20/03/2020
Գարեգին Իգիթի Ղարիբյանին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-23.3-Մ2-1) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 18-ի N 260-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 260-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«18» ՄԱՐՏԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԳԱՐԵԳԻՆ ԻԳԻԹԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ
(ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-23.3-Մ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-23.3-Մ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 18-ի եզրակացությունը և Գ. Ղարիբյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Գարեգին Իգիթի Ղարիբյանին 2020 թվականի մարտի 19-ից նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-23.3-Մ2-1) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել՝ 212 309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։