28/02/2020
Նունե Ֆելիքսի Առուստամյանին Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-3) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի փետրվարի 27-ի N 146-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն N 146-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«27» ՓԵՏՐՎԱՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՆՈՒՆԵ ՖԵԼԻՔՍԻ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.9-Մ3-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 26-ի եզրակացությունը և Ն. Առուստամյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Նունե Ֆելիքսի Առուստամյանին 2020 թվականի փետրվարի 28-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-3) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Ն. Առուստամյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-1) Տիգրան Նազարյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 175 932 ՀՀ դրամ՝ համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։