13/03/2020
Սամվել Սարգսի Գուրջանյանին Պրոբացիայի Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.4-Մ3-2) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 13-ի N 243-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 243-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«13» ՄԱՐՏԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍԻ ԳՈՒՐՋԱՆՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ
(ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.4-Մ3-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.4-Մ3-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 12-ի եզրակացությունը և Ս. Գուրջանյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Սամվել Սարգսի Գուրջանյանին 2020 թվականի մարտի 16-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.4-Մ3-2) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Ս. Գուրջանյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.4-Մ3-1) Սերգեյ Բայբուրցյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 240 750 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։