաջարկություններով ներկայացվել ու քննարկվել է Հակակոռուպցիոն խորհրդում (2019թ.)
|
ü |
||||
19. |
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործում, նվերների ռեեստրի ստեղծում |
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտը վերլուծվել է, վեր են հանվել առկա խնդիրները, մշակվել դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների փաթեթ: |
Մշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ: Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի վերլուծության իրականացման և առաջարկությունների արդյունքում՝ ինստիտուտի կատարելագործման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շրջանակներում մշակվել է համապատասխան օրենքի նախագիծ: Նախագծերի փաթեթը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի նիստում: Միաժամանակ, մշակվել և առաջիկա օրերին հանրային քննարկման կներկայացվի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերները հաշվառելու և հանձնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
|
ՀՀ արդարադատության նախարարություն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (համաձայնությամբ) (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ) Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)
|
Միջազգային փորձի ուսումնասիրությունը համապատասխան առաջարկություններով ներկայացվել ու քննարկվել է Հակակոռուպցիոն խորհրդում (2019թ.)
|
! |
||||
22. |
Գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանում |
Ուսումնասիրվել է մասնավոր ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ միջազգային փորձը: Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: |
Մասնավոր ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ առկա միջազգային փորձը ուսումնասիրվել է: Ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ-ում կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման ուղղությամբ։ Մասնավորապես, նոր նախագծով նախատեսվում է ստեղծել կազմակերպության կորպորատիվ էթիկան կառավարելու և հակակոռուպցիոն համապատասխանությունն ապահովելու հանձնառություն ունեցող խորհուրդ Նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմինների քննարկմանը, ստացվել են կարծիքներ, որոնց հիման վրա Նախագիծը լրամշակել է և տեղադրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft համակարգում: Նախագծի ընդունման աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում։ Վերջինիս ընդունումից հետո նախատեսվում է կորպորատիվ կառավարման կանոնակարգի ներդրման մեխանիզմների մշակում՝ համագործակցելով մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)
|
|
! |
||||
27. |
Իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարակության մասնակցայնության ապահովման արդյունավետության բարձրացում |
Կատարվել են www.e-draft.am հարթակի արդիականացմանն ուղղված աշխատանքներ
|
2019 թվականի ընթացքում կատարվել է իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակի արդիականացման հնարավորության ուսումնասիրություն և կազմվել է տեխնիկական նկարագիրը: Ներկայումս իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակի արդիականացման ֆինանսավորման վերաբերյալ իրականացվում են բանակցություններ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:
|
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Հասարակական կազմակերպություններ (համաձայնութամբ) |
|
! |
||||
28. |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների վերաբերյալ մատչելի տեղեկատվություն ստանալու գործիքակազմի ներդրում՝ այդ թվում դիմումների լրացման օրինակելի ձևերի մշակում |
Ուսումնասիրվել է պետական մարմիններում քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների շրջանակը
|
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հավաքագրվել է տեղեկատվություն, իրականացվել է ծառայությունների նախնական գույքագրում: Ընթացքի մեջ է գտնվում վերջնական գույքագրման գործընթացը և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը: Մշակվել է ծառայությունների մատուցման միասնական հարթակի ստեղծման Տեխնիկական առաջադրանքը, քննարկվել է դոնոր գործընկերների հետ։ 2020 թվականի փետրվարին կմեկնարկի հարթակի ստեղծման աշխատանքները, որոնց ընդհանուր տևողությունը կլինի 24 ամիս։ Հարթակի ներքո կգործի նաև քաղաքացիներին ծառայությունների վերաբերյալ մատչելի տեղեկությունների տրամադրման գործիքակազմը։
