09/03/2020
Անուշ Ռուբենի Ղազարյանին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.1-Ղ4-1) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 9-ի N 190-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 190-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«09» ՄԱՐՏԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՆՈՒՇ ՌՈՒԲԵՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.1-Ղ4-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.1-Ղ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 5-ի եզրակացությունը և Ա. Ղազարյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Անուշ Ռուբենի Ղազարյանին 2020 թվականի մարտի 10-ից նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.1-Ղ4-1) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել՝ 353188 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։