Մշակութային արժեքների և մշակու-թային նշանակության առարկաների արտահանման գործընթացների հետ կապված իրավական ակտերը տեղադրված են նախարարության կայքում, իսկ դրանցում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը կայքէջում ընթացքի մեջ է: Մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների արտահանման գործընթացի վերաբերյալ տեղեկույթի տեղադրումը կայքում հնարավորություն է տալիս ծառայությունը ստացող քաղաքացիներին մինչև պետական լիազոր մարմին այցելելը տեղեկա-տվություն ստանալ գործընթացի ընթացքի, պահանջվող փաստաթղ-թերի, կատարման ժամկետների, ինչպես նաև ծառայության համար պահանջվող պետական տուրքի վճարի վերաբերյալ: Նախատեսվում է նաև ընթացակարգի համառոտ՝ ըստ քայլերի, տեղադրումը կայքում: Ավարտական փուլում է գտնվում ԿԳՄՍ նախարարության նոր կայքի գործարկումը: Բովանդակային համալրումն արդեն արված է, տեխնիկական և անվտանգության փորձաքննության ավարտից հետո, նախատեսվում է կայքի շահագործումը: Նոր կայքը ապահովում է առցանց դիմելու, փաստաթղթեր ներբեռնելու հնարավորություն: ԿԳՄՍ նախարարի հրամանով, ազդարարման համակարգի տեղայնացման նպատակով նշանակվել է ներքին և արտաքին ազդարարման համակարգի պատասխանատու: Այն հրապարակված է պաշտոնական կայքում` http://edu.am/ index.php/am/documents/download/7845
Աշխատանքային բոլոր օրերին անընդմեջ գործել է «Թեժ գիծ» հեռախոսակապը: Հիմք ընդունելով քաղաքացիների կողմից «Թեժ գիծ» հեռախոսակապով հաճախ բարձրացվող հարցերը` Ֆեյսբուք սոցիալական ցանցի ԿԳՄՍՆ պաշտոնական էջում մեկնարկել է «Դուք հարցնում եք, մենք պատասխանում ենք» նախագիծը, որի շրջանակում տրվել են հանրային հետաքրքրություն ներկա-յացնող հարցերի վերաբերյալ հան-գամանալից պատասխաններ` https://bit.ly/2Rjtr0D , https://bit.ly/2Rh2CdA Շահագործվել է Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության օնլայն համակարգը, որի հղումը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: Կիրառվել է միասնական https://www.e-license.am/am/ էլեկտրոնային գրանցամատյան, որը նպաստում է արդյունավետ վարչարարության իրակա նացմանը, քաղաքացիների մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: ՀՀ կառավարության <<Մեկ կանգառ մեկ պատուհան>> սկզբունքն ապահովելու նպատակով լիցենզավորվող իրավաբանական անձանց հայտերը, լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկվել են info@edu.am, secretariat@edu.am կայք էջերի և ՀՀ էլեկտրոնային միասնական կառավաման e-gov.am համակարգի միջոցով, որը հանգեցրել է հանրության իրազեկման աստիճանի բարձրացմանը, ինչն էլ նպաստել է լիցենզավորման թափանցիկության, հաշվետվողա կանության, տվյալների անփոփոխելիությանը և ավտոմատացման ապահովմանը: Շարունակվել է բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով լիցենզիաներ ստանալու համակարգի ներդրման գործընթացը /նախկին փոստայի կամ առձեռն թղթային կամ էլեկտրոնային տարբերակների փոխարեն (ՀՀ կառավարության 24.09. 2010թ N 1283-Ն, 30.08. 2012թ N 1104-Ն, 4.06.2014թ N 588-Ն որոշումներ): |
ՀՀ Վարչապետի աշխատակազմ Պետական կառավարման համակարգի մարմիններ
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)
|
Պետական մարմիններում քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների շրջանակի վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվել է: |
! |
||||
32. |
ՀՀ քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցում |
Միջազգային փորձն ուսումնասիրված է: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ սահմանելով կոռուպցիոն հանցագործությունների կողմնորոշիչ ցանկը:
|
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ միջազգային փորձն ուսումնասիրվել է[3]: Մշակվել և 2019 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ որով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքում առանձին Հավելվածի միջոցով սահմանել կոռուպցիոն հանցագործությունների ցանկը:[4]
|
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ վարչապետի աշխատակազմ ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)
ՀՀ Քննչական կոմիտե (համաձայնությամբ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ ոստիկանություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
Ապահովվել է կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի ուղենիշային սահմանումը՝ ըստ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի, ԵԽ ու ԵՄ փորձագետների առաջարկությունների |
ü |
||||
37. |
Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում |
Միջազգային փորձն ուսումնասիրվել է: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ: |
Միջազգային փորձն ուսումնասիրվել է: Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն արդեն նախաձեռնել է աշխատանքները և ներքին աշխատանքային քննարկումներ են տեղի ունենում՝ ռեեստրի ձևավորման հնարավոր մոտեցումները ճշգրտելու համար: |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
|
Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վերաբերյալ միջազգային փորձն ուսումնասիրվել և քննարկվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում |
! |
||||
39. |
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծում
|
Ուսումնասիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և վերադարձման վերաբերյալ ՀՀ օրենսդրության կարգավորումները և դրանց համապատասխանությունը ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի պահանջներին: Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մշակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն մասին» օրենքի նախագիծ:
|
Կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և վերադարձման վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումների և Միջազգային համաձայնագրերին դրանց համապատասխանության վերաբերյալ:[5] Մշակվել,շահագրգիռ կողմերի հետ քննարկվել և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի նիստում հավանության են արժանացել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին օրենքների նախագծերը[6]։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով, նախագիծը ներմուծում է չհիմնավորվող հարստացման բռնագանձման մեխանիզմ:
|
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ Կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
|
Ապօրինի ակտիվների բռնագանձման և վերադարձման վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվել է, առաջարկությունները քննարկվել են
|
ü |
||||
42. |
Հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում, հաստատում և իրականացում |
Հաղորդակցման ռազմավարությունն ու համապատասխան գործողությունների ծրագիրը մշակվել ու ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ
|
Հաղորդակցման ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշակման նպատակով արդարադատության նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերի սկզբին դիմել է պետական մարմիններին՝ իրենց իրավասության շրջանակներում գործողությունների ծրագրում ներառվելիք միջոցառումներ ներկայացնելու նպատակով: Այս պահի դրությամբ դեռևս պետական մարմինների կողմից ներկայացվում են առաջարկություններ, որոնք ամփոփելուց հետո միայն հնարավոր կլինի մշակել նախագիծը: Միաժամանակ, առավել համապարփակ հաղորդակցման ռազմավարության մշակման նպատակով՝ արդարադատության նախարարությունը համագործակցում է ՄԱԿԶԾ-ի հետ:
|
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ Վարչապետի աշխատակազմ
Պետական կառավարման համակարգի մարմիններ
Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)
Զանգվածային լրատվության միջոցներ (համաձայնությամբ)
|
|
! |
||||
43. |
«Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում բոլոր բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում |
Մշակվել են «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի դասավանդման ծրագրերը: |
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բոլոր մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչներում և մոդուլային ծրագրում ներառված է «Իրավունքի հիմունքներ» մոդուլը, որը դասավանդվում է բոլոր ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում: Վերոնշյալ մոդուլի դասավանդման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև հակակոռուպցիոն քաղաքակա-նության վերաբերյալ թեմաներին: Հաշվի առնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատվել է 2019թ. հոկտեմբեր ամսին, նախատեսվում է շրջաբերական գրությամբ տեղեկացնել բոլոր ՆՄՄԿ ուսումնական հաստատություններին «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» թեմայով մշակել ուսումնական ծրագիր՝ «Իրավունքի հիմունքներ» մոդուլում պարտադիր ներառելու նպատակով, որը 2020-2021ուս. տարվանից կուսուցանվի բոլոր հաստատություններում: Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կետի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունները և ինքնավարությունը խթանելն ու զարգացնելը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից է: Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված է՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվել է «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» թեմայի ներառում բոլոր բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում: Հարկ է նշել նաև, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ուսումնական պլաններում 2020-2021թթ. ուսումնական տարվանից նախատեսվում է ներառել «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկան: |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ԲՈՒՀ-եր
Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ |
|
! |
||||
44. |
Ավագ դպրոցում հակակոռուպցիոն կրթության իրականացում |
Ավագ դպրոցում ուսուցանվող «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն: Ներկայացվել է համապատասխան առաջարկությունների փաթեթ: |
Ավագ դպրոցում հակակոռուպցիոն կրթության բաղադրիչը ներառելու նպատակով հանրակրթության առարկայական չափորոշիչները վերանայող, 2019 թվականին ձևավորված աշխատանքային խմբերն իրականացնում են համապատասխան մշակումներ: Մշակվող ծրագրերով թեմայի շուրջ քննարկումներ նախատեսվում են նաև միջին դպրոցում։ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԲՈՒՀ-եր |
|
! |
||||
45. |
Քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, վերապատրաստումների իրականացում՝ այդ թվում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության, «Մարդու իրավունքներ» թեմայով |
Մշակվել են իրազեկվածության բարձրացման ուղեցույցները, վերապատրաստման ծրագրերը: |
Արդարադատության նախարարությունն իր իրավասության շրջանակներում մշակել է իրազեկվածության բարձրացման վերապատրաստման ծրագրեր: Անցկացվել են իրազեկվածության բարձրացմանն ուղղված վերապատրաստումներ: Մասնավորապես 30.09.2019-25.10.2019 թվականներին անցկացվել է Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստում: Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են ՀՀ Պետական կառավարման համակարգի մարմինների 49 քաղաքացիական ծառայողներ: Հարկ է նշել նաև, որ Քաղաքացիական ծառայողների շրջանում քաղաքացիական ծառայության նոր օրենսդրության վերաբերյալ մշակվել են վերապատրաստման ծրագրեր: Կազմակերպվել են վերապատրաստումներ: Բարեվարքության հարցերով կազմակերպիչների, մրցութային հանձնաժողովների անդամության թեկնածուների, Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: «Մարդու իրավունքներ» թեմայով մշակվել են վերապատրաստման ծրագրեր, հեռավար ուսուցման մոդուլներ: Հանրային ծառայողների շրջանում էթիկայի կանոնների վերաբերյալ մշակվել են վերապատրաստման ծրագրերը: Մշակվել է իրազեկվածության բարձրացմանն ուղղված «Քաղաքացու ուղեցույց», որը տեղադրված է Քաղաքացիական ծառայության գրասենյակի ֆեյսբուքյան էջում։ ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացվել են իրազեկվածության բարձրացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես․ «Իրազեկ ԶԼՄ, իրազեկ քաղաքացի» սեմինար քննարկում ԶԼՄ-երի ներկայացուցիչների հետ, ՔԾԳ աշխատակազմի կարողությունների հզորացման և բարեփոխումների ռազմավարության ներկայացման նպատակով՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից մեթոդներ և մոտեցումներ» խորագրով երկօրյա աշխատանքային սեմինար-վերպատրաստում։ 379-ը քաղաքացիական ծառայող վերապատրաստվել է «Էթիկայի հանձնաժողովի անդամներին անհրաժեշտ հմտություններ», «Բարեվարքության հարցերով կազմակերպիչներին անհրաժեշտ հմտություններ» և «Ծառայողական քննությունը որպես քաղաքացիական ծառայության արդյունավետության բարձրացման բաղադրիչ» թեմաներով: 38 քաղաքացիական ծառայող վերապատրաստվել է «Իրավունքի գերակայությունը որպես հանրային ծառայության հիմնաքար և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը» թեմայով:
|
ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքա-ցիական ծառայության գրասենյակ ՀՀ արդարադատության նախա- Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
|
ü |
||||
48. |
Կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում, |
Մշակվել է կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացման մեթոդաբանություն: |
Ուսումնասիրությունների հիման վրա մշակվել է հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացման մեթոդաբանություն: |
ՀՀ Վարչապետի աշխատակազմ
ՀՀ արդարադատության նախարարություն Պետական կառավարման համակարգի մարմիններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (Համաձայնությամբ)
Հասարակական կազմակերպություններ (Համաձայնությամբ)
|
|
ü |
||||
2019 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների քանակը
|
Ամբողջությամբ կատարված |
Մասնակի կատարված |
Չկատարված |
22 |
10 (45.4%) |
12 (54.6%) |
0 |
[1] Պայմանական նշաններ՝
ü Կատարված է
! Կատարված է մասնակի
- Կատարված չէ
[2] Շուրջ 80 %
[3] Տե՛ս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի հիմնավորումը՝ http://www.parliament.am/draft_docs7/K-428_himnavorum.pdf
[4] Տե՛ս http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=55991
[5] Տե՛ս «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» և «Հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի հիմնավորումը http://www.parliament.am/draft_docs7/K-438-438-14_Himnavorum.pdf
[6] Տե՛ս http://www.parliament.am/drafts.php?sel=introduction&lang=arm Կ-438-10.01.2020-ՊԻ-011/0- Կ-438¹⁴-10.01.2020-ՊԻ-011/0 http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=56066